Բիշամ Սահնի (օգոստոսի 8, 1915(1915-08-08)[1][2], Ռավալպինդի, Փանջաբ, Բրիտանական Հնդկաստան, Բրիտանական կայսրություն - հուլիսի 11, 2003(2003-07-11)[1][2], Դելի, Դելիի ազգային մայրաքաղաքային տարածք, Հնդկաստան), հնդիկ գրող, դերասան։

Բիշամ Սահնի
հինդի՝ भीष्म साहनी
Ծնվել էօգոստոսի 8, 1915(1915-08-08)[1][2]
ԾննդավայրՌավալպինդի, Փանջաբ, Բրիտանական Հնդկաստան, Բրիտանական կայսրություն
Վախճանվել էհուլիսի 11, 2003(2003-07-11)[1][2] (87 տարեկան)
Վախճանի վայրԴելի, Դելիի ազգային մայրաքաղաքային տարածք, Հնդկաստան
Մասնագիտությունդերասան, թարգմանիչ, մանկագիր, դրամատուրգ և սցենարիստ
Լեզուհինդի
Քաղաքացիություն Բրիտանական Հնդկաստան և  Հնդկաստան
Գիտական աստիճանգիտությունների դոկտոր
Գրական ուղղություններProgressive Writers' Movement?
Ուշագրավ աշխատանքներTamas?
ԱշխատավայրԴելիի համալսարան
Պարգևներ
Изображение автографа
 Bhisham Sahni Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

Բիշամ Սահնին ծնվել է 1915 թվականին Ռավալպինդի քաղաքում (այժմ՝ Պակիստանում)։ Ավարտել է տեղի միջնակարգ դպրոցը։ Հետագայում սովորել է Լահորի պետական քոլեջում, որտեղ 1937 թվականին ստացել է անգլերենի մագիստրոսի աստիճան։ Այնուհետև սովորել է Ամրիթսարի Խալսա քոլեջում։ 1958 թվականին, ավարտելով Փենջաբի համալսարանը, ստացել է գիտությունների դոկտորի աստիճան։ Ուսումն ավարտելուց հետո ազատ տիրապետում էր անգլերենին, փանջաբիին, ուրդուին, սանսկրիտին։

Հետագայում մասնակցել է Հնդկաստանի անկախության համար պայքարին։ Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին, 1942 թվականին, կալանավորվում է։ Ազատվելուց հետո երկար տարիներ բնակվում է Ամրիթսարում։

1940-ական թվականների վերջին եղբոր հետ տեղափոխվում է Բոմբեյ (այժմ՝ Մումբայ), որտեղ որպես դերասան է աշխատում Հնդկական ազգային թատերական ընկերությունում։ 1950 թվականին տեղափոխվում է մայրաքաղաք Դելի, որտեղ դասավանդում է քոլեջում։ 1957 թվականին հրավեր է ստանում Խորհրդային Միությունից և գնում է Մոսկվա, որտեղ սկսում է աշխատել որպես թարգմանիչ ռուսերենից հինդի։ 1963 թվականի դրությամբ, երբ Սահնին վերադարձավ Հնդկաստան, նա թարգմանել էր ռուս և խորհրդային դասականների 25 գիրք։

1965-1967 թվականներին եղել է «Նոր պատմություն» ամսագրի գլխավոր խմբագիրը։ Եղել է Գրողների առաջադիմական միության գլխավոր քարտուղարը, սպանված թատերական նկարիչ Սաֆդար Հաշմիի հիշատակին հիմնադրված՝ միջմշակութային փոխհամաձայնությանը սատարող «SAHMAT» կազմակերպության հիմնադիրը և ղեկավարը։

1980-ական թվականներից նկարահանվել է մի քանի ֆիլմերում՝ «Կոչեր Մոհան Ջոշիին» (1984), «Մթություն» (1986), «Քասբա» (1991), «Փոքրիկ Բուդդան» (1993), «Միստր և միսիս Այերները» (2002)։

1993 թվականին դարձել է Սահիթյա ակադեմիայի գործադիր կոմիտեի անդամ և այդ պաշտոնին մնացել է մինչև 1997 թվականը։ Նույն ժամանակահատվածում նրան իր շարքերն է ընդունում Աֆրո-ասիական գրողների միությունը։ 1975 թվականին Սահնին այդ միության կողմից արժանացել է «Լոտոս» մրցանակի։

Մահացել է Դելիում, 2003 թվականի հուլիսի 11-ին։

Ստեղծագործական գործունեություն խմբագրել

Բիշամ Սահնին 100 պատմվածքի, 5 վեպի, նորավեպերի հեղինակ է։ Ամենահայտնին 1974 թվականին գրված «Խավար» ստեղծագործությունն է, որը պատմում է 1947-1948 թվականների հնդկա-պակիստանյան պատերազմի մասին։ Այդ ստեղծագործության համար Սահնին արժանացել է Սահիթյա ակադեմիայի պարգևին։ 1986 թվականին դրա հիման վրա նկարահանվել է կինոնկար, որում խաղացել է ինքը՝ հեղինակը։

Սահնիի նշանակալի այլ գործերից են «Բհագյա Ռեքհան», «Փահլա Պաթհան», «Բհատակտի Ռաախը», «Նիշաչարը», «Գուլալ կա խել», «Գնացքը հասավ Ամրիթսարե», «Կախարդական վրձինը»։ Նա նաև ինքնակենսագրության հեղինակ է։

Հեղինակ է նաև 5 պիեսի, որոնցից ամենանշանակալիներն են «Հանուշը» (1977) և «Մադհավին» (1982)։ Դրանք արդիական են նաև այսօր, բազմիցս բեմականացվել են։

Ծանոթագրություններ խմբագրել

Աղբյուրներ խմբագրել

  • Sharma, Rajendra (2003-07-19). «A life of commitment: Bhisham Sahni, 1915–2003». Frontline magazine. Retrieved 2006-08-22

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բիշամ Սահնի» հոդվածին։