Բրոմոպսիս Զանգեզուրի

բույսերի տեսակ
Բրոմոպսիս Զանգեզուրի
Բրոմոպսիս Զանգեզուրի
Բրոմոպսիս Զանգեզուրի
Դասակարգում
Թագավորություն  Բույսեր (Plantae)
Ենթատիպ Սերմնավոր բույսեր (Spermatophytes)
Կարգ Հացածաղկավորներ (Poales)
Ընտանիք Հացազգիներ (Poaceae)
Ենթաընտանիք Դաշտավլուկայիններ (Pooideae)
Տրիբա Bromeae
Ցեղ Ցորնուկ (Bromus)
Տեսակ Բրոմոպսիս Զանգեզուրի (B. erectus)
Միջազգային անվանում
Bromus erectus

Բրոմոպսիս Զանգեզուրի (լատին․՝ Bromopsis zangezura), հացազգիների ընտանիքին պատկանող ծածկասերմ բույս։ Գրանցված է Հայաստանի Հանրապետության Կարմիր գրքում։

Նկարագրություն խմբագրել

Բազմամյա փուխր ճիմ առաջացնող խոտաբույս է։ 60-100 սմ բարձրությամբ ուղիղ կանգնած ցողունը հիմքի մոտ շրջապատված է մահացած տերևների արտաքինից թույլ ճեղքված դարչնագույն, ներսում՝ ամբողջական ծիրանագույն մանուշակագույն տերևապատյաններով։ 8-15 սմ երկարությամբ, սակավահասկիկ, թույլ փռված ծաղկաբույլը հուրան է։ 7-12 մմ երկարությամբ ստորին ծաղկային թփերը բարակ մանուշակագույն քիստով են[1]։

Տարածվածություն խմբագրել

Հանդիպում է Զանգեզուրի և Մեղրու ֆլորիստիկական շրջաններում (Բարգուշատի, Զանգեզուրի և Մեղրու լեռնաշղթաներ)։ Հայաստանից բացի աճում է Նախիջևանում՝ Զանգեզուրի լեռնաշղթայի վրա[1]։

Էկոլոգիա խմբագրել

Աճում է միջին լեռնային գոտուց սկսած մինչև ալպյան գոտի` ծովի մակարդակից 1500-3200 մ բարձրությունների վրա, հիմնականում ենթալպյան գոտու մարգագետիններում, քարաթափվածքներում, խճաքարոտ լանջերին և տափաստանում։ Ծաղկում է հունիս-հուլիս ամիսներին, պտղաբերում՝ հուլիս-օգոստոսին[1]։

Պահպանություն խմբագրել

Վտանգված տեսակ է։ Հարավային Անդրկովկասի էնդեմիկ է։ Հայտնի է մեկ պոպուլյացիա։ Տարածման և բնակության շրջանները 500 կմ²-ից պակաս է։ Կապված կլիմայի փոփոխության և աճելավայրերի պայմանների փոփոխության հետ՝ տեսակին սպառնում է անհետացում։ Հայաստանի Կարմիր գրքի առաջին հրատարակության մեջ ընդգրկված չէր։ Ընդգրկված չէ նաև CITES-ի և Բեռնի կոնվենցիաների հավելվածներում[1]։

Պոպուլյացիայի մի մասը պահպանվում է «Արևիկ» ազգային պարկի սահմաններում[1]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Հայաստանի Կարմիր գիրք. Երևան: Հայաստանի բնապահպանության նախարարություն. 2010. ISBN 978-99941-2-420-6.
 Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բրոմոպսիս Զանգեզուրի» հոդվածին։
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բրոմոպսիս Զանգեզուրի» հոդվածին։