Բրիտանի Լորեն Մեյնարդ (անգլ.՝ Brittany Lauren Maynard, նոյեմբերի 19, 1984(1984-11-19), Անահայմ, Օրինջ շրջան, Կալիֆոռնիա, ԱՄՆ - նոյեմբերի 1, 2014(2014-11-01), Պորտլենդ), ամերիկացի հասարակական ակտիվիստուհի, որը հիվանդ էր վերջին փուլում գտնվող գլխուղեղի ուռուցքով և հանդես էր եկել էֆթանազիայի օրինականացման օգտին[1][2]։

Բրիտանի Մեյնարդ
Դիմանկար
Ծնվել էնոյեմբերի 19, 1984(1984-11-19)
ԾննդավայրԱնահայմ, Օրինջ շրջան, Կալիֆոռնիա, ԱՄՆ
Մահացել էնոյեմբերի 1, 2014(2014-11-01) (29 տարեկան)
Մահվան վայրՊորտլենդ
Քաղաքացիություն ԱՄՆ
ԿրթությունԿալիֆոռնիայի համալսարան, Բերքլի և Իրվինի կալիֆոռնիական համալսարան
Մասնագիտությունուսուցչուհի

Կենսագրություն խմբագրել

Վաղ տարիներ խմբագրել

Բրիտանի Մեյնարդը ծնվել է 1984 թվականի նոյեմբերի 19-ին Անահայմ քաղաքում։ 2006 թվականին ավարտել է Բերկլիի Կալիֆորնիայի համալսարանի գրականության և գիտության քոլեջը՝ ստանալով հոգեբանության բակալավրի աստիճան, իսկ 2010 թվականին Իրվայնի Կալիֆոռնիայի համալսարանի մանկավարժության ֆակուլտետը՝ մագիստրոսի աստիճան ստանալով կրթության ոլորտում[3][4]։

Հիվանդություն և հասարակական գործունեություն խմբագրել

2014 թվականի հունվարի 1-ին Բրիտանիի մոտ ախտորոշվել էր ֆիբրիլյարային աստրոցիտոմա, որից հետո անցկացվել էր գանգի մասնակի տրեպանացիա և քունքային բաժնի մասնահատում[5]։ 2014 թվականի ապրիլին տեղի է ունեցել հիվանդության ռեցիդիվ, բայց արդեն չարորակության 4-րդ աստիճանի աստրոցիտոմայի տեսքով, որը նաև հայտնի է որպես գլիոբլաստոմա, ինչից հետո բժիշկների կարծիքով նրան մնացել էր ապրելու վեց ամսից ոչ ավելի[5]։

Բրիտանին Կալիֆոռնիայից տեղափոխվել է Օրեգոն նահանգ, որտեղ գործում էր արժանապատիվ մահվան մասին օրենքը[6]՝ որոշելով, որ «արժանապատվորեն մահանալը լավագույն տարբերակն է ինձ և իմ ընտանիքի համար»[7][8]։ Նա իր մտադրությունների բացատրությամբ տեսաուղերձ է հրապարակել YouTube-ում, որը հավաքել է ավելի քան 3 միլիոն դիտում[9]։ Բրիտանին սկսել է համագործակցել «Կարեկցանք և ընտրություն» ոչ առևտրային իրավապաշտպանական կազմակերպության հետ և «Brittany Maynard Fund» հիմնադրամի շրջանակներում քարոզել ինքնասպանությամբ օգնությունն օրինականացնել այն նահանգներում, որտեղ այն անօրինական է[1], մասնավորապես՝ Նյու Ջերսիում, Մասաչուսեթսում, Կոնեկտիկուտում, Կոլորադոյում և Կալիֆոռնիայում[10]։ Բացի այդ, Մեյնարդը «CNN»-ին «29 տարեկանում մահվան իմ արժանապատիվ իրավունքը» (անգլ.՝ My Right to Death with Dignity at 29)[11] վերնագրով նամակ է գրել, որում ասել է․

  Ես շաբաթներով բուժվել եմ քաղցկեղից։ Ես ինքնասպան չեմ եղել։ Եթե ես ցանկանայի ինքնասպան լինել, ես վաղուց կանեի դա, քանի որ համապատասխան դեղամիջոցն ինձ մոտ է։ Ես չեմ ուզում մեռնել, բայց ես մահանում եմ։ Եվ ես ուզում եմ մեռնել իմ պայմաններով։ Ես չեմ պատրաստվում համոզել իմ իրավիճակում հայտնված որևէ մեկին ընտրել «մահ արժանապատվությամբ»։ Իմ հարցն այլ է. ինչո՞ւ ինչ-որ մեկն իրավունք ունի մեզ զրկել այդ ընտրությունից[12][13]։  

