Գաբդուլլա Տուկայի գրական թանգարան

Գաբդուլլա Տուկայի գրական տուն, հուշային թանգարան Կազանի Տուկայի 74 հասցեում գտնվող Շամիլի տանը։

Գաբդուլլա Տուկայի գրական թանգարան
Տեսակթանգարան
Երկիր Ռուսաստան
ՏեղագրությունԿազան
Կայքg-tukay.tatmuseum.ru
Քարտեզ
Քարտեզ

Պատմություն խմբագրել

Գաբդուլլա Տուկայի թանգարանը բացվել է 1986 թվականին Հին Թաթարստանի արվարձանային ամենագեղեցիկ վայրերից մեկում` Շամիլի տանը։ Քաղաքի այս հատվածում յուրաքանչյուր տարր պահում է բանաստեղծի հիշատակը[1]։ Այստեղ Գաբդուլլա Տուկայն աշխատել է «Ալ-Իսլախ» թերթի խմբագրություններում և «Յալթա-Յոկթ» ամսագրում, ապրել է «Բուլղար» և «Ամուր» հյուրանոցներում։ Թանգարանի ցուցադրության մեջ ներառված են Գաբդուլլա Տուկայի հուշերը, նրա կյանքի ընթացքում արված նկարներ, հրատարակված աշխատանքներ, թերթեր և ամսագրեր, որոնց հետ բանաստեղծը համագործակցել է։ Թանգարանում է գտնվում նաև Գաբդուլլա Տուկայի հետմահու դիմակը։

Նկարագրություն խմբագրել

 

Թանգարանը գտնվում է երկհարկանի տանը` XIX-XX դդ. ճարտարապետական հուշարձան համարվող Շամիլի տանը։ Տունը կառուցվել է առաջին գիլդիայի վաճառական Իբրահիմ Ապակովի պատվերով։ Առանձնատան ճարտարապետներն են եղել Ամլոնգն ու Ռուշը։ Ցուցահանդեսային հատվածի մասը զբաղեցնում են դարաշրջանին վերաբերող նյութեր, այդ թվում` Հին Թաթարստանի ազատաբնակների ավանի կենցաղային իրեր։ Լավ է ներկայացված Կազանի 19-րդ դարի վերջի 20-րդ դարասկզբի մշակութային կյանքը։ Թանգարանում կատարած շրջայցը հնարավորություն է տալիս ամբողջական պատկերացում կազմել ոչ միայն Գաբդուլլա Տուկայի ճակատագրի և գործունեության մասին, այլ նաև թաթարական բնակչության տարբեր խավերի մասին։ Բացի ցուցահանդեսային մասը, թանգարանն ունի երկու ցուցասրահներ, որտեղ գործում են ժամանակավոր ցուցահանդեսներ և գրական սրահ։ Գործում է գրախանութ։ Թանգարանին կից գործում է թաթարերեն լեզվի և գրականության «Туган тел» դասավանդողների ակումբը և «Династия» սիրողական ակումբը։

Պատկերասրահ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել