Գաբդուլլա Տուկայի հուշարձան (Մոսկվա)
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Գաբդուլլա Տուկայի հուշարձան (այլ կիրառումներ)
Գաբդուլլա Տուկայի հուշարձան (ռուս.՝ Памятник Габдулле Тукаю, թաթ.՝ Габдулла Тукай һәйкәле), հուշարձան Ռուսաստանի Դաշնության մայրաքաղաք Մոսկվայում, որը նվիրված է թաթար ժողովրդական բանաստեղծ, գրական քննադատ, հրապարակագիր, հասարակական գործիչ և թարգմանիչ Գաբդուլլա Տուկային (Թուքայ)։ Տեղադրվել է Նովոկուզնեցկայա փողոցի և Մալի Տատարսկի նրբանցքի հատման վայրում։
Գաբդուլլա Տուկայի հուշարձան | |
---|---|
Գաբդուլլա Տուկայի հուշարձանը | |
Տեսակ | հուշարձան |
Երկիր | Ռուսաստան |
Քաղաք | Մոսկվա |
Բնակավայր | Մոսկվա |
Շինության ձև | Քանդակ |
Ներկա վիճակ | Կանգուն |
Gabdulla Tukay monument (Moscow) Վիքիպահեստում |
Պատմություն խմբագրել
Հուշարձանը տեղադրվել է Գաբդուլլա Տուկայի 125-ամյակին նվիրված միջոցառումների ծրագրի շրջանակներում։ Մոսկվայում Գաբդուլլա Տուկայի հուշարձանը տեղադրելու մասին հրամանը ստորագրվել է Մոսկվայի քաղաքային դումայի կողմից 2005 թվականի մարտին, երբ տոնվում էր Կազան քաղաքի հազարամյակը։ Այդ ժամանակ էլ ընտրվել է հուշարձանի տեղադրելու վայրը Թաթարական արվարձանում։ Սակայն այդ փուլում աշխատանքը կանգ է առել և վերսկսվել է միայն 6 տարի անց՝ 2011 թվականի մարտին, երբ Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը և Թաթարստանի Հանրապետության նախագահ Ռուստամ Միննիխանովը ստորագրեցին համաձայնագիր՝ Թաթարստանի Հանրապետության և Մոսկվայի միջև առևտրատնտեսական, գիտատեխնիկական և սոցիալ-մշակութային համագործակցության մասին։
Հուշարձանը պատրաստվել է սեղմ ժամկետներում՝ ապրիլի 4-25-ին, բազմաթիվ մարդկանց և կազմակերպությունների ներկայացուցիչների մասնակցությամբ։ Աշխատանքներն օր ու գիշեր վարել է ստորգետնյա աշխատանքների մասնագիտացված վարչությունը և ավարտել է հուշարձանի բացումից մեկ օր առաջ։
Նկարագրություն խմբագրել
Բրոնզե հուշարձանը պատկերում է գրանիտե պատվանդանի վրա նստած բանաստեղծին։ Զարդատախտակին արված է պարզ մակագրություն.
ԹԱԹԱՐ ԲԱՆԱՍՏԵՂԾ ԳԱԲԴՈՒԼԼԱ ՏՈՒԿԱՅԻՆ |
Հուշարձանի հեղինակը Ռուսաստանի վաստակավոր նկարիչ Սալավատ Շչերբակովն է։ Հուշարձանը նվեր է Մոսկվային Թաթարստանի Հանրապետության կառավարության կողմից։
Բացում խմբագրել
2011 թվականի ապրիլի 26-ին կայացած բացման հանդիսավոր արարողությանը պաշտոնատար անձանցից մասնակցել են Թաթարստանի Հանրապետության Պետխորհրդի նախագահ Ֆարիդ Մուխամետշինը, Մոսկվայի դումայի նախագահ Վլադիմիր Պլատոնովը, Ռուսաստանի մուֆթիների խորհրդի նախագահ Ռավիլ Գայնուտդինը և այլք, ինչպես նաև Ռուսաստանի Դաշնության ավելի քան 10 սուբյեկտների ներկայացուցիչներ, դեսպաններ, ավելի քան 10 երկրների դեսպանությունների ներկայացուցիչներ և Մոսկվայում բնակվող մի քանի հարյուր թաթարներ։
Աղբյուրներ խմբագրել
- «В Москве открыли памятник Габдулле Тукаю». Татар-информ. 2011 թ․ ապրիլի 26. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ սեպտեմբերի 24-ին. Վերցված է 2013 թ․ հոկտեմբերի 27-ին.
- «В Москве пройдут Дни Габдуллы Тукая». Islam-News. 2011 թ․ ապրիլի 14. Վերցված է 2013 թ․ հոկտեմբերի 27-ին.