Բարդուղ Վարդանյան

հայ նկարիչ
(Վերահղված է Բ. Վարդանյանից)
Վիքիպեդիայում կան հոդվածներ Վարդանյան ազգանունով այլ մարդկանց մասին։

Բարդուղ Վարդանյան (դեկտեմբերի 5, 1897(1897-12-05) - հուլիսի 7, 1987(1987-07-07), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ ականավոր նկարիչ, հայ գեղանկարչության մեջ էքսպրեսիոնիզմի վառ ներկայացուցիչ։

Բարդուղ Վարդանյան
Ծնվել էդեկտեմբերի 5, 1897(1897-12-05)
Վախճանվել էհուլիսի 7, 1987(1987-07-07) (89 տարեկան)
Մահվան վայրԵրևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Ազգությունհայ
ԿրթությունԲուխարեստի ազգային արվեստների համալսարան
Մասնագիտություննկարիչ
Պարգևներ
Հայկական ԽՍՀ վաստակավոր նկարիչ

Կենսագրություն խմբագրել

Բարդուղ Վարդանյանը ծնվել է Արևմտյան Հայաստանում։ Մինչև 1915 թվականը սովորել է Կ.Պոլսի հայկական վարժարանում, այնուհետև վարժարանի 600 աշակերտների հետ բեռնատար նավով տեղափոխվել է Ռումինիա։ Ապրել է Ռումինիայում (Բուխարեստում), ավարտել է Բուխարեստի գեղարվեստի ակադեմիան։ 1923-1925 թվականներին ապրել և ստեղծագործել է Դետրոյթում։ 1926 թվականին տեղափոխվել է Փարիզ, մասնակցել է Աշնանային սալոնին, արժանացել ցուցահանդեսի արծաթե մեդալի։ 1946 թվականին տեղափոխվել է Հայաստան։ 1947 թվականին 10 տարով աքսորվել է Սիբիր[1]։ Անհատական ցուցահանդեսներ է ունեցել Ռումինիայում, ԱՄՆ-ում, Ֆրանսիայում (Փարիզում), Հայաստանում (Երևանում), որտեղ նրան 1965 թ. շնորհվել է ՀԽՍՀ վաստակավոր նկարչի կոչում։ Գեղանկարի և նատյուրմորտի ճանաչված վարպետ է։ Բարդուղ Վարդանյանի բազմաթիվ ստեղծագործություններ պահվում են Հայաստանի Ազգային (Պետական) Պատկերասրահում, հայաստանյան և արտերկրի մասնավոր հավաքածուներում։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Baghdasaryan, Aram. «AV Production - Բարդուղ Վարդանյան». avproduction.am. Արխիվացված է օրիգինալից 2022 թ․ մայիսի 25-ին. Վերցված է 2016 թ․ դեկտեմբերի 5-ին.

Գրականություն խմբագրել

  • Р.Г.Дрампян "Государственная картинная галерея Армении", Москва, изд."Искусство", 1982, стр.98-99.
  • Le Musée des Arts de l Arménie, Editions d art Aurore, Leningrad, 1984.
  • Ալ.Սաֆարյան, Նկարիչ Բարդուղ Վարդանյանին, «Գրական Համալսարան», Գիրք ԺԱ, ԵՊՀ հրատ., Երևան, 2009, էջ 166-167.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 11, էջ 318