Բրուք Մեգան Գրինբերգ (անգլ.՝ Brooke Megan Greenberg, հունվարի 8, 1993(1993-01-08), Բալթիմոր, Մերիլենդ, ԱՄՆ - հոկտեմբերի 24, 2013(2013-10-24), Բալթիմոր, Մերիլենդ, ԱՄՆ[1]), «աղջիկ, որը չի մեծանում»[2]։ Ծնվել է 1993 թվականի հունվարի 8-ին Մերիլենդ նահանգի Ռեյսթերթաուն քաղաքում կեսարյան հատման եղանակով հղիության 36-րդ շաբաթում։ Տառապել է գիտությանն անհայտ հազվագյուտ հիվանդությամբ, որն արտահայտվում է օրգանների և համակարգերի զարգացման կազմալուծմամբ և անսինխրոն դանդաղեցմամբ։

Բրուք Գրինբերգ
անգլ.՝ Brooke Megan Greenberg
Ծնվել էհունվարի 8, 1993(1993-01-08)
ԾննդավայրԲալթիմոր, Մերիլենդ, ԱՄՆ
Մահացել էհոկտեմբերի 24, 2013(2013-10-24) (20 տարեկան)
Մահվան վայրԲալթիմոր, Մերիլենդ, ԱՄՆ
Քաղաքացիություն ԱՄՆ

Ծնվելիս աղջկա մարմնի զանգվածը կազմել է 1840 գրամ, 10 ամսական հասակում՝ 3400 գրամ։ Մարմնի մաքսիմալ զանգվածը գրանցվել է 14 տարեկան հասակում և կազմել է 7250 գրամ։ Հասակը հաստատուն 76 սմ էր։ 2009 թվականին նրա ատամնային տարիքը կազմում էր 8 տարի, ոսկրայինը՝ 10։

Ներարգանդային զարգացման շրջանում գրանցվել են ֆիզիոլոգիական աճի դանդաղեցման դեպքեր։ Ծնունդից հետո հայտնաբերվել են բնածին արատների մի շարք նշաններ, այդ թվում՝ կոշտուկավոր մարմնի ագենեզիա, որը զարգացել է ավելի ուշ՝ 14 տարեկանում, բացառությամբ թմբիկը միացնող հետնամասից։ Պահպանվել է ընդհանուր հիպոմիելինիզացիան։ Գենոտիպի մանրակրկիտ ուսումնասիրությունը ցույց է տվել արատների բացակայություն։ Ռիչարդ Ուոլկերի[3] ղեկավարության տակ գտնվող մասնագետների խմբի միակ հայտնագործությունը դարձել է քրոմոսոմների ծայրամասերի[4] զգալի կրճատումը (քայքայումը)։

Չորս տարեկան հասակում Բրուքը 14-օրյա քուն է մտել։ Բժիշկներն ասել են, որ նա ունի գլխուղեղի ուռուցք և կապրի ևս 48 ժամ։ Ուռուցքն ավելի ուշ նահանջել է առանց բուժման։ Բրուքը արթնացել է 14-րդ օրը։ Անցկացվել է մագնիսառեզոնանսային շերտագրություն և պարզվել է, որ ուռուցքն ինքն իրեն հետ է ներծծվել։ Մի քանի անգամ տարել է պեպտիկ խոցի պատռման դիպված, էպիլեպսիկ նոպայով ուղեկցվող ինսուլտ։ Տառապել է դիսֆագիայով․ սնումն իրականացվել է ստամոքսային զոնդի միջոցով։ Հորմոնալ թերապիան (աճի հորմոն) արդյունք չի տվել։

Տարբեր շեղումների պատճառով աղջկա հոգեբանաֆիզիկական զարգացումը դժվար է գնահատել։

Բրուքն ունի 3 քույր, որոնց զարգացումն ընթանում է առանց շեղումների։

Հետաքրքիր փաստեր խմբագրել

Պատմության մեջ Բրուքը միակ մարդը չէ, ով «չի մեծանում»։ Հայտնի են նման ևս երկու դեպք՝ վեցամյա Գաբրիել Քեյը Մոնտանա նահանգից և 40-ամյա Նիկի Ֆրիմենը Ավստրալիայից, ով արտաքնապես նման է 10-ամյա երեխայի։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Sol Levinson - Memorial / Notice». Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հունվարի 10-ին. Վերցված է 2020 թ․ ապրիլի 3-ին.
  2. Brooke the Immortal: An American Child May Hold Secrets to Aging
  3. «Richard F. Walker, Ph.D., R.Ph». Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ հունվարի 18-ին.
  4. «A case study of «disorganized development» and its possible relevance to genetic determinants of aging. Walker, Pakulac, Sutcliffe, Kruk, Graakjaer, Shay. Mechanisms of Ageing and Development, 130 (2009), 350—356».

Արտաքին հղումներ խմբագրել