Գաբրիել (ֆիլմ, 2013)

ֆիլմ, 2013

«Գաբրիել» (ֆր.՝ Gabrielle)՝ կանադական ֆիլմ, որի ռեժիսորը Լուիզ Արշամբոն է, թողարկվել է 2013 թվականին։ Ֆիլմը վեց անգամ առաջադրվել է «Ջինի» մրցանակի։

Գաբրիել
ֆր.՝ Gabrielle
Երկիր Կանադա[1]
Ժանրդրամա
Թվականօգոստոսի 12, 2013[2], սեպտեմբերի 11, 2013, սեպտեմբերի 20, 2013, սեպտեմբերի 23, 2013, հոկտեմբերի 16, 2013 և ապրիլի 24, 2014[3]
Լեզուֆրանսերեն և անգլերեն[2]
ՌեժիսորԼուիզ Արշամբո[1]
ՊրոդյուսերԼյուկ Դերի[1]
Սցենարի հեղինակԼուիզ Արշամբո[1]
ԴերակատարներԱլեքսանդր Լանդրի, Բենուա Գուեն, Գրեգորի Շառլ, Իզաբել Վինսենթ, Մարի Ժինյակ, Մելիսա Դեզորմո Պոլեն, Ռոբեր Շարլբուա և Վենսան Գիյոմ Օտիս
ՄոնտաժՌիչարդ Քամյու
Նկարահանման վայրՄոնրեալ
Տևողություն104 րոպե
Բյուջե$CAD 4 000 000
Պաշտոնական կայքէջ

Սյուժե խմբագրել

«Les Muses de Montréal» երգչախմբի անդամները Ուիլյամս սինդրոմի կրողներ են՝ գենետիկ հիվանդություն, որով տառապողները ունեն հատուկ արտաքին և բանականության որոշ ոլորտների զարգացման ընթացքում բնորոշվում են մտավոր զարգացման հետամնացությամբ։ Նրանցից է Գաբրիել Դերոշը, ով սիրահարված է իր գործընկերոջը՝ Մարտին Բուսկեին։ Սակայն նրանց ծնողները դեմ են այդ հարաբերություններին։ Արդյունքում երիտասարդները պետք է ապացուցեն հասարակությանը, որ չնայած հիվնդությանը, նրանք նույնպես սիրելու իրավունք ունեն։

Դերերում խմբագրել

Դերասան Դեր
Գաբրիել Մարիոն Ռիվար Գաբրիել Դերոշ
Ալեքսանդր Լանդրի Մարտին Բուսկե
Մելիսա Դեզորմո Պոլեն Սոֆի
Բենուա Գուեն Լորեն
Իզաբել Վինսենթ Գաբրիելի մայրը
Մարի Ժանյակ Մարտինի մայրը
Վինսան Գիյոմ Օտիս Ռեմի
Ռոբեր Շարլբուա Կամեյոն դեր
Գրեգորի Շառլ Կամեյոն դեր
Քրիշնա Սուտար հնդիկ երգի ուսուցիչ
Սոհիդ Սայադ Սաո

Պարգևներ խմբագրել

  • 2014 թվական առաջադրվել է Ջինի մրցանակի, որպես լավագույն ֆիլմ
  • 2014 թվական առաջադրվել է «Ջինի» մրցանակի, կնոջ լավագույն դերի համար
  • 2013 թվական՝ առաջադրվել է «Ջինի» մրցանակի, տղամարդու լավագույն դերի համար
  • 2013 թվական՝ առաջադրվել է «Ջինի» մրցանակի լավագույն մոնտաժի համար
  • 2013 թվական՝ առաջադրվել է «Ջինի» մրցանակի լավագույն լավագույն ձայի համար
  • 2013 թվական՝ առաջադրվել է «Ջինի» մրցանակի ձայի լավագույն մոնտաժի համար

Հետաքրքիր փաստեր խմբագրել

  • Գլխավոր դերի դերակատար՝ Գաբրիել Մարիոն Ռիվարը իսկապես Ուիլյամս սինդրոմի կրող է[4]։
  • Հնդկական դպրոցի տեսարանները նկարահանվել են Jeunes musiciens du monde-ում (աշխարհի երիտասարդ երաժիշտների դպրոց), որը գտնվում է հնդկական Կառնատակա նահանգում[5][6]։

Ծանոթագրություններ խմբագրել