Բրյուգեի Աստվածամոր եկեղեցի

Բրյուգեի Աստվածամոր եկեղեցի (հոլ.՝ Onze-Lieve-Vrouwekerk — Օնզե-լիվե-Վրաուեկերկ - Բրյուգեի Նոտր Դամ) , գոթական եկեղեցի բելգիական Բրյուգե քաղաքում՝ կառուցված XII—XIII դարերում

Բրյուգեի Աստվածամոր եկեղեցի
Քարտեզ
Քարտեզ
Տեսակեկեղեցի և թանգարան
ՃարտարապետKarel De Wulf?[1], Louis Delacenserie?[1], Jean-Brunon Rudd?[1], Joseph Viérin?[1], Luc Viérin?[1] և Jean-Baptiste Bethune?[1]
Ստեղծում1210
Բարձրություն122,3 մետր
Երկիր Բելգիա[2]
ԲնակավայրԲռյուգե[2]
ՈճԳոթական ճարտարապետություն և Նեոգոթիկա
Նյութաղյուս
Մասն էMusea Brugge?[3]
կայք
 Onze-Lieve-Vrouwekerk (Brugge) Վիքիպահեստում
Բուրգունդիայի հերցոգ Կառլ Խիզախի և նրա դստեր տապանաքարերը
Միքելանջելոյի ,,Բրյուգեի Մադոննան,,

Եկեղեցու աղոթասրահի նստարանների վերևում տեղադրված են 1468 թվականին՝ Ոսկե գեղմի օրդենի երկրորդ կապիտուլի ժամանակ ներկա գտնված ասպետների զինանշանները։

122 մետր բարձրությամբ աշտարակ ունեցող, ընդարձակ եկեղեցում պահպանվում է Վերածննդի դարաշրջանի իտալացի քանդակագործ Միքելանջելոյի «Սուրբ կույս Մարիամը Մանկան հետ» («Բրյուգեի Մադոննան») քանդակը։ Դա նշանավոր արվեստագետի միակ ստեղծագործությունն է, որ նրա կենդանության օրոք հայտնվել է Ալպյան լեռների մյուս կողմում։

Եկեղեցու խորանի՝ 1594 թվականով թվագրված խաչելության մոտ, կոփածո վանդակաճաղերի ներքո հուղարկավորված են Բուրգունդիայի հերցոգ Կառլ Խիզախը և նրա դուստրը՝ Մարիա Բուրգունդացին։ Տապանաքարերը կերտված են ճառագող գոթիկա ոճով։

Ուսումնասիրողների տեսանկյունից՝ ուշագրավ է, որ եկեղեցու մի շարք լուսամուտներ ունեն Ռյոլոյի եռանկյունու ձև։

Պատմություն խմբագրել

Եկեղեցու ներկա կառույցի շինարարությունն սկսվել է 13-րդ դարում[4], Բրյուգեի պատմական կենտրոնում՝ մի ավելի հին ռոմանական եկեղեցու տեղում։ Նրա ճարտարապետությունը գոթական երեք հաջորդական ոճերի համադրությունն է։ Եկեղեցու ամենահին՝ մոտավորապես 1230 թվականին Տուռնեի կապույտ քարով կառուցված մասերը կրում են գոթական սկալդ ոճի դրոշմը։ 1270-1280 թվականներին իրականացված շինարարությունը ճառագող գոթիկա ոճով է, ֆրանսիական՝ մասնավորապես Տուռնեի մայր տաճարի ճարտարապետության ազդեցության նշմարներով։ Կտրուկ փոփոխություն չի զգացվում, քանզի Radiant Gothic և Gothic Scaldian ոճերը համադրված են շինության մեկ մասնահատվածում; Հետագայում շինարարությունը շարունակվել է գոթական Բրաբանտ ոճով։

1270-1340 թվականներին դեղին աղյուսով կառուցվել է բարձրաբերձ աշտարակի զգալի մասը; Այդ աշտարակը հետագայում նմուշօրինակ է ծառայել Ֆլանդրիայի ծովամերձ բազմաթիվ աշտարակների կառուցման համար։ 15-րդ դարի կեսերին աշտարակին հավելվել է կարմիր աղյուսով և ճերմակ քարով կառուցված սլաքային մասը, որն ունի 54 մետր բարձրություն։ Այդպիսով՝ աշտարակի ընդհանուր բարձրությունը հասել է 122 մետրի, որի շնորհիվ այն դարձել է աշխարհի աղյուսաշեն ամենաբարձր կառույցներից մեկը։ Այդ հզոր, շքեղ, օդասլաց աշտարակը, զանգակատան հետ մեկտեղ, դարձել է Բրյուգեի օդեղեն համայնապատկերի խորհրդանիշ-զարդանախշը։

