Ժան Գաբեն (ֆր.՝ Jean Gabin, մայիսի 17, 1904(1904-05-17)[1][2][3][…], Փարիզի 9-րդ շրջան, Ֆրանսիա[4] - նոյեմբերի 15, 1976(1976-11-15)[1][2][3][…], Նյոյի սյուր Սեն, Օ-դը-Սեն, Ֆրանսիա[4]), ֆրանսիացի թատրոնի և կինոյի հայտնի դերասան, Պատվավոր լեգեոնի շքանշանակիր։

Ժան Գաբեն
Ծնվել էմայիսի 17, 1904(1904-05-17)[1][2][3][…]
ԾննդավայրՓարիզի 9-րդ շրջան, Ֆրանսիա[4]
Մահացել էնոյեմբերի 15, 1976(1976-11-15)[1][2][3][…] (72 տարեկան)
Մահվան վայրՆյոյի սյուր Սեն, Օ-դը-Սեն, Ֆրանսիա[4]
ԳերեզմանԻրուազ
ԿրթությունԺանսոն-դը-Սայի լիցեյ
Քաղաքացիություն Ֆրանսիա
Այլ անուն(ներ)Ժան Ալեքսիս Մոնքորժե
Մասնագիտությունկինոդերասան, երգիչ, սցենարիստ, ստուդիական երաժիշտ, farm operator, horse breeder և cattle rearer
Ակտիվ շրջան1928-1976
Ընտրանի«Ձեռք չտաս որսին», «Թշվառները», «Կապիկը ձմռանը», «Սիցիլիական տոոհմ», «Երկուսը քաղաքում»
Ծնողներհայր՝ Ֆերդինանդ Գաբեն, մայր՝ Հելեն Պետի
Ամուսին(ներ)Գաբի Բասետ, Ժաննա Մոչեն և Քրիստիան Ֆուրնիե
Համատեղ ապրող(ներ)Մառլեն Դիտրիխ
Երեխա(ներ)Ֆլորենս Մոնկորգե-Գաբեն
Պարգևներ և մրցանակներ
musee-gabin.com

Կենսագրություն խմբագրել

Մեծանուն դերասան Ժան Գաբենը (իրական անունը՝ Ժան Ալեքսիս Մոնկորժե) ծնվել է 1904 թվականի մայիսի 17-ին։ 19 տարեկանում նա իր առաջին դերն է ստացել «Ֆոլի Բերժեր» մյուզիքլում։ Ծառայությունից հետո շարունակել է իր թատերական գործունեությունը։

Թատերախմբի հետ միասին կատարել է շրջագայություն Հարավային Ամերիկայով, իսկ Ֆրանսիա վերադառնալուց հետո սկսել է աշխատել Մուլեն Ռուժում։

Դրանից հետո դերասանին սկսեցին լուրջ դերեր տալ։ 1928 թվականին դերասանը նկարահանվում է երկու համր ֆիլմում։ 1925 թվականին դերասանն ամուսնացավ Գաբի Բասի հետ, սակայն նրանց ամուսնությունը տևեց միայն հինգ տարի։ 1930 թվականին Գաբենը տեղափոխվեց հնչյունային ֆիլմի ոլորտ, նկարահանվեց «Թող բոլորին հաջողությունը ժպտա» ֆիլմում։ Այդ պահից ի վեր նա նկարահանվել է շատ ֆիլմերում։ Ժան Գաբենը մահացել է 1976 թվականի նոյեմբերի 15-ին սրտի կաթվածից։

Ֆիլմադարան խմբագրել

Տարի Ֆիլմ
1930 Ամեն մեկին իրենը
1932 Հիանալի նավաստուհին
1934 Մարիա Շապդելեն
1935 Բանդերա
1935 Գողգոթա
1936 Պայծառ շրջապատ
1936 Պեպե լե Մոկո
1936 Հատակի վրա
1937 Մեծ պատրանք
1938 Մարդ-գազան
1938 Մառախուղների նավահանգիստը
1938 Օրը սկսվում է
1940 Բուքսիրներ
1942 Լուսնային մակնթացություն
1944 Ինքնակոչ
1946 Մարտեն Ռումանյակ
1947 Հայելի
1948 Ճաղերից այն կողմ
1949 Մալապագի պատերի մոտ
1950 Մարիան նավահանգստից
1950 Ուղտից թեթև...
1951 Գիշերն իմ թագավորությունն է
1952 Հաճույք
1954 Ֆրանսիական կանկան
1954 Ձեռք չտաս որսին
1955 Բենզալցակայան
1955 Նապոլեոն. ճամփա դեպի վերելք
1955 Հարձակում թմրանյութեր վաճառողների վրա
1955 Կորած շներ առանց վզնոցների
1956 Փարիզով
1956 Ոճիր և պատիժ
1956 Արյունը գլխում
1957 Մյացված է կարմիր լույսը
1958 Խառնաշփոթ և գիշեր
1958 Մեգրեն արձակում է թակարդները
1958 Դժբախտության դեպքում
1958 Թշվառները
1959 Աշխարհի ուժեղները
1959 Թափառող Արքիմեդը
1959 Մեգրեն և Սեն-Ֆիակրի գործը
1959 Պրերի փողոցը
1960 Հին գվարդիա
1960 Բարոն դե Լ'Էկլյուզ
1961 Նախագահ
1961 Կեղծաբարոների արքան
1962 Ջենթելմեն Էպսոմից
1962 Կապիկը ձմռանը
1963 Մեղեդի նկուղից
1963 Մեգրեն և գանգստերները
1964 Մըսյե
1965 Դժվար տարիք
1965 Երկնային ամպրոպ
1966 Ծեծկռտուք Պանամայում
1966 Այգեպան Արժանտեյից
1967 Թափառականների արևը
1968 Պաշա
1968 Դաջվածը
1968 Ցլան նշանի տակ
1969 Սիցիլիական տոհմ
1970 Հերոին
1971 Կատու
1971 Սև դրոշը ծածանվում է կաթսայիկի վրա
1972 Մարդասպան
1973 Երկուսը քաղաքում
1974 Վճիռ
1976 Սուրբ տարի

Ծանոթագրություններ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ժան Գաբեն» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 2, էջ 632