Բրեյդեն Քինգ

(Վերահղված է Բ. Քինգից)

Բրեյդեն Քինգ (ծնվել է 1971, Չերի Փոյնթ, Հյուսիսային Կարոլինա, ԱՄՆ), 1993 թվականին ավարտել է Լոս Անջելեսի Հյուսիսային Կարոլինա համալսարանի Կինոյի և հեռուստատեսության դպրոցը։ Նրա «Հոլանդական նավահանգիստ. որտեղ ծովը կոտրում է մեջքը» ֆիլմը ցուցադրվել է 20-ից ավելի խոշոր կինոփառատոներում և աշխարհով մեկ շրջել է «Boxhead Ensemble»-ի անվանի խմբի կենդանի, հանպատրաստից երաժշտության նվագակցությամբ։ Քինգի ֆիլմերը փորձում են ջնջել դասակարգումները, համատեղել ավանդական միջոցներն ու փորձարարական մոտեցումները։ Նրա գործերը ցուցադրվել են աշխարհի առաջատար կինոփառատոներում և հաստատություններում, որոնց թվում են Սանդենսը, Ռոտերդամը, Բեռլինը, Լոնդոնը, Մելբուռնը, Սինգապուրը, Չիկագոյի ժամանակակից արվեստի թանգարանը և այլն։ Քինգը դասավանդել է Յեյլի, Հարավային Կալիֆորնիայի համալսարաններում, Բարդ, Ուիթոն քոլեջներում և այլուր։ Նրան շնորհված պարգևների թվում են Կաննի կինոփառատոնի Ատելյեի մրցանակը և NHK-ի ռեժիսորական մրցանակը Սանդենսի ԿՓ-ում 2008 թվականին, Արտհաուսային և փորձարարական կինոյի միջազգային կոնֆեդերացիայի (CICAE) մրցանակը 2011 թվականին Բեռլինի ՄԿՓ-ում և այլն։ Քինգի վերջին՝ «Այստեղ» խաղարկային ֆիլմի պրեմիերան կայացել է 2011 թվականին Սանդենսի և Բեռլինի ԿՓ-երում։

Բրեյդեն Քինգ
Braden King
Ծնվել է1971[1]
ԾննդավայրՀյուսիսային Կարոլինա, ԱՄՆ
Քաղաքացիություն ԱՄՆ
Մասնագիտությունլուսանկարիչ և կինոռեժիսոր

Ֆիլմագրություն խմբագրել

Տարի Անուն Դերը
2012 Ոչ ոք չի քայլում դերասան (Դուգ)
2011 Այստեղ ռեժիսոր, պրոդյուսեր, սցենարիստ, մոնտաժող
2010 «Homeland» արտույտի պատմությունը (տեսաֆիլմ, վավ.) ռեժիսոր
2009 Տնային կինո (կարճամետրաժ) ռեժիսոր, պրոդյուսեր, օպերատոր, սցենարիստ,
2006 «Sonic Youth». հավատում եք հիացմունքին ռեժիսոր
2005 Թրթիռներ փնտրելիս. ոգեշնչման ժողովածու ռեժիսոր, օպերատոր
1998 Հոլանդական նավահանգիստ. որտեղ ծովը կոտրում է մեջքը ռեժիսոր, օպերատոր, մոնտաժող

Ծանոթագրություններ խմբագրել