Բրունու Ֆերնանդեշ

պորտուգալացի ֆուտբոլիստ

Բրունու Ֆերնանդեշ (պորտ.՝ Bruno Fernandes, սեպտեմբերի 8, 1994(1994-09-08)[1][2][3], Մայա), պորտուգալացի պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ։ Ներկայումս հանդես է գալիս Սպորտինգ Լիսաբոնի և Պորտուգալիայի ազգային հավաքականի կազմում։ Խաղում է հարձակվողական կիսապաշտպանի դիրքում[4]։

Բրունու Ֆերնանդեշ
Bruno Fernandes
Ֆերնանդեշը 2016 թվականի Օլիմպիական խաղերի ժամանակ
Անձնական տվյալներ
Ամբողջական անուն Bruno Miguel Borges Fernandes
Քաղաքացիությունը Պորտուգալիա Պորտուգալիա
Ծննդյան ամսաթիվ սեպտեմբերի 8, 1994(1994-09-08)[1][2][3] (29 տարեկան)
Ծննդավայր Մայա
Հասակ 173 սմ
Քաշ 80 կգ
Դիրք հարձակվողական կիսապաշտպան
Համար 8
Պատանեկան կարիերա
2002-2004 Պորտուգալիա Ինֆեստա
2004-2012 Պորտուգալիա Բոավիշտա
2005-2010   Պորտուգալիա Պաստելեյրա
2012-2013 Իտալիա Նովարա
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (գոլ)
2012-2013 Իտալիա Նովարա 23 (4)
2013-2016 Իտալիա Ուդինեզե 86 (10)
2016-2017 Իտալիա Սամպդորիա 33 (5)
2017-ներկա Պորտուգալիա Սպորտինգ Լիսաբոն 33 (11)
Ազգային հավաքական
2012 Պորտուգալիա Պորտուգալիա Մ19 2 (0)
2014 Պորտուգալիա Պորտուգալիա Մ20 5 (1)
2014-2017 Պորտուգալիա Պորտուգալիա Մ21 17 (6)
2016 Պորտուգալիա Պորտուգալիա Մ23 4 (0)
2017-ներկա Պորտուգալիա Պորտուգալիա 4 (0)

* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը 
ըստ մայիսի 23-ի, 2018:

‡ Ազգային հավաքականի խաղերն ու գոլերը ըստ մայիսի 23-ի, 2018

Ակումբային կարիերա խմբագրել

Նովարա խմբագրել

Ֆերնանդեշը Բոավիշտայի ակադեմիայի սան է։ 2012 թվականի օգոստոսի 27-ին նա միացավ Նովարային՝ շարունակելու իր զարգացումը։ Իր պրոֆեսիոնալ դեբյուտը նշեց 2012 թվականի նոյեմբերի 3-ին՝ Չիտադելայի դեմ խաղում[5]։ Իր առաջին գոլը խփեց 2013 թվականի փետրվարի 22-ին՝ Սպեցիայի դեմ խաղում[6]։ 2012-13 մրցաշրջանում Ֆերնանդեշը անցկացրեց 23 հանդիպում՝ դառնալով 4 գոլի հեղինակ[7] և օգնելով իր թիմին զբաղեցնել 5-րդ հորիզոնականը Սերիա B-ում[8]։

Ուդինեզե խմբագրել

2013 թվականի ամռանը Ֆերնանդեշը համատեղ սեփականության գործարքով միացավ Ուդինեզեին[9]։ Սերիա A-ում իր դեբյուտը նշեց նոյեմբերի 3-ին՝ Ինտեր Միլանի դեմ խաղում[10]։ Իր առաջին գոլը ակումբի կազմում խփեց դեկտեմբերի 7-ին՝ Նապոլիի դեմ խաղում[11]։ 2014 թվականի հունվարի 30-ին Ուդինեզեն գնեց Ֆերնանդեշի տրանսֆերը ամբողջությամբ։ 2016 թվականի ապրիլի 3-ին պորտուգալացին դուբլ ձևակերպեց Նապոլիի դեմ խաղում՝ օգնելով իր թիմին հաղթել 3-1 հաշվով[12]։ Ուդինեզեի կազմում Ֆերնանդեշը անցկացրեց 3 մրցաշրջան՝ մասնակցելով 95 հանդիպման և դառնալով 11 գոլի ու 13 գոլային փոխանցման հեղինակ։

Սամպդորիա խմբագրել

2016 թվականի օգոստոսի 16-ին Ֆերնանդեշը տեղափոխվեց Սամպդորիա[13][14]։ Իր դեբյուտը ակումբի կազմում նշեց օգոստոսի 28-ին՝ Ատալանտայի դեմ խաղում[15]։ Իր առաջին գոլը խփեց սեպտեմբերի 26-ին՝ Կալյարիի դեմ խաղում[16]։ 2017 թվականի մարտի 4-ին պորտուգալացին դարձավ գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ Պեսկարայի դեմ խաղում՝ օգնելով Սամպդորիային հաղթել 3-1 հաշվով[17]։ Այս մրցաշրջանում Ֆերնանդեշը անցկացրեց 35 հանդիպում՝ դառնալով 5 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ[18]։

Սպորտինգ Լիսաբոն խմբագրել

2017 թվականի հունիսի 27-ին Ֆերնանդեշը 8․5 միլիոն եվրոյի դիմաց տեղափոխվեց Սպորտինգ Լիսաբոն[19]։ Ակումբը նրա հետ կնքեց 5 տարվա պայմանագիր[20]՝ 100 միլիոն հրաժարագինով[21]։ Իր դեբյուտը ակումբի կազմում նշեց օգոստոսի 6-ին՝ Ավեշի դեմ խաղում[22]։ Իր առաջին գոլը խփեց օգոստոսի 19-ին՝ Վիտորիա Գիմարայնշի դեմ խաղում՝ այս խաղում դառնալով դուբլի հեղինակ[23]։ Պորտուգալիայի առաջնությունում անցկացրած առաջին 6 խաղերում Ֆերնանդեշը դարձավ 5 գոլի հեղինակ[23][24][25][26]։ Իր առաջին հանդիպումը Չեմպիոնների Լիգայում անցակցրեց 2017 թվականի սեպտեմբերի 12-ին՝ Օլիմպիակոսի դեմ խաղում՝ այս խաղում դառնալով գոլի հեղինակ[27]։ 2018 թվականի հունվարի 7-ին՝ Մարիտիմուի դեմ խաղում Ֆերնանդեշը դարձավ 4 գոլային փոխանցման հեղինակ[28]։ Ապրիլի 28-ին՝ Պորտիմոնենսիի դեմ խաղում նա դարձավ դուբլի հեղինակ՝ օգնելով իր թիմին հաղթել 2-1 հաշվով[29]։ 2017-18 մրցաշրջանում Ֆերնանդեշը անցկացրեց 56 հանդիպում՝ դառնալով 16 գոլի և 20 գոլային փոխանցման հեղինակ[30]՝ օգնելով իր թիմին նվաճել Պորտուգալիայի լիգայի գավաթը[31] և ընդգրկվելով Եվրոպայի Լիգայի խորհրդանշական հավաքականում[32]։

Միջազգային կարիերա խմբագրել

Ֆերնանդեշը ներկայացրել է Պորտուգալիան 2016 թվականի ամառային Օլիմպիական խաղերում[33]՝ մասնակցելով առաջնության ամեն խաղին, սակայն Պորտուգալիան դուրս մնաց քառորդ եզրափակչից[34]։

Պորտուգալիայի ազգային հավաքական Ֆերնանդեշը առաջին անգամ հրավիրվեց 2017 թվականի օգոստոսի 28-ին՝ Ֆարերյան կղզիների[35] և Հունգարիայի[36] դեմ խաղերի համար[37], սակայն այդպես էլ խաղադաշտ դուրս չեկավ։ Իր դեբյուտը ազգային հավաքականի կազմում նշեց 2017 թվականի նոյեմբերի 10-ին՝ Սաուդյան Արաբիայի դեմ ընկերական խաղում[38]։

