Գևորգ Գաբամաճյան

հայ նկարիչ
(Վերահղված է Գաբամաճյան-Գ.ից)

Գևորգ Գաբամաճյան (1880, Ստամբուլ, Օսմանյան կայսրություն - 1906), հայ նկարիչ։

Գևորգ Գաբամաճյան
Ծնվել է1880
ԾննդավայրՍտամբուլ, Օսմանյան կայսրություն
Վախճանվել է1906
Մասնագիտություննկարիչ
Ժանրբնանկար և դիմապատկեր

Կենսագրություն խմբագրել

Ծնվել է Կ. Պոլսում։ Նախնական կրթությունն ստացել է տեղի թաղային վարժարանում, ապա սովորել Գեղարվեստի կայսերական ուսումնարանում, կատարելագործվել Փարիզում։ Վերադառնալով Պոլիս՝ նվիրվել է ստեղծագործական աշխատանքի, սակայն համիդյան բռնապետական ռեժիմի կաշկանդումները խանգարել են, ստիպել աշխատել լուսանկարչի մոտ։ Հուսահատ մի պահի անձնասպան է եղել՝ իրեն գցելով ջրհորը։

Թողել է Պոլիսը և Փարիզը ներկայացնող բնանկարներ, նաև դիմանկարներ, որոնցից մի քանիսը պահվում են Փարիզի հայոց եկեղեցում[1]։

Աղբյուրներ խմբագրել

  1. Գառնիկ Ստեփանյան (1973). Կենսագրական բառարան, հատոր Ա. Երևան: «Հայաստան». էջ էջ 164.