Բեռնարդ Ռիման

(Վերահղված է Բ. Ռիմանից)

Ռիման, Գեորգ Ֆրիդրիխ Բեռնհարդ (գերմ.՝ Georg Friedrich Bernhard Riemann, սեպտեմբերի 17, 1826, Յամելեն, Հաննովեր - հուլիսի 20, 1866, Վերբանիա, Իտալիա, Լագո Մաջորեին մոտ), ազդեցիկ գերմանացի մաթեմատիկոս ով շարունակական ներդրում է ունեցել մաթեմատիկական անալիզում, թվերի տեսությունում և դիֆերենցիալ երկրաչափության մեջ, որոնցից մի մասը հնարավորություն տվեց հարաբերականության ընդհանուր տեսության հետագա զարգացումը։

Բեռնարդ Ռիման
Bernhard Riemann
Ծնվել էսեպտեմբերի 17, 1826(1826-09-17)[1][2][3][…]
Jameln
Մահացել էհուլիսի 20, 1866(1866-07-20)[2][4][3][…] (39 տարեկան)
Վերբանիա, Պիեմոնտ, Իտալիա
բնական մահով
Գերեզմանcemetery of Biganzolo[5]
Քաղաքացիություն Հաննովերի թագավորություն
Դավանանքլյութերականություն
Մասնագիտությունմաթեմատիկոս, ֆիզիկոս, համալսարանի դասախոս և պրոֆեսոր
Հաստատություն(ներ)Գյոթինգենի համալսարան
Գործունեության ոլորտդիֆերենցիալ երկրաչափություն
ԱնդամակցությունԼոնդոնի թագավորական ընկերություն[6], Պրուսիայի գիտությունների ակադեմիա[7], Բավարիական գիտությունների ակադեմիա[8] և Գյոթինգենի Գիտությունների ակադեմիա
Ալմա մատերԳյոթինգենի համալսարան (1851), HU Berlin (1849) և Johanneum Lüneburg?
Գիտական աստիճանփիլիսոփայության դոկտոր[9] (դեկտեմբերի 16, 1851) և հաբիլիտացիա[9] (հունիսի 10, 1854)
Տիրապետում է լեզուներինգերմաներեն[1][10]
Գիտական ղեկավարԿառլ Գաուս[11]
Եղել է գիտական ղեկավարEduard Selling?[12][11] և Կառլ Բյորկենս
Հայտնի աշակերտներԷռնստ Քրիստիան Յուլիուս Շերինգ և Gustav Roch?
Ազդվել էՊետեր Գուստավ Լըժյոն Դիրիխլե
Պարգևներ
Ամուսին(ներ)Elise Koch?
ՀայրFriedrich Bernhard Riemann?[14]
ՄայրCharlotte Ebell?[14]
Ստորագրություն
Изображение автографа
 Bernhard Riemann Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

1846-1851 թվականներին սովորել է Գյոթինգենի և Բեռլինի համալսարաններում, լսել և աշակերտել է Գաուսին, Յակոբին, Դիրիխլենին, Վեբերին։

1857 թվականից՝ Գյոթինգենի համալսարանի[15] պրոֆեսոր (1959 թվականից՝ ամբիոնի վարիչ)։

  «Մեկ կոմպլեքս փոփոխականի ֆունկցիաների ընդհանուր տեսության հիմունքները»  

թեմայով պաշտպանած (1851) դոկտորական դիսերտացիայում Ռիման դրել է անալիտիկ ֆունկցիաների երկրաչափական տեսության հիմքերը, մուծել է, այսպես կոչված, ռիմանյան մակերևույթի գաղափարը, մշակել կոնֆորմ արտապատկերումների տեսությունը և, այդ կապակցությամբ, մուծել տոպոլոգիայի մի շարք հիմնական գաղափարներ։

Ռիմանը մահացել է 1866 թվականին Իտալիայում, տուբերկուլյոզից, 40 տարեկան հասակում։

Մեթոդների լայն կիրառություն խմբագրել

Ռիմանի մշակած մեթոդները լայն կիրառություն գտան նրա հետագա՝ հանրահաշվական ֆունկցիաներին և ինտեգրալներին, դիֆերենցիալ հավասարումների անալիտիկ տեսությանը, թվերի անալիտիկ տեսությանը վերաբերող աշխատանքներում․ վերջինում, օրինակ, Ռիմանը նշել է պարզ թվերի բաշխման և ձետա ֆունկցիայի հատկությունների, մասնավորապես կոմպլեքս տիրույթում ձետայի զրոների կապը՝ այսպես կոչված «Ռիմանի վարկածը», որը դեռևս չի ապացուցվել։ «Երկրաչափության հիմքում ընկած վարկածների մասին դասախոսության մեջ (1854) Ռիմանը տվել է մաթեմատիկական տարածության ընդհանուր գաղափար (իր խոսքերով՝ «բազմաձևություն»), որտեղ երկրաչափությունը դիտարկել է որպես ուսմունք ո-չափանի անընդհատ բազմաձևությունների մասին, ավելի մանրամասն դիտարկել է ռիմանյան տարածությունները, որոնք Էվկլիդեսի և Լոբաչևսկու տարածությունների ընդհանրացումն են։