Բացի հասարակական գործունեությունից, Բրիտանին շատ է ճամփորդել. մեկնել է Կոստա Ռիկա, եղել է Նեպալում, Վիետնամում, Կամբոջայում, Լաոսում, Սինգապուրում, Թաիլանդում, Տանզանիայում, որտեղ նվաճել է Կիլիմանջարոն, Էկվադորում զբաղվել է ժայռամագլցմամբ և Գալապագոսյան կղզիներում` դայվինգով[14]։ Կյանքի վերջին ամիսներին այցելել է Ելոուսթոնի ազգային պարկ և եղել Ալյասկայում[4][15]։ Բացի այդ, Բրիտանին երկու շուն է ունեցել և Կենդանիների պաշտպանության տեղական կազմակերպությունում եղել կամավոր[14]։

2014 թվականի հոկտեմբերի 29-ին Բրիտանին ասել է, որ «կարծես թե եկել է ժամանակը»[16]։ Նա մտադիր է եղել կյանքից հեռանալ նոյեմբերի 1-ին՝ ընդունելով բուժող բժշկի նշանակած դեղերը[17]։

Մահ խմբագրել

2014 թվականի նոյեմբերի 1-ին` մահվան օգնությունից հրաժարվելուց հետո, Բրիտանի Մեյնարդը մահացել է Պորտլենդում[18][19][20][21]։ Նա ինքն է հատուկ ընտրել այդ օրը, որպեսզի իրեն և իր ընտանիքին ազատի հիվանդության հետևանքներից և վեց օր առաջ տեղի ունեցած ամուսնու ծննդյան օրը նշել է ուրախությամբ[22]։ Բրիտանին ընդունել է բժշկի կողմից նշանակված շնչառության գործառույթը ճնշող տրանկվիլիզատորների և նյութերի խառնուրդ, որից հետո խոր քնի մեջ է ընկղմվել և 30 րոպե անց մահացել սեփական ննջարանում՝ հարազատների` լավագույն ընկերուհու, ամուսնու՝ Դենիելի և նրա եղբոր՝ Էդրիանի ներկայությամբ[13][23][24]։ Ինքնասպանության օգնության վերաբերյալ Օրեգոն նահանգի օրենքի համաձայն` որպես պաշտոնական պատճառ մահվան վկայականում արձանագրվել է գլխուղեղի ուռուցքը[25]։ Ֆեյսբուք սոցիալական ցանցում նրա վերջին գրառումը հետևյալն էր․

Ներեք ինձ իմ սիրելի ընկերներ և ընտանիք, ես սիրում եմ ձեզ։ Այսօր ես որոշեցի արժանապատվությամբ մահանալ իմ անբուժելի հիվանդությամբ` ուղեղի այս սարսափելի քաղցկեղի դեմ պայքարելով, որն ինձանից այնքան շատ բան խլեց... բայց կարող էր շատ ավելին խլել։ Աշխարհը գեղեցիկ վայր է, ճանապարհորդությունն իմ ամենամեծ ուսուցիչն էր, իմ մտերիմներն ու հարազատները հիմնական նվիրատուներն են։ Ես նույնիսկ իմ անկողնում աջակցության շրջանակ ունեմ, երբ մահանում եմ... Ներիր աշխարհ։

Բրիտանիի հուղարկավորության վայրի և ամսաթվի մասին տեղեկություններ չեն հրապարակվել[27]։ Բրիտանի Մեյնարդ Դենիել Դիասի ամուսինը ավելի ուշ պատմել է նրա վերջին օրերի և ժամերի մասին «NBC News»-ին[28] և «People»-ին[29] տված հարցազրույցում։ Նա նշել է, որ իր վերջին օրը Բրիտանին երկար զբոսանքի է դուրս եկել ընտանիքի, ընկերների և իր շների հետ, սակայն առավոտյան կրկին հերթական ուժեղ նոպան է վերապրել։ «Մենք վերադարձանք տուն, և նա պարզապես գիտեր, որ իր ժամանակը եկել է»։ Դիասն ասել է, որ իր կյանքի վերջին րոպեներին երդվել է շարունակել կնոջ սկսած գործը և խոստովանել է, որ ամեն օր մտածում է նրա մասին[13][23][24][30][31]։

Անձնական կյանք խմբագրել

2012 թվականի սեպտեմբերին Բրիտանին ամուսնացել է Դենիել Էստեբանի «Դեն» Դիասի հետ[1][22][32][33], որի հետ ծանոթացել էր 2007 թվականի ապրիլին։ Նրանք փորձել են երեխա ունենալ[4][34][35]։ Մայրը՝ Դեբորան ասել է, որ Բրիտանին երազում էր այցելել Պերու[36]։

Ժառանգություն խմբագրել

Մահից մի քանի շաբաթ առաջ Բրիտանի Մեյնարդը էֆթանազիայի իրավունքի մասին բանավեճում դարձել է Ամերիկայի Միացյալ Նահանգների խորհրդանիշը՝ իր պատմությունը ներկայացնելով հանրության ուշադրությանը[37][38][39]։ «People»-ում նրա կյանքի մասին պատմող հոդվածը կարդացել է ավելի քան 16 միլիոն մարդ, հոդվածով կիսվել են ավելի քան 300 հազար անգամ և թողել 5900 մեկնաբանություն[13][40]։ Նյու Յորքի համալսարանի բժշկական էթիկայի բաժնի գիտաշխատող Արթուր Քափլանը գրել է, որ Մեյնարդը «երիտասարդ էր, աշխույժ, գրավիչ... մարդու բոլորովին այլ տեսակ», որը «փոխեց բանավեճի տեսակետը»` ցույց տալով, որ կան իր սերնդի մարդիկ, որոնք հետաքրքրված են այս հարցով[37][41][42]։

Մեյնարդի մահվան պահին միայն Միացյալ Նահանգների երեք նահանգներում գործել են անբուժելի հիվանդների համար մահվան մասին օրենքներ. Օրեգոն, Վերմոնտ, Վաշինգտոն, Մոնտանա և Նյու Մեքսիկո նահանգներում կայացվել են դատական որոշումներ, որոնք պաշտպանել են իրենց հիվանդներին կյանքից հեռանալուն օժանդակող բժիշկներին, իսկ յոթ նահանգներում նմանատիպ օրենքներ են ընդունվել[37]։ Միևնույն ժամանակ այդ օրենքների ընդունման վերաբերյալ հարցումներում ամերիկյան հասարակությունը բաժանվել է երկու հակամարտող ճամբարի[43][44]։ Մեյնարդի կողմնակիցները շեշտը դրել են այն բանի վրա, որ նա Կոնեկտիկուտում ոգեշնչել է այլ մարդկանց մահվան կամավոր օգնությունն օրինականացնելու փորձերում, մասնավորապես` կողմնային ամիոտրոֆիկ սկլերոզով տառապող 59-ամյա Սառա Մայերսին[45][46]։ Մայնարդի մահից հետո երեք օրվա ընթացքում Վատիկանի բարձրաստիճան պաշտոնյաներից մեկը դատապարտել է նրա որոշումը՝ ինքնասպանության մեթոդն անվանելով «անհեթեթություն»[37][47][48]։ Բրիտանիի մայրը պաշտպանել է իր դստեր որոշումը[49]։

2014 թվականին արժանապատիվ մահվան մասին օրենքներն ընդունվել են Միացյալ Նահանգների միայն երեք նահանգներում՝ Օրեգոնում, Վաշինգտոնում և Վերմոնտում[4], իսկ 2015 թվականին դրանց միացել են Մոնտանա և Կալիֆոռնիա նահանգները[50]։

