Բրուսսոնեթիա թղթյա


Բրուսսոնեթիա թղթյա (լատ.՝ Broussonetia papyrifera), մինչև 15 մ բարձրությամբ ծառ է, պատկանում է թթազգիների ընտանիքին։

Կենսաբանական նկարագիրԽմբագրել

Պարբերաբար ծաղկում է և պտղաբերում։ Գեղազարդ է հատկապես խոշոր, նարնջագույն պտուղների հասունացման շրջանում (հոկտեմբեր)։ Երիտասարդ ընձյուղների կեղևը և բնափայտն օգտագործում են որակյալ թուղթ ստանալու համար։

ՏարածվածությունԽմբագրել

Երևանի բուսաբանական այգու պայմաններում հաճախակի ցրտահարվում է, որի պատճառով աճում է որպես խոշոր թուփ։ Պիտանի է հանրապետության չոր մերձարևադարձային շրջանների և Արարատյան դաշտի բնակավայրերի կանաչապատման համար։

ԳրականությունԽմբագրել

  • Ծառագիտություն, Ժ. Հ. Վարդանյան