Բացել գլխավոր ցանկը

Գաբրիել Բալայան

հայ իրավագետ-սահմանադրագետ

Գաբրիել Կիմի Բալայան (հոկտեմբերի 29, 1977(1977-10-29)), հայ իրավագետ-սահմանադրագետ, իրավաբանական գիտությունների թեկնածու (2009), դոցենտ[1]:

Գաբրիել Բալայան
Ծնվել էհոկտեմբերի 29, 1977(1977-10-29) (42 տարեկան)
ՔաղաքացիությունFlag of the Soviet Union.svg ԽՍՀՄ
Flag of Armenia.svg Հայաստան
ԿրթությունԵրևանի պետական համալսարան
Գիտական աստիճանիրավաբանական գիտությունների թեկնածու
Մասնագիտությունպատմաբան և իրավաբան
Ծնողներհայր՝ Կիմ Բալայան
ԱնդամությունՀայաստանի փաստաբանների պալատ

ԿենսագրությունԽմբագրել

Ծնվել է 1977 թվականի հոկտեմբերի 29-ին: 1994 թվականին ավարտել է Երևանի թիվ 78 դպրոցը: 1999-2000 թվականներին ծառայել է Հայաստանի զինված ուժերում[2]:

ԿրթությունԽմբագրել

Աշխատանքային գործունեությունԽմբագրել

  • 2001 թվականի հունվար - 2005 թվականի հուլիս - ՀՀ հարկային ծառայության օպերատիվ-հետախուզական վարչության օպերլիազորի պաշտոնում:
  • 2006 թվականի սեպտեմբեր - 2009 թվականի ապրիլ, Եվրախորհրդի մարդու իրավունքների ծրագրի ազգային փորձագետ:
  • 2010 թվականից Հայաստանի փաստաբանների պալատի անդամ է:
  • 2010 թվականի մայիս - 2011 թվականի սեպտեմբեր, Հայաստանի «Հազարամյակի մարտահրավերները» ծրագրի հոգաբարձուների խորհրդի անդամ:
  • 2005 թվականի հուլիս - 2012 թվականի սեպտեմբեր - աշխատել է ԵՊԼՀ իրավական, ֆինանսական և վարչական գծով պրոռեկտոր:
  • 2012 թվականի սեպտեմբեր - 2013 թվականի հունիս - Համաշխարհային բանկի իրավախորհրդատու:
  • 2012 թվականի սեպտեմբեր - 2013 թվականի օգոստոս - ՀՀ պաշտպանության նախարար առաջին տեղակալի աշխատակազմի գլխավոր իրավախորհրդատու:
  • 2014 օգոստոս-2015 հուլիս - ԵԱՀԿ զինծառայողների համար մարդու իրավունքների ծրագրի հրահանգիչ (մարդու իրավունքները, իրավապահ մարմիններում սպաների լիազորությունները և պատասխանատվությունը):
  • 2014 սեպտեմբերիից ԵՊԲՀ ռազմաբժշկական ֆակուլտետ (Ռազմական իրավունքի դասընթացներ):
  • 2014 սեպտեմբերից ՀՀ պետական կառավարման ակադեմիայի իրավաբանության ամբիոնի դոցենտ (Պետական վերահսկողության հիմնական տեսակները):
  • 2014 հունվարից Հայաստանի ամերիկյան համալսարանի դասախոս («Կառավարման պետական մարմինները» և «Համեմատական սահմանադրական իրավունք» դասընթացները):
  • 2015 թվականի մարտ - 2015թվականի նոյեմբեր - ԼեգալԼաբ իրավաբանական կազմակերպության գլխավոր իրավախորհրդատու:
  • 2015 թվականիհուլիսից Եվրախորհրդի ռասիզմի և անհանդուրժողականության դեմ պայքարի հանձնաժողովի անդամ:
  • 2015 թվականի սեպտեմբեր - 2016 թվականի հունվար - ԵԱՀԿ ներկայացուցչության մարդու իրավունքների բաժնի հրահանգիչ
  • 2015 թվականի նոյեմբերից «Մենտիս Լեգալ» կազմակերպության տնօրեն:
  • 2018 թվականի մայիսի 29-ին նշանակվել է Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարի տեղակալ[3]

Տես նաևԽմբագրել

ԾանոթագրություններԽմբագրել