Բագրատ Խալաթյան

(Վերահղված է Բ. Խալաթյանից)

Բագրատ Անդրանիկի Խալաթյան (փետրվարի 13, 1860(1860-02-13), Ալեքսանդրապոլ, Երևանի նահանգ, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն[1][2] - ոչ շուտ քան 1930[1][2] կամ ոչ ուշ քան 1935[1][2]), հայ բանագետ, պատմաբան։ Սովորել է Մոսկվայում և Գերմանիայում, ուսուցչություն արել Էջմիածնի Գևորգյան ճեմարանում, Գերմանիայում։

Բագրատ Խալաթյան
Ծնվել էփետրվարի 13, 1860(1860-02-13)
ԾննդավայրԱլեքսանդրապոլ, Երևանի նահանգ, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն[1][2]
Մահացել էոչ շուտ քան 1930[1][2] կամ ոչ ուշ քան 1935[1][2]
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն և  ԽՍՀՄ
Ազգությունհայ
Մասնագիտությունբանահավաք և պատմաբան
ԱշխատավայրՆերսիսյան դպրոց[1]

Հրատարակել է մոկացի Զատիկ Խապոյենցից գրառած հայ ժողովրդական վեպի մի տարբերակ («Սասմա փահլիվաններ կամ Թըլոր Դավիթ և Մհեր», 1899), «Տասնիններորդ դարի կտակը» (1899), «Հայ ժողովրդական դյուցազնական վեպը» (ռուսերեն 1900, գերմաներեն 1902, հայերեն 1903), «Աղբյուրներ հնագույն հայոց պատմության» (1903) աշխատությունները։ Գրառել է «Ռոստամ Զալի» 5 տարբերակ, ինչպես նաև մի քանի քրդական վիպական երգեր։ Խալաթյանի պատմագիտական հետազոտությունները վերաբերում են հիմնականում ուրարտական շրջանին։ Արաբ մատենագիրների երկերից քաղել և թարգմանել է Հայաստանին վերաբերող նյութեր («Արաբացի մատենագրերը Հայաստանի մասին», 1919

Ծանոթագրություններ խմբագրել

 Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բագրատ Խալաթյան» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 4, էջ 704