Սիմոն Գաբամաճյան (1863[1][2][3], Ստամբուլ, Օսմանյան կայսրություն[1][2][3] - մարտի 29, 1942(1942-03-29)[1][2] կամ 1940[3], Փարիզ[1][2][3]), հայ բառարանագիր, գրող, բանասեր։

Սիմոն Գաբամաճյան
Ծնվել է1863[1][2][3]
ԾննդավայրՍտամբուլ, Օսմանյան կայսրություն[1][2][3]
Մահացել էմարտի 29, 1942(1942-03-29)[1][2] կամ 1940[3]
Մահվան վայրՓարիզ[1][2][3]
Քաղաքացիություն Օսմանյան կայսրություն և  Ֆրանսիա
Ազգությունհայ
ԿրթությունՍկյուտարի ճեմարան
Մասնագիտությունբառարանագիր, գրող և բանասեր

Կենսագրություն խմբագրել

Ծնվել է Կ. Պոլսում։ Կրթությունն ստացել է Ս. Խաչ վարժարանում, ապա Սկյուտարի ճեմարանում, աշակերտելով բանաստեղծ Սիմոն Ֆելեկյանին։ Գրել է բանաստեղծություններ, որոնք լույս են տեսել Գևորգ Այվազյանի «Մամուլ» երգիծաթերթում։ 1880-1885 թվականներին պաշտոնավարել է Սկյուտարի ճեմարանում՝ որպես հայոց լեզվի դասատու։ Նույն այդ տարիներին կարճ ժամանակով հրատարակել է «Ընտանիք» հանդեսը, սակայն չունենալով հաջողություն, ընդհատել է և ամբողջովին նվիրվել ուսուցչական աշխատանքին[4]։ Կազմել է դասագրքեր, ձեռնարկներ, ընթերցարաններ և այլն, ինչպես՝ «Հավաքածո ընտիր գրվածոց ազգային և օտար մատենագրաց, աշխարհիկ լեզվով», որի Ա մասը արժանացել է 5 տպագրության, Բ մասը՝ 4, «Փնջիկ, նախապատրաստական տարի, հայերեն արտասանությանց», արժանացել է բազմաթիվ տպագրությունների։ 1907 թվականին լույս է տեսել նրա «Նոր քերականություն հայերեն գրաբար լեզվի» դասագիրքը, 1909 թվականին՝ «Նոր բառգիրք հայերեն լեզվի» բառարանը։ Բացի վերոհիշյալ գրքերից՝ տպագրել է «Թեոդոր Սալհունի կամ քրիստոնյա Նահատակը» ողբերգությունը, Րաֆֆու, Մատթեոս Իզմիրլյանի կենսագրությունները, «Բախտացույց ու երազահան», «Առձեռն նամականի» և այլն։ 1919-1940 թվականներին 20 տարի հրատարակել է «Գրպանի տարեցույց» փոքրիկ գրքույկները, որոնք բացի տոմարական գիտելիքներից՝ պարունակում են բանասիրական և գրական նյութեր[5]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 Հայկական սովետական հանրագիտարան (հայ.) / Վ. Համբարձումյան, Կ. ԽուդավերդյանՀայկական հանրագիտարան հրատարակչություն, 1974.
  2. 2,00 2,01 2,02 2,03 2,04 2,05 2,06 2,07 2,08 2,09 2,10 Հայկական համառոտ հանրագիտարան (հայ.)Հայկական հանրագիտարան հրատարակչություն, 1990. — հատոր 1.
  3. 3,00 3,01 3,02 3,03 3,04 3,05 3,06 3,07 3,08 3,09 3,10 Ով ով է. հայեր (հայ.) / Հ. ԱյվազյանԵրևան: Հայկական հանրագիտարան հրատարակչություն, 2005. — հատոր 1.
  4. «Վիեննայի մենաստանի մամուլի շտեմարան- ԸՆՏԱՆԻՔ». Վերցված է 2022 թ․ դեկտեմբերի 23-ին.
  5. Գառնիկ Ստեփանյան (1973). Կենսագրական բառարան, հատոր Ա. Երևան: «Հայաստան». էջ 209.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սիմոն Գաբամաճյան» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 2, էջ 631