Տրամվայը 82 երթուղում

Բրյուսելի տրամվայ, Բրյուսելի հասարակական տրանսպորտի տեսակներից մեկը։ Աշխատեցնում է քաղաքային STIB/MIVB կազմակերպությունը։

Ձիաքարշը (առաջինը Բելգիայում) հայտնվել է 1869 թվականին, իսկ 1877 թվականին քաղաքում սկսեցին օգտագործվել շոգեքարշերը, իսկ 1894 թվականին Բրյուսելում սկսեց աշխատել էլեկտրական տրամվայը (առաջինը Բելգիայում)։

Բրյուսելը ունի խիտ տրամվայի մայրուղիների կապ, 2007 թվականի վերջին տվյալներով քաղաքում աշխատում է 18 երթուղի։ 2007-2008 թվականներին ծրագիրը վերադասավորում է կապերը, որի արդյունքում փոխվում են մի քանի երթուղիների մայրուղիները, հայտնվում են նոր երթուղիներ և փակվում են մի քանի հները։

Բրյուսելի տրամվայի գծերը ունեն տարբեր բնույթ․ քաղաքում կան համակցված մայրուղիներ, մայրուղիներ բաժանված գծերով և տրամվայի ստորերկրյա մայրուղիներ (3, 4, 7 և այլ երթուղայիններ)։ Տրամվայի երթուղիների ստորերկրյա հատվածները քաղաքում անվանում են նախամետրո։ Փարիսյան ահաբեկչությունից հետո ահաբեկիչների որոնման պատճառով մի քանի օրով փակվել էին մետրոների և նախամետրոների մի քանի կանգառներ։

Բրյուսելի ճեպընթաց տրամվայի գծերի վրա տեղադրված է ազդանշանային համակարգը և բելգիական АСЕС ֆիրմայի ավտոմատ ազդանշանումը[1]։ 1970 թվականի դեկտեմբերին Հասարակական տրանսպորտի միջազգային միության կոնգրեսի անցկացման ընթացքում (անհասանելի հասցե) / Union Internationale des Transports Publics (UITP) Ուկրաինայի ներկայացուցիչ Վլադիմիր Վեկլիչը[2][3] հնարավորություն ստացավ մանրամասնորեն ծանոթանալ համակարգի հետ։ Նա նկարագրել է այն գրքում[1] և օգտագործել է որպես Կիևի բարձր ճեպընթաց տրամվայի գծի ներքին տարրերի բազայի վրա ստեղծված նմանատիպ համակարգի նախատիպ[4][5][6][7]։

Բրյուսելի տրամվայը Բելգիայի միակ տրամվայի համակարգն է, որը ունի ստանդարտ լայն երկաթուղագիծ (1435 մմ)։

ԳրականությունԽմբագրել

  • В. Ф. Веклич Новые технические решения на городском электрическом транспорте — К.:Будівельник, 1975 — 64 с, илл.

Արտաքին հղումներԽմբագրել

ԾանոթագրություններԽմբագրել

  1. 1,0 1,1 В. Ф. Веклич Новые технические решения на городском электрическом транспорте — К.:Будівельник, 1975 — 64 с, илл.
  2. Энциклопедия современной Украины: в 25 т. / Под ред. И. М. Дзюба и др. — Киев : 2005. — Т. 4. — С. 187 — ISBN 966-02-3354-X (ուկր.)
  3. Крат В. И.Владимир Филлипович Веклич // Коммунальное хозяйство городов. Киев: Техника — 1998. — № 17. — С. 3-9. — ISSN 0869-1231 (ուկր.)
  4. Веклич В. Ф. Устройство автоблокировки и сигнализации на скоростном трамвае /сб. Городской электрический транспорт вып. 22 — М: ЦБНТИ МКХ РСФСР, 1973. — С. 18 — 28
  5. Веклич В. Ф. и др. Некоторые особенности электрооборудования и устройств автоматики скоростного трамвая // Наука и техника в городском хозяйстве: республиканский межведомственный научно-технический сборник под ред. В. Ф. Веклич — Киев: Будівельник, 1979 Вып.42 -С.70-74.
  6. Веклич В. Ф. и др. Испытание систем интервального регулирования движения поездов для скоростных трамвайных линий // Наука и техника в городском хозяйстве: республиканский межведомственный научно-технический сборник под ред. В. Ф. Веклич — Киев: Будівельник, 1981 — Вып.48 — С.21-26.
  7. Дьяконов В. К. Веклич В. Ф. Применение устройств автоматики на скоростном трамвае // Городское хозяйство Украины. — 1971. — № 3. — С. 38-40. — ISSN 0130-1284 (ուկր.)