2018 թվականի մայիսին Կարվալյուն ընդգրկվեց Պորտուգալիայի՝ աշխարհի առաջնության համար վերջնական կազմում Ֆերնանդու Սանտուշի կողմից[39][40]։

Կարիերայի վիճակագրություն խմբագրել

Ակումբային վիճակագրություն խմբագրել

2018 թվականի մայիսի 23-ի դրությամբ[41]

Ակումբ Մրցաշրջան Առաջնություն Գավաթ Եվրոպա Այլ Ընդհանուր
Դիվիզիոն Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր
Նովարա 2012–13 Սերիա B 23 4 0 0 23 4
Ուդինեզե 2013–14 Սերիա A 24 4 4 0 28 4
2014–15 31 3 3 1 34 4
2015–16 31 3 2 0 33 3
Ընդհանուր 86 10 9 1 0 0 0 0 95 11
Սամպդորիա 2016–17 Սերիա A 33 5 2 0 35 5
Սպորտինգ Լիսաբոն 2017–18 Պրիմեյրա Լիգա 33 11 5 1 14 4 4 0 56 16
Կարիերայի ընդհանուր 175 30 16 2 14 4 4 0 209 36

Միջազգային վիճակագրություն խմբագրել

2018 թվականի մայիսի 23-ի դրությամբ[41]

