Բրոնյարի պալատ (ֆր.՝ Palais Brongniart), պալատ Փարիզում, որ նախկինում կրել է Բորսային պալատ անվանումը, ներքին բակը կորնթյան ոճով շրջապատված 1807—1825 թվականների շինություն է, որտեղ գործել է Փարիզի ֆոնդային բորսան[1]։ Այն գտնվում է Փարիզի երկրորդ շրջանի Վիվիեն թաղամասում։ Այն անվանվել է ի պատիվ ճարտարապետ Ալեքսանդր Թեոդոր Բրոնյարի (Alexandre Théodore Brongniart), որն սկսել է պալատի շինարարությունը 1807 թվականին նախկին վանքի տեղում (couvent des Filles de Saint Thomas), բայց մահացել է 1813 թվականի հունիսի 6-ին անավարտփողնելով այն։ Հետագայում շինարարությամբ զբաղվել է Էլուա Լաբառը, ավարտելով այն 1825 թվականի նոյեմբերին։ Պալատի առաստաղը նկարազարդել է Ալեքսանդր Աբել դը Պիոժոլը։ Ֆոնդային բորսայի սեփականատեր «Euronext»-ը բորսայի աշխատանքն ամբողջովին դարձրել է համակարգչային և պալատի ազատված սրահները օգտագործում է կոնֆերանսների , սեմինարների ու գործնական հանդիպումների համար։

Բրոնյարի պալատը արտաքինից
Բրոնյարի պալատը ներսից

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Un lieu chargé d'histoire et résolument tourné vers l'avenir | Palais brongniart». palaisbrongniart.com. Վերցված է 2020 թ․ հուլիսի 21-ին.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բրոնյարի պալատ» հոդվածին։