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 Rachel Schwartz (7 октября 2014). «29-year-old woman diagnosed with terminal cancer dedicates remaining time to end-of-life choice advocacy». ABC7 New York. Վերցված է 8 ноября 2014-ին.
  2. Brittany Maynard, Advocate for Death With Dignity, Ends Her Life
  3. Daniel E. Slotnik (3 ноября 2014). «Brittany Maynard, 'Death With Dignity' Ally, Dies at 29». The New York Times. Վերցված է 8 ноября 2014-ին.
  4. 4,0 4,1 4,2 4,3 «Добровольная смерть неизлечимо больной женщины в США вызвала новые споры об эвтаназии». Voice of America. 7 ноября 2014. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ նոյեմբերի 8-ին. Վերցված է 8 ноября 2014-ին.
  5. 5,0 5,1 Lindsey Bever (8 октября 2014). «Cancer patient Brittany Maynard, 29, scheduled her death for Nov. 1». Washington Post. Վերցված է 8 ноября 2014-ին.
  6. «My right to death with dignity at 29». CNN. 7 октября 2014. Վերցված է 8 ноября 2014-ին.
  7. Belinda Luscombe (8 октября 2014). «Brittany Maynard: Death With Dignity, Oregon Right to Die Law». Time. Վերցված է 8 ноября 2014-ին.
  8. Nick Allen (8 октября 2014). «Cancer sufferer: Why I'm choosing to die on Nov 1 aged 29». The Telegraph (UK). Վերցված է 8 ноября 2014-ին.
  9. «Dying young: Why Brittany Maynard's story resonates». CNN. 14 октября 2014. Վերցված է 8 ноября 2014-ին.
  10. «29-year-old woman: Why I'm taking my own life». USA Today. 13 октября 2014. Վերցված է 8 ноября 2014-ին.
  11. Brittany Maynard (14 октября 2014). «My Right to Death with Dignity at 29». CNN. Վերցված է 8 ноября 2014-ին.
  12. «Мое право на смерть с достоинством в 29». CNN. 3 ноября 2014. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 8 ноября 2014-ին.
  13. 13,0 13,1 13,2 13,3 «Дело Бриттани Мейнард. Самая громкая история об эвтаназии-2014 получила продолжение в новом году». Lenta.ru. 16 января 2015. Վերցված է 16 января 2015-ին.
  14. 14,0 14,1 «Молодая американка воспользовалась своим "правом на смерть"». NEWSru.co.il. 3 ноября 2014. Վերցված է 8 ноября 2014-ին.
  15. «Brittany Maynard ticks off last item on bucket list». CNN. 28 октября 2014. Վերցված է 8 ноября 2014-ին.
  16. «Brittany Maynard, the Terminally Ill Woman Choosing to Die Nov 1 Tells CNN: Now 'Doesn't Seem Like the Right Time'». WGN TV. 29 октября 2014. Վերցված է 8 ноября 2014-ին.
  17. Nicole Weisensee Egan (6 октября 2014). «Terminally Ill 29-Year-Old Woman: Why I'm Choosing to Die on My Own Terms». People. Վերցված է 8 ноября 2014-ին.
  18. Dan Hirschhorn (2 ноября 2014). «Terminally Ill Woman Who Planned Assisted-Suicide Dies». Time. Վերցված է 9 ноября 2014-ին.
  19. Egan, Nicole (2 ноября 2014). «Terminally Ill Woman Brittany Maynard Has Ended Her Own Life». People. Վերցված է 8 ноября 2014-ին.
  20. «Right-to-Die Advocate Brittany Maynard Dies». San Francisco Chronicle. 2 ноября 2014. Վերցված է 8 ноября 2014-ին.
  21. «Terminally Ill Brittany Maynard End Her Life». Fox 5 San Diego. 2 ноября 2014. Վերցված է 8 ноября 2014-ին.
  22. 22,0 22,1 Bill Briggs (30 октября 2014). «Brittany Maynard to her husband: 'My heart is so full of love for you'». TODAY. MSNBC. Վերցված է 8 ноября 2014-ին.
  23. 23,0 23,1 «She was asleep in five minutes and died in 30: Brittany Maynard's widower describes cancer-stricken wife's 'peaceful' final minutes after taking drug to end her life». The Daily Mail. 14 января 2015. Վերցված է 16 января 2015-ին.
  24. 24,0 24,1 «'It was her time': Brittany Maynard's husband on letting her go». Today. 14 января 2015. Վերցված է 16 января 2015-ին.
  25. Daniel E. Slotnik (3 ноября 2014). «Brittany Maynard, 'Death With Dignity' Ally, Dies at 29». The New York Times. Վերցված է 3 ноября 2014-ին.
  26. Margaret Hartmann (3 ноября 2014). «Brittany Maynard, 'Death With Dignity' Advocate, Ends her Life». New York Magazine. Վերցված է 8 ноября 2014-ին.