Եկեղեցում պահպանվող արվեստի նմուշներ խմբագրել

  • Մարիա Բուրգունդացու տապանաքարը՝ կերտված գոթական ոճով (գործ՝ Յան Բորմանի). տեղադրվել է նրա ամուսնու՝ Հռոմեական սրբազան կայսրության առաջին կայսր Մաքսիմիլիան Առաջինի պատվերով
  • Կառլ Խիզախի տապանաքարը՝ կերտված Վերածննդի ոճով (գործ՝ Ժակոբ/Յակոբ Յոնգլինկի). տեղադրվել է նրա ծոռի՝ Իսպանիայի արքա Ֆիլիպ Երկրորդի պատվերով
  • Միքելանջելոյի «Սուրբ կույս Մարիամը Մանկան հետ» քանդակը
  • Ֆլամանդացի մի քանի պրիմիտիվիստ նկարիչների ստեղծագործություններ, այդ թվում՝
    • Ջերարդ Դավիդի «Վերափոխում»-ը
    • Ադրիեն Իսենբրանտի «Յոթ տրտմությունների Աստվածամայրը»
    • Բեռնարդ վան Օռլիի «Չարչարանքներ» եռանկարը
    • Պիտեր Պուրբուսի «Ծնունդ»-ը
  • Պիտեր Լանչալի աճյունի մնացորդներն ամփոփող «Լանչալսկապել»-ը

Գրականություն խմբագրել

  • (Ֆրանսերեն) P. BEAUCOURT DE NOORTVELDE: Description historique de l'église collegiale de Notre Dame à Bruges, Brugge, 1773
  • (Հոլանդերեն) G. F. TANGHE: Panorama der bekende kerkdienaers van Onze Lieve Vrouw te Brugge, Brugge, 1864
  • (Ֆրանսերեն) A. DUCLOS: Bruges, histoire et souvenirs, Brugge, 1910
  • (Հոլանդերեն) Luc DEVLIEGHER: De architectuur van de Onze-Lieve-Vrouwekerk te Brugge, 1965, pag. 238-244
  • (Հոլանդերեն) Maurice VERMEERSCH: De praalgraven van Maria van Bourgondië en Karel de Stoute in het koor van de Onze-Lieve-Vrouwekerk te Brugge, da: "Handelingen van het Genootschap voor Geschiedenis te Brugge", 1970, pag. 152-156
  • (Հոլանդերեն) Albert SCHOUTEET: De grenzen van de Onze-Lieve-Vrouweparochie te Brugge, voor en na 1800, da: Handelingen van het Genootschap voor Geschiedenis te Brugge, 1971.
  • (Հոլանդերեն) A. JANSSENS DE BISTHOVEN, Praalgraven van Maria van Bourgondië en Karel de Stoute, Ed. Koninklijke Commissie van Monumenten en Landschappen, Brugge, 1980
  • (Հոլանդերեն) Henk DE SMAELE, e. a.: De Onze-Lieve-Vrouwekerk te Brugge. Kunst en geschiedenis, J. K. O. T., Brugge, 1997
  • (Հոլանդերեն) Dirk VAN EENHOOGE: De middeleeuwse sporenkappen van de Onze-Lieve-Vrouwekerk te Brugge, Ed. M&L, 2009.
  • (անգլերեն) Robert M. EDSEL: Monuments Men, allied heroes, nazi thieves and the greatest treasure hunt in history, Ed. Random House, New York, 2009.
  • Бельгия. Люксембург. Издательство «Вокруг света». 2006
  • O.-L.-Vrouwekerk, Brugge/Bruges, the Church of Our Lady/Die Brügger Liebfrauenkirche/Bruges, Chiesa della Madonna. Thill, Brüssel 1985.
  • Jean Luc Meulemeester: Der St.-Bonifatius-Schrein in der Liebfrauenkirche zu Brügge. In: Das Münster, Bd. 45, 1992, ISSN 0027-299X, S. 205–212.
  • Detlev Arens: Flandern. Das flämische Belgien: Die einzigartige Städtelandschaft um Brüssel, Brügge, Gent und Antwerpen. 6. Aufl. Köln 2010, S. 68–70.

Պատկերասրահ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 ODIS — 2003.
  2. 2,0 2,1 archINFORM (գերմ.) — 1994.
  3. https://www.museabrugge.be/en/visit-our-museums/our-museums-and-monuments
  4. "Belgio", Guida TCI, 1999, pag. 54.

Աղբյուրներ խմբագրել

Church of Our Lady, Bruges

El artículo en inglés recoge como referencias:
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բրյուգեի Աստվածամոր եկեղեցի» հոդվածին։