Մեթոդներ խմբագրել

Ռիմանի առաջադրած մեթոդներն ու գաղափարները խորը ազդեցություն են թողել 19-րդ դարի 2-րդ կեսի և 20-րդ դարում մաթեմատիկայի զարգացման վրա, բացել նոր ուղիներ և մեծ նշանակություն ունեցել 20-րդ դարի ֆիզիկայի (հատկապես հարաբերականության տեսության) համար։ Ռիմանը ընտրվել է Բեռլինի ԳԱ թղթակցի անդամ (1859), Փարիզի ԳԱ անդամ (1866), Լոնդոնի թագավորական ընկերության անդամ (1866)։

Աշխատանքները ռուսերեն խմբագրել

  • Риман Б. Сочинения. М.-Л.: ОГИЗ. ГОСУДАРСТВЕННОЕ ИЗДАТЕЛЬСТВО ТЕХНИКО-ТЕОРЕТИЧЕСКОЙ ЛИТЕРАТУРЫ, 1948.
    • ЧАСТЬ I. Работы Римана по анализу, теории функций и теории чисел (47).
      • I. Основы общей теории функций одной комплексной переменной (49).
      • II. Теория абелевых функций (88).
      • III. Об обращении в нуль 0-функций (139).
      • IV. О сходимости бесконечных 0-рядов p-й кратности (151).
      • V. Доказательство теоремы о том, что однозначная функция n переменных не может иметь более 2n периодов (155).
      • VI. Новые результаты из теории функций, представимых гауссовым рядом F(a, b, y, x) (159).
      • VII. Две теоремы общего характера, касающиеся линейных дифференциальных уравнений с алгебраическими коэффициентами (176).
      • VIII. О разложении отношения двух гипергеометрических рядов в бесконечную непрерывную дробь (187).
      • IX. Об интегралах линейного дифференциального уравнения второго порядка в окрестности точки ветвления (194).
      • X. Из лекций по гипергеометрическому ряду (196).
      • XI. О числе простых чисел, не превышающих данной величины (216).
      • XII. О возможности представления функции посредством тригонометрического ряда (225).
      • XIII. Опыт обобщения действия интегрирования и дифференцирования (262).
    • ЧАСТЬ II. Работы Римана по геометрии, механике и математической физике (277).
      • XIV. О гипотезах, лежащих в основании геометрии (279).
      • XV. Фрагменты, относящиеся к Analysis situs (294).
      • XVI. О поверхности, имеющей при заданной границе наименьшую площадь (297).
      • XVII. Примеры поверхностей наименьшей площади при заданной границе (330).
      • XVIII. О движении жидкого однородного эллипсоида (339).
      • XIX. О потенциале тора (367).
      • XX. Извлечение из письма профессору Энрико Бетти (378).
      • XXI. О распространении плоских волн конечной амплитуды (376).
      • XXII. Распространение тепла в эллипсоиде (396).
      • XXIII. Математическое сочинение, в котором содержится попытка дать ответ на вопрос, предложенный знаменитейшей Парижской Академией, и т. д. (399).
      • XXIV. Равновесие электричества на круговых цилиндрах с параллельными осями. Конформное отображение фигур, ограниченных кругами (414).
      • XXV. К теории цветных колец Нобили (418).
      • XXVI. О законах распределения статического электричества в материальных телах и т. д. (425).
      • XXVII. Новая теория остаточного заряда в аппаратах, служащих для накопления электричества (431).
      • XXVIII. По поводу электродинамики (443).
      • XXIX. О механизме уха (449).
      • XXX. Фрагменты философского содержания (461).

Ծանոթագրություններ խմբագրել

Գրականություն խմբագրել

  • Боголюбов А. Н.  Математики. Механики. Биографический справочник. — Киев: Наукова думка, 1983. — 639 с.
  • Дербишир Дж.  Простая одержимость. Бернхард Риман и величайшая нерешённая проблема в математике. — Астрель, 2010. — 464 с. — ISBN 978-5-271-25422-2
  • Колмогоров А. Н., Юшкевич А. П. (ред.).  Математика XIX века. — М.: Наука, 1978-1987.
  • Ландау Л. Д., Лифшиц Е. М.  Гидродинамика. 3-е изд. — М.: Наука, 1986. — 736 с. — (Теоретическая физика. Т. VI).
  • Монастырский М. И.  Бернхард Риман. Топология. Физика. — М.: Янус-К, 1999. — 188 с. — ISBN 5-8037-0025-8
  • Тюлина И. А.  История и методология механики. — М.: Изд-во Моск. ун-та, 1979. — 282 с.
  • Truesdell C.  History of Classical Mechanics. Part II, the 19th and 20th Centuries // Die Naturwissenschaften, 63, 3. — 1976. — P. 119—130.
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բեռնարդ Ռիման» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 9, էջ 664