Բրոքի համալսարան
Բրոքի համալսարան (անգլ.՝ Brock University), Բրոքի համալսարանը գտնվում է Կանադայի Օնտարիո նահանգի Սենթ Քաթարինս քաղաքում։ Մոտ 17 հազար ուսանող սովորում է համալսարանի յոթ ֆակուլտետներում՝ առողջապահության, բիզնեսի, կրթության, մաթեմատիկայի և գիտության, սոցիալական գիտությունների, հումանիտար և առաջադեմ ֆակուլտետներ[11]։
Բրոքի համալսարան | |
---|---|
Տեսակ | university in Ontario? և ազատ հասանելիության հրատարակություն |
Հիմնադրված է | 1964 |
Անվանված է | Isaac Brock? |
Անդամակցություն | Հետազոտական գրադարանների կենտրոն[1][2], Գիտական հրատարակչական և ակադեմիական ռեսուրսների կոալիցիա[3][4], Universities Canada?[5], Digital Research Alliance of Canada?[6], Canadian Research Knowledge Network?[7], Canadian Federation for the Humanities and Social Sciences?[8] և ORCID[9] |
Երկիր | ![]() |
Տեղագրություն | Սենթ Քաթարինս |
Կայք | brocku.ca(անգլ.) |
![]() ![]() Բրոքի համալսարան, Կանադա | |
![]() |
Պատմություն խմբագրել
Համալսարանը, որը բացվել էր 1964 թվականին, կոչվել է գեներալ-մայոր Այզեկ Բրոքի անունով, ով մահացել էր 1812 թվականին Միացյալ Նահանգների հետ պատերազմի ժամանակ։ Նրա վերջին խոսքերը՝ Առաջ անգլ.՝ Push on! Պողպատ, լատիներեն թարգմանված լատին․՝ Surgite!, համալսարանի կարգախոսը[12]։
1950-ական թվականների վերջերից Նիագարայի համալսարանի հարցը քննարկվել էր, և 1957 թվականի նոյեմբերին Ալանբուրգի կանանց ինստիտուտի ղեկավարությունը խնդրել է Օնտարիոյի կառավարությանը դիտարկել Նիագարայի թերակղզում համալսարան հիմնելու հարցը[13]։ 1962 թվականի աշնանը ստեղծվել է համապատասխան հանձնաժողով, որի խնդիրներն էին` նոր համալսարանի ստեղծումը, վարչական և ակադեմիական պլանի մշակում[14]։ Համալսարանն ուներ 66,869 շրջանավարտ[15]։
Ուսանողական ավան խմբագրել
Համալսարանի գլխավոր մասնաշենքն է հանդիսանում Արթուր Շմոնտի աշտարակը, որը կառուցվել է 1968 թվականին։ Դոկտոր Շմոնը Նիագարայի համալսարանի հիմնադիրներից էր։ Շենքում տեղակայված էր համալսարանի գրադարանը, վարչական և ուսումնական կենտրոնը։ Մնացած շենքերի շարքում առանձնանում են.
- Ուելսի դահլիճ, որը հյուրընկալում էր կրթության ֆակուլտետը։
- Մաքենզի Չոուն համալիր, որը պարունակում էր սեմինարների սենյակներ և գիտական լաբորատորիաներ (Մաքենզի -Չոուն՝ Սենթ Քաթարինս նախկին քաղաքապետ)
- Թարո Խոլ՝ բիզնեսի ֆակուլտետի շենք, որը բացվել էր 1990 թվականին։
- Պլազա Բիլինգ շենքը ժամանակակից շենք էր Հասարակական գիտությունների ֆակուլտետի համար, որտեղ տեղակայված էին նաև համակարգչային լաբորատորիաներ և համալսարանի գրախանութ։
- Ուոլկեր համալիրը համալսարանի սպորտային համալիր էր։
- Նիագարայի առողջապահական և կենսաբանական հետազոտական համալիր անգլ.՝ Niagara Health and Bioscience Research Complex:
Համալսարանում կան նաև վեց բնակելի համալիրներ, որտեղ ապրում էր մոտ երկուսուկես հազար ուսանող։ Բացի Սենթ Քաթարինս համալսարանից, Բրոքի համալսարանը աջակցում էր Համիլտոնի համալսարանին՝ հիմնականում կրթության ֆակուլտետի համար[16]։
Սպորտային կյանք խմբագրել
Բրոքի համալսարանը մասնակցում է մեծ թվով ուսանողական սպորտային մրցումների։ Համալսարանում անցկացվում են բադմինտոնի, բասկետբոլի, սուսերամարտի, գնդակով հոկեյի, ֆուտբոլի, սոֆթբոլի, թենիսի, վոլեյբոլի դասեր։
Ծանոթագրություններ խմբագրել
- ↑ http://www.crl.edu/membership/members
- ↑ https://web.archive.org/web/20231016073235/https://www.crl.edu/membership/members
- ↑ https://web.archive.org/web/20210826084358mp_/https://sparcopen.org/who-we-are/members/
- ↑ https://web.archive.org/web/20231015070603/https://sparcopen.org/who-we-are/members/
- ↑ https://web.archive.org/web/20210812231046/https://www.univcan.ca/universities/member-universities/
- ↑ https://alliancecan.ca/en/membership/our-members
- ↑ https://web.archive.org/web/20230904115855/https://www.crkn-rcdr.ca/en/members
- ↑ https://web.archive.org/web/20231009110100/https://www.federationhss.ca/en/membership/our-members
- ↑ https://web.archive.org/web/20231020113811/https://orcid.org/members
- ↑ Բաց մատչելիության ամսագրերի տեղեկատու — 2003.
- ↑ «Brock facts»։ Brock University (en-CA)։ Վերցված է 2021-10-09
- ↑ «Brock’s history»։ Brock University (en-CA)։ Վերցված է 2021-10-09
- ↑ «Profile of Brock University - Ontario, Universities in Canada»։ www.canadian-universities.net։ Վերցված է 2021-10-09
- ↑ «CBC.ca - The Greatest Canadian - Top 100 - 11 to 100»։ web.archive.org։ 2008-07-05։ Արխիվացված է օրիգինալից 2008-07-05-ին։ Վերցված է 2021-10-09
- ↑ https://web.archive.org/web/20140715001503/https://discover.brocku.ca/UserFiles/Image/program%20pdfs/Public%20Health%202009.pdf
- ↑ «The Office of the University Secretariat»։ Brock University (en-CA)։ Վերցված է 2021-10-09
Արտաքին հղումներ խմբագրել
- «Официальный сайт» (անգլերեն)։ Университет Брока։ Արխիվացված է օրիգինալից 2012-04-18-ին։ Վերցված է 2010-01-30
- «Университет Брока» (անգլերեն)։ Ассоциации университетов и колледжей Канады։ Արխիվացված է օրիգինալից 2003-02-16-ին։ Վերցված է 2010-01-30
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Բրոքի համալսարան կատեգորիայում։ |