Գաբաղ Գաբեղյան (սեպուհ)
հայ սեպուհ
Գաբաղ Գաբեղյան (5-րդ դար - 483, Երեզ, Աշմունիք, Տուրուբերան, Հայկական մարզպանություն), հայ սեպուհ Մարզպանական Հայաստանում, Վահան Մամիկոնյանի կուսակիցը, Գաբեղյանների նախարարական տոհմից[1][2]։
Գաբաղ Գաբեղյան | |
Ծննդյան օր | 5-րդ դար |
---|---|
Վախճանի օր | 483 |
Վախճանի վայր | Երեզ, Աշմունիք, Տուրուբերան, Հայկական մարզպանություն |
Դինաստիա | Գաբեղյաններ |
Քաղաքացիություն | Հայկական մարզպանություն |
ԿենսագրությունԽմբագրել
Գաբաղ Գաբեղյանը եղել Վահան Մամիկոնյանի կուսակիցը, մասնակցել է Վահանանց պատերազմին (481-484)։ 483 թվականի ամռանը Վահան Մամիկոնյանը իր զորքով հաստատվել է Տուրուբերան աշխարհի Արշամունիք գավառի Երեզ գյուղում, որի մոտ տեղի ունեցած ճակատամարտում զոհվել է Գաբաղ Գաբեղյանը[1][2]։
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ 1,0 1,1 «Թուղթ առ Վահան Մամիկոնյան», Ղազար Փարպեցի, ձբ․
- ↑ 2,0 2,1 «Հայոց անձնանունների բառարան», Հրաչյա Աճառյան, Երևան, 1942, Հատոր 1, Ցուցակ 1, Էջ 426․