Գաբրիել Ջուրջու

ռումինացի ֆուտբոլիստ

Գաբրիել Նիկու Ջուրջու (ռումիներեն՝ Gabriel Nicu Giurgiu, սեպտեմբերի 3, 1982(1982-09-03)[1][2], Կլուժ-Նապոկա, Ռումինիայի Սոցիալիստական Հանրապետություն), ռումինացի ֆուտբոլիստ, ռումինական Կլուժ-Նապոկա քաղաքը ներկայացնող «Ունիվերսիտատյա» ակումբի կիսապաշտպան։

Գաբրիել Ջուրջու
Gabriel Giurgiu
Անձնական տվյալներ
Ամբողջական անուն Գաբրիել Նիկու Ջուրջու
Ազգությունը ռումինացի
Քաղաքացիությունը Ռումինիա Ռումինիա
Ծննդյան ամսաթիվ սեպտեմբերի 3, 1982(1982-09-03)[1][2] (41 տարեկան)
Ծննդավայր սեպտեմբերի 3, 1982(1982-09-03)[1][2], Կլուժ-Նապոկա, Ռումինիայի Սոցիալիստական Հանրապետություն
Հասակ 175 սմ
Քաշ 65 կիլոգրամ
Դիրք Կիսապաշտպան
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբ Ռումինիա «Ունիվերսիտատյա (Կլուժ)»
Համար 29
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (Գոլ)
1999-2006 Ռումինիա «Ունիվերսիտատյա (Կլուժ)» 151 (11)
2007 Ռումինիա «Օցելուլ» 15 (0)
2007-2008 Ռուսաստան «Ռուբին» 4 (0)
2008   Ռումինիա «Օցելուլ» 14 (0)
2009-2014 Ռումինիա «Օցելուլ» 131 (12)
2014-2015 Իսրայել «Մակաբի (Նետանյա)» 26 (1)
2015-2016 Ռումինիա «Կոնկրադիա (Կյաժենա)» 36 (0)
2016-այժմ Ռումինիա «Ունիվերսիտատյա (Կլուժ)» 7 (0)
Ազգային հավաքական
2011 Ռումինիա Ռումինիա 2 (0)

* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը 
ըստ 19 հունիսի 2016:

‡ Ազգային հավաքականի խաղերն ու գոլերը ըստ 19 հունիսի 2016

Կարիրերա խմբագրել

Ակումբային կարիերա խմբագրել

Ջուրջուն իր պրոֆեսիոնալ կարիերան սկսել է ռումինական Կլուժ-Նապոկա քաղաքը ներկայացնող «Ունիվերսիտատյա» ակումբում։ 2007 թվականի հունվարին պայմանագիր է ստորագրել «Օցելուլ» ակումբի հետ։ Հաջող ելույթների շարքից հետո նա 2007 թվականի օգոստոսին տեղափոխվել է Կազան քաղաքը ներկայացնող «Ռուբին» ակումբ[3]։ Ռուսական Պրեմիեր լիգայում իր նորամուտը նշել սեպտեմբերի 1-ին՝ 23-րդ տուրի՝ «Ամկար» ակումբի դեմ արտագնա խաղի 61-րդ րոպեին փոխարինելով Անսար Այպովաին[4]։ 2008 թվականի հունվարին Ջուրջուն մինչև մրցաշրջանի ավարտը վարձավճարով վերադարձել է «Օցելուլ»[5]։ Նույն տարվա մայիսին նա վերադարձել է «Ռուբին»։ 2009 թվականի հունվարին նա կրկին ստորագրել է լիարժեք պայմանագիր «Օցելուլ» ակումբի հետ՝ այնտեղ խաղալով մինչև 2014 թվականը։ 2014/2015 մրցաշրջանում նա խաղացել է Իսրայելի «Մակաբի» (Նետանյա) ակումբի կազմում, իսկ հաջորդ մրցաշրջանն անցկացրել է «Կոնկրադիյա» (Կյաժենա) ակումբում։ 2016 թվականին նա կրկին վերադարձել է «Ունիվերսիտատյա (Կլուժ)» ակումբ։

Միջազգային կարիերա խմբագրել

28-ամյա Ջուրջուն իր դեբյուտը Ռումինիայի ֆուտբոլի ազգային հավաքականում նշել է 2011 թվականի հունիս 7-ին կայացած Բրազիլիայի հավաքականի դեմ ընկերական խաղում։ Չորս օր անց նա խաղացել է Պարագվայի ֆուտբոլի ազգային հավաքականի դեմ։

Ծանոթագրություններ խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գաբրիել Ջուրջու» հոդվածին։