Բրունու Մարտինս Ինդի

պորտուգալացի ֆուտբոլիստ

Բրունու Մարտինս Ինդի (հոլ.՝ Bruno Martins Indi, փետրվարի 8, 1992(1992-02-08)[1][2], Բարրեյրու), գվինեական ծագմամբ հոլանդացի ֆուտբոլիստ, Պորտու ակումբի և Նիդերլանդների ազգային հավաքականի պաշտպան։

Բրունու Մարտինս Ինդի
պորտ.՝ Bruno Martins Indi
Քաղաքացիությունը  Նիդերլանդների Թագավորություն և  Պորտուգալիա
Ծննդյան ամսաթիվ փետրվարի 8, 1992(1992-02-08)[1][2] (32 տարեկան)
Ծննդավայր Բարրեյրու
Հասակ 187 սանտիմետր
Քաշ 78 կիլոգրամ
Դիրք կենտրոնական պաշտպան

Վաղ տարիներ խմբագրել

Ծնվել է Գվինեա Բիսաուից գաղթածների ընտանիքում։ Երբ Բրունոն երեք ամսական է եղել, ծնողները տեղափոխվել են Ռոտերդամ[3]։

Ակումբային կարիերա խմբագրել

Ֆեյենոորդ խմբագրել

Ֆեյենոորդ ակումբի սանն է։ Ակումբում դեբյուտել է 2010 թվականի օգոստոսի 19-ին, Եվրոպայի լիգայի որակավորման չորրոդր փուլի Գենտի դեմ խաղում[4]։ Երեք օր անց, Հերակլես ակումբի դեմ խաղում նա դեբյուտեց Նիդերլանդների առաջնությունում[5])։ 2011 թվականի ապրիլի 17-ին Մարտինս Ինդին իր մասնագիտական կարիերայում խփեց առաջին գոլը, գնդակը գլխով ուղարկելով Վիլլեմ II ակումբի դարպասը[6]։ 2011-12 մրցաշրջանում պաշտպանը Ֆեյեննորդի կազմում դարձավ երկրի փոխչեմպիոն։

2014 թվականի հուլիսին տեղափոխվեց «Պորտու»[7]։

Պորտու խմբագրել

Բրազիլիայի ԱԱ 2014-ի հաջող ելույթներից հետո, որտեղ նա դարձավ բրոնզե մեդալակիր, տարածվեց տեղեկություն, որ Բրունուն տվյալ տրանսֆերային պատուհանում կլքի Ֆեյենոորդը։ 2014 թվականի հուլիսի 15-ին Պորտուն իր պաշտոնական կայքում հայտարարեց, որ Մարտինս Ինդին Պորտուի հետ կնքել է քառամյա պայմանագիր, իսկ տրանսֆերի արժեքը կազմել 7 միլիոն եվրո։ 2014 թվականի հոկտեմբերի 5-ին Բրագա ակումբի դեմ խաղում նա խփեց իր առաջին գոլը Պորտուում։

Միջազգային կարիերա խմբագրել

Մարտինս Ինդին հանդես է եկել Նիդերլանդների պատանեկան հավաքականների տարբեր տարիքային խմբերում։ Մինչև 17 տարեկանների հավաքականում պաշտպանը մասնակցելլ է պատանեկան հավաքականների ԱԱ 2009-ին (1 խաղ), իսկ 19 տարեկանների հավաքականի հետ մասնակցել է մինչև 19 տարեկանների Եվրո 2010-ին (3 խաղ)։

Մարտինս Ինդին երիտասարդական հավաքականում դեբյուտել է 2012 թվականի փետրվարի 29-ին Եվրոպայի առաջնության որակավորման փուլի Շոտլանդիայի դեմ խաղում[8].

2012 թվականի օգոստոսի 16-ին Բելգիայի հավաքականի դեմ ընկերական խաղում Ինդին դեբյուտեց ազգային հավաքականում[9]։ ԱԱ 2014-ի որակավորման փուլում Հունգարիայի հավաքականի դեմ խաղում, որը կայացել է 2012 թվականի սեպտեմբերի 11-ին Բուդապեշտում, պաշտպանը ազգային հավաքականում խփեց իր առաջին գոլը[10]։

ԱԱ 2014-ին նվաճել է բրոնզե մեդալներ։

Ձեռքբերումներ խմբագրել

  • Նիդերլանդների փոխչեմպիոն (1)՝ 2011-12
  • ԱԱ 2014-ի բրոնզե մեդալակիր

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. 2,0 2,1 As (իսպ.)Madrid: Grupo Prisa, 1967. — ISSN 1888-6671
  3. «2014 FIFA World Cup Brazil™ - Bruno MARTINS INDI - Player Profile - FIFA.com». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հունիսի 12-ին. Վերցված է 2016 թ․ հունիսի 28-ին.
  4. «Transfermarkt.at» (գերմաներեն) — «Фейеноорд» — «Гент» 1:0. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հոկտեմբերի 31-ին.
  5. «Transfermarkt.at» (գերմաներեն) — «Хераклес» — «Фейеноорд» 1:1. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հոկտեմբերի 31-ին.
  6. «Transfermarkt.at» (գերմաներեն) — «Фейеноорд» — «Виллем II» 6:1. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հոկտեմբերի 31-ին.
  7. «Bruno Martins Indi naar FC Porto» (հոլանդերեն). feyenoord.nl. Վերցված է 16.7.2014-ին.
  8. «Transfermarkt.at» (գերմաներեն) — Шотландия (мол.) — Нидерланды (мол.) 0:0. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հոկտեմբերի 31-ին.
  9. «Официальный сайт УЕФА» (անգլերեն) — Бельгия — Нидерланды 4:2. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հոկտեմբերի 31-ին.
  10. «Официальный сайт УЕФА» (անգլերեն) — Венгрия — Нидерланды 1:4. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հոկտեմբերի 31-ին.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բրունու Մարտինս Ինդի» հոդվածին։