Գաբրիել Տարդ (ֆր.՝ Jean-Gabriel Tarde, մարտի 12, 1843(1843-03-12)[1][2][3][…], Սարլա-լա-Կանեդա - մայիսի 13, 1904(1904-05-13)[1] կամ մայիսի 12, 1904(1904-05-12)[2][3], Փարիզ, Ֆրանսիա[4]), ֆրանսիացի սոցիոլոգ, քրեաբան, սոցիալական հոգեբանության հիմնադիրներից։

Գաբրիել Տարդ
Gabriel Tarde
M. Tarde, membre de l'Institut, professeur au Collège de France CIPB0463.jpg
Ծնվել էմարտի 12, 1843(1843-03-12)[1][2][3][…]
Սարլա-լա-Կանեդա
Մահացել էմայիսի 13, 1904(1904-05-13)[1] (61 տարեկան) կամ մայիսի 12, 1904(1904-05-12)[2][3] (61 տարեկան)
Փարիզ, Ֆրանսիա[4]
ՔաղաքացիությունFlag of France (1794–1815, 1830–1958).svg Ֆրանսիա
Մասնագիտությունպրոֆեսոր, սոցիալական հոգեբան, սոցիոլոգ, քրեագետ, հոգեբան, փիլիսոփա և իրավաբան
Հաստատություն(ներ)Կոլեժ դե Ֆրանս[5]
Գործունեության ոլորտՀասարակագիտություն և քրեաբանություն
ԱնդամակցությունԲարոյական և քաղաքական գիտությունների ակադեմիա
Ալմա մատերԹուլուզի համալսարան
Տիրապետում է լեզուներինֆրանսերեն[3]
Ազդվել էAntoine Augustin Cournot?
ՊարգևներՊատվո լեգեոնի շքանշանի ասպետ
Երեխա(ներ)Alfred de Tarde? և Guillaume de Tarde?
Gabriel Tarde Վիքիպահեստում

Աշխատությունները վերաբերում են սոցիոլոգիային («Ընդօրինակման օրենքները», 1890, «Սոցիալական օրենքներ», 1898), սոցիալական հոգեբանությանը («Սոցիալական հոգեբանության ակնարկներ», 1898), իրավունքի փիլիսոփայությանը, քրեաբանությանը («Համեմատական քրեաբանություն», 1886)։ Զբաղվել է սոցիալական իմացության մեթոդաբանական հարցերով, հասարակական կարծիքի, ամբոխի, միջանձնային հաղորդակցման մեխանիզմների, հանցագործության սոցիալ-հոգեբանական գործոնների ուսումնասիրությամբ։ Մեծ տեղ է հատկացրել էմպիրիկական հետազոտություններին, վիճակագրական մեթոդին։ Քննադատել է մեխանիցիզմը, նատուրալիզմը, էվոլյուցիոնիզմը։ Տարդը համընդհանուր բացատրության սկզբունք է համարել ընդօրինակման մեխանիզմը, հասարակության հիմքում ընկած է մի անհատի ընդօրինակումը մյուսին։ Ընդօրինակման, հարմարման միջոցով են առաջանում հասարակական արժեքները։ Նա հոգեբանականացրել է սոցիալ․ երևույթները, դրանք բացատրել անհատական հոգեբանության առանձնահատկություններով։ Տարդը փաստորեն նույնացրել է սոցիոլոգիան և սոցիալական հոգեբանությունը (սոցիոլոգիան, ըստ նրա, կոլեկտիվ հոգեբանություն է, «միջուղեղային» հոգեբանություն)։ Պատմության ընթացքն ըմբռնել է իդեալիստորեն, հասարակական ներդաշնակությունը բխեցրել գաղափարների ներդաշնակությունից և այլն։ Տարդը զգալիորեն ազդել է բուրժուական, հատկապես ամերիկական սոցիոլոգիայի զարգացման վրա։

ԾանոթագրություններԽմբագրել

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 11, էջ 613