Պորտուգալիա
Տարի Խաղեր Գոլեր
2017 2 0
2018 2 0
Ընդհանուր 4 0

Նվաճումներ խմբագրել

Ակումբային խմբագրել

Սպորտինգ Լիսաբոն

Անհատակա խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. 2,0 2,1 FBref.com(բազմ․)
  3. 3,0 3,1 Արգենտինական ֆուտբոլի տվյալների շտեմարան (իսպ.)
  4. «Portugal - Bruno Fernandes - Profile with news, career statistics and history - Soccerway». int.soccerway.com (անգլերեն). Վերցված է 2018 թ․ մայիսի 23-ին.
  5. «Novara Calcio 1908 - AS Cittadella, Nov 3, 2012 - Serie B - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ մայիսի 23-ին.
  6. «Spezia Calcio - Novara Calcio 1908, Feb 22, 2013 - Serie B - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ մայիսի 23-ին.
  7. «Bruno Fernandes, the 'Portuguese wanderer' who found the promised land at Sporting CP - MARCA in English». MARCA in English (անգլերեն). Վերցված է 2018 թ․ մայիսի 23-ին.
  8. s.r.o., LiveSport. «Serie B 2012/2013 Standings, Soccer Italy League Table». Oddsportal.com (չեխերեն). Վերցված է 2018 թ․ մայիսի 23-ին.
  9. «Bruno Fernandes, l'ennesimo colpo dell'Udinese | EuroScout - Yahoo Sport». 2016 թ․ ապրիլի 8. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ ապրիլի 8-ին. Վերցված է 2018 թ․ մայիսի 23-ին.
  10. «Udinese Calcio - Inter Milan, Nov 3, 2013 - Serie A - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ մայիսի 23-ին.
  11. «SSC Napoli - Udinese Calcio, Dec 7, 2013 - Serie A - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ մայիսի 23-ին.
  12. «Udinese Calcio - SSC Napoli, Apr 3, 2016 - Serie A - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ մայիսի 23-ին.
  13. «Official: Sampdoria sign Bruno Fernandes | Football Italia». www.football-italia.net. Վերցված է 2018 թ․ մայիսի 23-ին.
  14. «Ufficiale: Bruno Fernandes alla Sampdoria» (իտալերեն). Վերցված է 2018 թ․ մայիսի 23-ին.
  15. «UC Sampdoria - Atalanta BC, Aug 28, 2016 - Serie A - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ մայիսի 23-ին.
  16. «Cagliari Calcio - UC Sampdoria, Sep 26, 2016 - Serie A - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ մայիսի 23-ին.
  17. «UC Sampdoria - Delfino Pescara 1936, Mar 4, 2017 - Serie A - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ մայիսի 23-ին.
  18. «Bruno Fernandes | Football Stats | Sporting Lisbon | Season 2016/2017 | Soccer Base». www.soccerbase.com. Վերցված է 2018 թ․ մայիսի 23-ին.
  19. «Official: Bruno Fernandes to Sporting | Football Italia». www.football-italia.net. Վերցված է 2018 թ․ մայիսի 23-ին.
  20. «Sporting complete £7.5m signing of Bruno Fernandes from Sampdoria on a five-year deal». Squawka Football News (անգլերեն). Վերցված է 2018 թ․ մայիսի 23-ին.
  21. «Sporting: Bruno Fernandes com cláusula de 100 milhões | Maisfutebol.iol.pt». Maisfutebol (պորտուգալերեն). Վերցված է 2018 թ․ մայիսի 23-ին.
  22. «Desportivo Aves - Sporting CP, Aug 6, 2017 - Liga NOS - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ մայիսի 23-ին.
  23. 23,0 23,1 «Vitória Guimarães SC - Sporting CP, Aug 19, 2017 - Liga NOS - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ մայիսի 23-ին.
  24. «Sporting CP - GD Estoril Praia, Aug 27, 2017 - Liga NOS - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ մայիսի 23-ին.
  25. «CD Feirense - Sporting CP, Sep 8, 2017 - Liga NOS - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ մայիսի 23-ին.
  26. «Sporting CP - CD Tondela, Sep 16, 2017 - Liga NOS - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ մայիսի 23-ին.
  27. «Olympiacos Piraeus - Sporting CP, Sep 12, 2017 - UEFA Champions League - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ մայիսի 23-ին.
  28. «Sporting CP - CS Marítimo, Jan 7, 2018 - Liga NOS - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ մայիսի 23-ին.
  29. «Portimonense SC - Sporting CP, Apr 28, 2018 - Liga NOS - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ մայիսի 23-ին.
  30. «Bruno Fernandes | Football Stats | Sporting Lisbon | Season 2017/2018 | Soccer Base». www.soccerbase.com. Վերցված է 2018 թ․ մայիսի 23-ին.
  31. 31,0 31,1 AFP. «Sporting CP win their first League Cup». chicagotribune.com (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2018 թ․ մայիսի 23-ին.
  32. 32,0 32,1 UEFA.com. «UEFA Europa League Squad of the 2017/18 Season». UEFA.com (անգլերեն). Վերցված է 2018 թ․ մայիսի 23-ին.
  33. Group, Global Media (2016 թ․ հուլիսի 14). «Os 17 convocados de Rui Jorge para os Jogos Olímpicos». O Jogo (եվրոպական պորտուգալերեն). Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ հունվարի 30-ին. Վերցված է 2018 թ․ մայիսի 23-ին.
  34. FIFA.com. «Olympic Football Tournament Rio 2016 - Portugal - FIFA.com». FIFA.com (բրիտանական անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ մայիսի 18-ին. Վերցված է 2018 թ․ մայիսի 23-ին.
  35. «Portugal - Faroe Islands, Aug 31, 2017 - World Cup qualification Europe - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ մայիսի 23-ին.
  36. «Hungary - Portugal, Sep 3, 2017 - World Cup qualification Europe - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ մայիսի 23-ին.
  37. Renascença. «Bruno Fernandes chamado para o lugar de Pizzi - Renascença». rr.sapo.pt. Վերցված է 2018 թ․ մայիսի 23-ին.
  38. «Portugal - Saudi Arabia, Nov 10, 2017 - International Friendlies - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ մայիսի 23-ին.
  39. «Nearly half Portugal's Euro squad to miss World Cup». SBS News (բրիտանական անգլերեն). Վերցված է 2018 թ․ մայիսի 22-ին.
  40. «Portugal's 2018 World Cup squad: Who joins Ronaldo in the 23-man squad? | Goal.com» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ մայիսի 22-ին.
  41. 41,0 41,1 «Bruno Fernandes». worldfootball.net (բրիտանական անգլերեն). Վերցված է 2018 թ․ մայիսի 23-ին.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բրունու Ֆերնանդեշ» հոդվածին։