Բրունո Քյոլնեցի (գերմ.՝ Bruno von Köln, 1030[1][2][3][4], Քյոլն, Electoral Rhenish Circle, Սրբազան Հռոմեական կայսրություն - հոկտեմբերի 6, 1101(1101-10-06)[5], Սերա Սան Բրունո, Վիբո Վալենտիա, Կալաբրիա, Իտալիա), կաթոլիկ սուրբ, Կարտեզյան միաբանության հիմնադիր։

Բրունո Քյոլնեցի
Bruno1.jpg
Ծնունդ1030[1][2][3][4]
ԾննդավայրՔյոլն, Electoral Rhenish Circle, Սրբազան Հռոմեական կայսրություն
Վախճանհոկտեմբերի 6, 1101(1101-10-06)[5]
Վախճան վայրՍերա Սան Բրունո, Վիբո Վալենտիա, Կալաբրիա, Իտալիա
ԵկեղեցիՀռոմի Կաթոլիկ եկեղեցի
Կռոնական կազմակերպությունԿարտեզյան միաբանություն
Սրբացված կարգկաթոլիկ սուրբ
Հիշատակության օրՀոկտեմբերի 6
Աշխատանքmonk carthusian, արքեպիսկոպոս և գրող
ԵրկիրԳերմանիա
ԱշակերտAnselm of Laon?

ԿենսագրությունԽմբագրել

Մի շարք պատմական աղբյուրների հաղորդմամբ Բրունո Քյոլնեցին ծագում էր Քյոլնի Հարդեֆուստ (անգլ.՝ Hardefust) հին ազնվական ընտանիքից, որը հետագայում սերտ կապ էր պաշտպանում Կարտեզյան միաբանության հետ[6]։

Բրունոն փիլիսոփայություն և աստվածաբանություն է ուսանում Քյոլնի եկեղեցական դպրոցում և Ռեյմսում։ 1056 թվականին ստանձնում է Ռեյմսի եկեղեցական դպրոցի ղեկավարությունը։ Կաթոլիկ եկեղեցու և աշխարհիկ իշխանությունների միջև տեղի ունեցող եկեղեցական պաշտոններին նշանակման համար պայքարում բռնում է եկեղեցու կողմը, ինչը ստիպում է Ռեյմսի եպիսկոպոսին նրան հեռացնել իր թեմից։ 1080 թվականին Բրունոն անդամագրվում է Մոլեմի բենեդիկտյան աբբայության միաբանությանը։ 1084 թվականին նա հիմնում է իր առաջին վանական բնակավայրը, սակայն շուտով Գրենոբլի եպիսկոպոս Հյուգո Գրենոբլեցու աջակցությամբ Ֆրանսիական Ալպերում հիմնում է Գրանդ Շարտրյոզ վանքը։

1090 թվականին Բրունո Քյոլնեցին իր նախկին աշակերտ նորընտիր Հռոմի պապ Ուրբանոս II-ի հրավերով ժամանում է Հռոմ և ստանձնում նրա խորհրդականի պաշտոնը։ Պապի կողմից նրան է տրամադրվում Ռեջիո դի Կալաբրիայի թեմը։ 1091 թվականին Բրունոն հիմնում է Սերա Սան Բրունոյում Սանտո Ստեֆանո դել Բոսկո վանքը, որտեղ և վախճանվում է 1101 թվականի հոկտեմբերի 6-ին։ 1514 թվականին Հռոմի պապ Լևոն X-ի կողմից Բրունո Քյոլնեցին սրբադասվում է։

ԳրականությունԽմբագրել

  • Friedrich Wilhelm Bautz, Bruno von Köln. In: Biographisch-Bibliographisches Kirchenlexikon (BBKL). Band 1, Bautz, Hamm 1975. 2., unveränderte Auflage Hamm 1990, ISBN 3-88309-013-1, Sp. 772.
  • Josef Hemmerle, Brun(o), heilig, Stifter des Kartäuserordens. In: Neue Deutsche Biographie (NDB). Band 2, Duncker & Humblot, Berlin 1955, ISBN 3-428-00183-4, S. 673 f. (Digitalisat).
  • Gerardo Posada, Der heilige Bruno. Vater der Kartäuser. Ein Sohn der Stadt Köln. Wienand, Köln 1987 ISBN 3-87909-157-9.
  • Philipp Woker, Brun, der heilige Bruno, Stifter des Kartäuserordens. In: Allgemeine Deutsche Biographie (ADB). Band 3, Duncker & Humblot, Leipzig 1876, S. 436 f.

ԾանոթագրություններԽմբագրել