  27. «Vatican official condemns Brittany Maynard's 'reprehensible' assisted suicide». The Guardian. 3 ноября 2014. Վերցված է 7 марта 2015-ին.
  28. Bill Briggs (16 января 2015). «'A Promise to Her': Brittany Maynard's Family Fulfills Sacred Vow». NBC. Վերցված է 16 января 2015-ին.
  29. «Brittany Maynard's Husband: How I'm Keeping My Promises to My Late Wife». People. 13 января 2015. Վերցված է 16 января 2015-ին.
  30. «Brittany Maynard's husband on her final days». CNN. 14 января 2015. Վերցված է 16 января 2015-ին.
  31. «Brittany Maynard's husband speaks out». MSNBC. 14 января 2015. Վերցված է 16 января 2015-ին.
  32. Jessica Durando (2 ноября 2014). «Brittany Maynard, right-to-die advocate, ends her life». USA TODAY. Վերցված է 8 ноября 2014-ին.
  33. Bill Briggs (28 октября 2014). «Dan Diaz : Terminally Ill Brittany Maynard's Husband». Daily Entertainment News. Վերցված է 8 ноября 2014-ին.
  34. «Terminally ill woman Brittany Maynard has ended her life, according to report». myfox8.com. 2 ноября 2014. Վերցված է 8 ноября 2014-ին.
  35. «Official obituary for Brittany Maynard by her family». ktla.com. 2 ноября 2014. Վերցված է 8 ноября 2014-ին.
  36. «В США история 29-летней Бриттани вновь столкнула противников и сторонников эвтаназии». Первый канал. 3 ноября 2014. Վերցված է 8 ноября 2014-ին.
  37. 37,0 37,1 37,2 37,3 Lindsey Bever (3 ноября 2014). «How Brittany Maynard may change the right-to-die debate». The Washington Post. Արխիվացված օրիգինալից 2014 թ․ նոյեմբերի 8-ին. Վերցված է 2017 թ․ սեպտեմբերի 30-ին.
  38. Sharon Cohen (31 октября 2014). «Brittany Maynard: New face of right-to-die». Associated Press. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ նոյեմբերի 9-ին. Վերցված է 16 января 2015-ին.
  39. Josh Sanburn (1 ноября 2014). «Brittany Maynard Could Revive the Stalled 'Death With Dignity' Movement». Time. Վերցված է 16 января 2015-ին.
  40. Michael Sebastian (6 ноября 2014). «Brittany Maynard Story Leads to Record Digital Traffic for People». Ad Age. Վերցված է 16 января 2015-ին.
  41. Arthur L. Caplan, PhD (28 октября 2014). «Terminally Ill Woman Chooses Suicide, May Influence a New Generation». Medscape. Վերցված է 16 января 2015-ին.
  42. Marcia Angell (31 октября 2014). «The Brittany Maynard effect: How she is changing the debate on assisted dying». Washington Post. Վերցված է 16 января 2015-ին.
  43. Art Swift (5 ноября 2014). «Brittany Maynard's Story and Americans' Views on Assisted Suicide». Gallup. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ փետրվարի 19-ին. Վերցված է 16 января 2015-ին.
  44. Michael Lipka (22 октября 2014). «Americans of all ages divided over doctor-assisted suicide laws». PewResearch.org. Վերցված է 16 января 2015-ին.
  45. Alaine Griffin (10 октября 2014). «Young Woman's Video Goes Viral, Galvanizing Right-To-Die Movement». Hartford Courant. Վերցված է 16 января 2015-ին.
  46. Luke Foster (10 октября 2014). «Compassion & Choices Draws Full House at Real Art Ways for Panel Discussion, Film». ctnewsjunkie.com. Վերցված է 16 января 2015-ին.
  47. Michele Corriston (4 ноября 2014). «Vatican Official Condemns Terminally Ill Brittany Maynard's Decision to Die». People.
  48. Courtney Sherwood (3 ноября 2014). «Condolences pour in for family of Brittany Maynard after suicide». Reuters. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ սեպտեմբերի 29-ին. Վերցված է 16 января 2015-ին.
  49. «Brittany Maynard's Mother Responds to Vatican, Other Critics of Her Daughter's End-of-Life Choiceby Chris». Compassion & Choices. 18 ноября 2014. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ դեկտեմբերի 5-ին. Վերցված է 16 января 2015-ին.
  50. «В Калифорнии разрешили эвтаназию». Lenta.ru. 6 октября 2015. Վերցված է 6 октября 2015-ին.

Արտաքին հղումներ խմբագրել