Բրուքլինի հանրային գրադարան

Բրուքլինի հանրային գրադարան, գրադարանների ցանց, որ սպասարկում են Նյու Յորք քաղաքի Բրուքլին շրջանի բնակչությանը։ Զբաղեցնում է հինգերորդ տեղը ԱՄՆ գրադարանային ցանցերի շարքում[3]։ Ինչպես և Նյու Յորքի երկու այլ գրադարանային ցանցերը համարվում է անկախ ոչ առևտրային կազմակերպություն, որը ֆինանսավորվում է Նյու Յորքի իշխանությունների, նահանգների կառավարությունների, դաշնային կառավարության և մասնավոր հովանավորների կողմից։ 2009 ֆինանսական տարում գրադարանը ԱՄՆ ամենահաճախելի գրադարանն էր հանրային գրադարանների թվում։

Բրուքլինի հանրային գրադարան
Изображение логотипа
Երկիր ԱՄՆ[1]
Տեսակգրադարանային համակարգ և հանրային գրադարան
Հիմնվել է1896[2]
ՏեղադրությունԲրուքլին
Հասցե10 Grand Army Plaza, Brooklyn, NY 11238[1]
Այլ տվյալներ
Կայքbrooklynpubliclibrary.org(անգլ.)

Պատմություն խմբագրել

Բրուքլինի գրադարանային ցանցը հաստատված է Նյու Յորք նահանգի 1892 թվականի մայիսի 1-ի օրենքով։ Բրուքլինի հանրային խորհուրդը ստեղծեց Բրուքլինի հանրային գրադարանի ստեղծման մասին բանաձևտ 1896 թվականի նոյեմբերի 30-ին։ Գրադարանի առաջին տնօրենը Մերի Քրեգին էր։ 1901-ից մինչև 1923 թվականը ընկած ժամանակահատվածում միլիոնատեր Էնդրյու Քարնեգին 1,6 միլիոն դոլար նվիրաբերեց 21 մասնաճյուղերի զարգացման համար։

Ղեկավարություն խմբագրել

Գրադարանային ցանցը կառավարվում է 28 անդամներից բաղկացած խորհուրդի կողմից, որոնք չեն ստանում աշխատավարձ։ Խորհրդի 11 անդամները նշանակվում են քաղաքապետի կողմից և ևս այդքանը Բրուքլին վարչական շրջանի ղեկավարի կողմից։ Խորհրդի մնացած 12 անդամներն ընտրվում են։

Տնօրեններ խմբագրել

Անուն Անգլերենով ծառայության տարիներ
Մերի Քրեգի Mary E. Craigie
Արթուր Բոսթուիք Arthur E. Bostwick 1899-1901
Ֆրենկ Հիլ Frank P. Hill 1901-1930
Միլթոն Ջ. Ֆերգյուսոն Milton J. Ferguson 1930-1949
Ֆրենսիս Սեն Ջոն Francis R. St. John 1949-1963
Ջոն Էյմս Համֆրի John Ames Humphry 1964-?
Ջոն Ս. Ֆրանց John C Frantz
Քենեթ Ֆարնհամ Դյուչեք Kenneth Farnham Duchac 1970-1986
Լարի Բրենդուեյն Larry Brandwein ?-1994
Մարտին Գոմես Martin Gomez 1995-?
Ջինի Քուփեր Ginnie Cooper
Դայն Մեք Հարվին Dionne Mack-Harvin 2007-2010

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 US Public Library System Data File, FY 2017IMLS, 2019.
  2. ROR Data — v1.19 — 2023. — doi:10.5281/ZENODO.7644942
  3. http://www.ala.org/tools/libfactsheets/alalibraryfactsheet13#toppopulation

Արտաքին հղումներ խմբագրել

  • Բրուքլինի հանրային գրադարան (անգլերեն)
  • «Бруклинская публичная библиотека» (ռուսերեն). Արխիվացված օրիգինալից 2012 թ․ դեկտեմբերի 22-ին. Վերցված է 2018 թ․ հունիսի 29-ին.