Բուլատ Օկուջավա

(Վերահղված է Բ. Օկուջավաից)

Բուլատ Օկուջավա (վրաց.՝ ბულატ ოკუჯავა, մայիսի 9, 1924(1924-05-09)[1][8][9][…], Մոսկվա, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ[1][2][3] - հունիսի 12, 1997(1997-06-12)[5][6][7][…], Փարիզ[4]), խորհրդային բանաստեղծ, երգահան, գրող, վիպասան և սցենարիստ։ Համարվում է խորհրդային շրջանի ռուսերեն խոշորագույն երգագիրներից։ Բազմաթիվ բանաստեղծական ու պատմվածքների ժողովածուների, մի քանի պատմական և ինքնակենսագրական վեպերի հեղինակ է։

Բուլատ Օկուջավա
Հիմնական տվյալներ
Բնօրինակ անունБула́т Ша́лвович Окуджа́ва
Ի ծնե անունԲուլատ Օկուջավա
Ծնվել է1924 մայիսի 9 Մոսկվա
Մոսկվա, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ[1][2][3]
Երկիր ԽՍՀՄ և  Ռուսաստան
Մահացել էհունիսի 12, 1997(1997-06-12) (տարիքը 73) Կլամառ, Ֆրանսիա
Փարիզ[4]
ԳերեզմանՎագանկովյան գերեզմանատուն
Ժանրերհեղինակային երգեր
Մասնագիտությունբանաստեղծ
երգահան
գրող
վիպասան
սցենարիստ
Գործիքներկիթառ և վոկալ
Գործունեություն1950-1997
ԿրթությունԹբիլիսիի համալսարանի լեզվաբանական ֆակուլտետ
ԿապվածՀեղինակային երգեր
Պարգևներ
 Bulat Okudzhava Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

Բուլատ Շալվայի Օկուջավան ծնվել է Մոսկվայում, Թբիլիսիից Կոմունիստական Ակադեմիայում սովորելու եկած կուսակցական գործիչ, ազգությանբ վրացի Շալվա Ստեփանի Օկուջավայի և Աշխեն Ստեփանի Նալբանդյանի ընտանիքում։ Մայրը Վահան Տերյանի ազգականն էր։ Հետագայում հայրը տարբեր կուսակցական պաշտոններ է վարել Վրաստանում և Ռուսաստանում։ Ծնողները բռնադատվել են 1937 թ., հայրը գնդակահարվել է, իսկ մայրն աքսորվել է Կարագանդայի ճամբար, որտեղից վերադարձել է 1955 թ.։

Բուլատին պահել է մորական տատը։

Միջնակարգ կրթությունը ստացել է Թբիլիսիում և Մոսկվայում։ Մասնակցել է երկրորդ համաշխարհային պատերազմին։ 1942 թ. 17 տարեկանում կամավոր մեկնել է ռազմաճակատ, որտեղ վիրավորվել է։ Զորացրվել է 1945 թ.։

1950 թ. ավարտել է Թբիլիսիի պետական համալսարանը։ Աշխատել է որպես ուսուցիչ Ռուսաստանի Կալուգայի մարզում։ 1954 թ. համագործակցում է Կալուգայի «Մոլոդոյ լենինեց» թերթին, 1956 թ. հրատարակվում է նրա բանաստեղծությունների առաջին ժողովածուն՝ «Լիրիկա» վերնագրով։ Վերադառնալով Մոսկվա, աշխատել է «Մոլոդայա գվարդիա» հրատարակչությունում որպես խմբագիր, ապա՝ «Լիտերատուրնայա գազետա» թերթում որպես պոեզիայի բաժնի վարիչ։ 1961 թվականից չի աշխատել՝ իրեն ամբողջովին նվիրելով գրականությանը։ Բազմաթիվ բանաստեղծությունների, երգերի, պատմվածքների, մի քանի վեպերի հեղինակ է։

Կյանքի վերջին տարիներին բնակվել է Պերեդելկինոյում։ Մահացել է Փարիզի արվարձան Կլամառի ռազմական հոսպիտալում։ Թաղված է Մոսկվայի Վագանկովյան գերեզմանատանը։

Մոսկվայում կանգնեցվել են Բուլատ Օկուջավայի 2 արձաններ, առաջինը՝ 2002 թ., Արբատի և Պլոտնիկով նրբանցքի հատման տեղում, երկրորդը՝ 2007 թ., թիվ 109 կրթական կենտրոնի բակում։ Երկու արձանների հեղինակն էլ Գեորգի Ֆրանգուլյանն է։

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել

 
Վիքիքաղվածքն ունի քաղվածքների հավաքածու, որոնք վերաբերում են
 Վիքիքաղվածքն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բուլատ Օկուջավա» հոդվածին։
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բուլատ Օկուջավա» հոդվածին։