Բրիան Ալֆրեդո Կաբեսաս Սեգուդո (իսպ.՝ Bryan Alfredo Cabezas Segura, մարտի 20, 1997(1997-03-20)[1][2][3], Quevedo), էկվադորցի ֆուտբոլիստ, «Պանատինաիկոս» ակումբի և Էկվադորի հավաքականի կիսապաշտպան։

Բրիան Կաբեսաս
Անձնական տվյալներ
Ազգությունը էկվադորցի
Քաղաքացիությունը  Էկվադոր
Ծննդյան ամսաթիվ մարտի 20, 1997(1997-03-20)[1][2][3] (27 տարեկան)
Ծննդավայր Quevedo
Հասակ 180 սմ
Քաշ 71 կգ
Դիրք կիսապաշտպան
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբ Պանատինաիկոս
Համար 11
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (Գոլ)
2012-2016 Էկվադոր Ինդեպենդենտե դել Վալե 68 (4)
2016—մ.հ. Իտալիա Ատալանտա 1 (0)
2017—մ.հ.  Հունաստան Պանատինաիկոս 6 (0)
Ազգային հավաքական
2013 Էկվադոր Էկվադոր (մինչև 17) 4 (0)
2017—մ.հ. Էկվադոր Էկվադոր (մինչև 20) 12 (7)
2017—մ.հ. Էկվադոր Էկվադոր 1 (0)
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը:

Ակումբային կարեիերա խմբագրել

 
Կաբեսասը Էկվադորի երիտասարդական հավաքականի կազմում

Կաբեսասն «Ինդեպենդենտե դել Վալե» ակումբի սան է։ 2012 թվականի դեկտեմբերի 15-ին «ԼԴՈւ Լոխա» ակումբի դեմ խաղի ժամանակ նա կատարել է իր նորամուտը Էկվադորի առաջնությունում[4]։ 2015 թվականի փետրվարի 16-ին Գուայակիլի «Բարսելոնա» ակումբի դեմ խաղում նա խփել է իր առաջին գոլը «Ինդեպենդենտե» ակումբի կազմում[5]։ 2016 թվականի Լիբերտադորեսի գավաթի խաղարկության շրջանակներում նա մասնակցել է բրազիլիական «Ատլետիկո Մինեյրո»[6] և արգենտինական «Բոկա Խունիորս» ակումբների բեմ խաղերին[7][8]։ Կաբեսասը խփել է երեք գոլ և թիմին օգնել է առաջին անգամ դուրս գալ մրցաշարի եզրափակիչ։

2016 թվականի ամռանը Կաբեսասը տեղափոխվել է իտալական «Ատալանտա» ակումբ՝ կնքելով պայմանագիր հինգ տարով[9]։ 2017 թվականի ապրիլի 15-ին «Ռոմա» ակումբի դեմ խաղի ժամանակ նա կատարել է իր նորամուտը իտալական Սերիա Ա-ում[10]։

2017 թվականի ամռանը Կաբեսասը խաղային պրակտիկա ձեռք բերելու համար վարձավճարով տեղափոխվել է հունական «Պանաթինաիկոս» ակումբ։ Օգոստոսի 20-ին «Պլատանյաս» ակումբի դեմ խաղի ժամանակ նա իր նորամուտն է կատարել հունական Սուպերլիգայում[11]։

Միջազգային կարիերա խմբագրել

2013 թվականին Կաբեսասը մասնակցել է Հարավային Ամերիկայի պատանեկան առաջնությանը, որը կայացել է Արգենտինայում։ Մրցաշարի ընթացքում նա մասնակցել է Արգենտինայի[12], Վենեսուելայի[13], Կոլումբիայի[14] և Պարագվայի հավաքականների հետ խաղերին[15]։

2017 թվականին Կաբեսասը Էկվադորի երիտասարդական հավաքականի կազմում նվաճել է արծաթե մեդալ Հարավային Ամերիկայի երիտասարդական առաջնությունում։ Մրցաշարի ընթացքում նա խաղացել է Չիլիի[16], Պարագվայի[17], Վենեսուելայի[18], Ուրուգվայի[19], Արգենտինայի[20], և երկու անգամ էլ Կոլումբիայի[21][22] և Բրազիլիայի հավաքականների հետ խաղերին[23][24]։ Կաբեսասն այս մրցաշարում խփել է հինգ գոլ և Լաուտարո Մարտինեսի, Ռոդրիգո Ամարալեմի և Մարսելո Տորեսի հետ ճանաչվել է մրցաշրջանի լավագույն ռմբարկու։

Նույն թվականին Կաբեսասը մասնակցել է աշխարհի երիտասարդական առաջնությանը, որը կայացել է Հարավային Կորեայում։ Մրցաշարում նա խաղացել է ԱՄՆ-ի[25], Սաուդյան Արաբիայի[26] և Սենեգալի հավաքականների դեմ[27]։ Ամերիկայի Միացյալ Նահանգների հավաքականի հետ խաղի ժամանակ Կաբեսասը դարձել է դուբլի հեղինակ։

2017 թվականի փետրվարի 23-ին Հոնդուրասի հավաքականի հետ ընկերական խաղի ժամանակ Կաբեսասն իր նորամուտն է կատարել Էկվադորի ազգային հավաքականի կազմում[28]։

Ձեռքբերումներ խմբագրել

Ակումբային

  «Ինդեպենդենտե դել Վալե»

Միջազգային

  Էկվադոր (մինչև 20)

  •   Հարավային Ամերիկայի առաջնություն երիտասարդական հավաքականների միջև — 2017

Անհատական

  • Հարավային Ամերիկայի երիտասարդական առաջնության լավագույն ռմբարկու (5 գոլ) — 2017

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. 2,0 2,1 FBref.com(բազմ․)
  3. 3,0 3,1 As (իսպ.)Madrid: Grupo Prisa, 1967. — ISSN 1888-6671
  4. «Ինդեպենդենտե դել Վալե VS. ԼԴՈՒ Լոխա 0:1» (անգլերեն). soccerway.com. 2012 թ․ դեկտեմբերի 15.
  5. «Բարսելոնա Գուայակիլ VS. Ինդեպենդենտե դել Վալե 2:1» (անգլերեն). soccerway.com. 2015 թ․ փետրվարի 16.
  6. «Ինդեպենդենտե դել Վալե VS. Ատլետիկո Մինեյրո 3:2» (անգլերեն). soccerway.com. 2016 թ․ ապրիլի 7.
  7. «Ինդեպենդենտե դել Վալե VS. Բոկա Խունիորս 2:1» (անգլերեն). soccerway.com. 2016 թ․ հուլիսի 8.
  8. «Բոկա Խունիորս VS. Ինդեպենդենտե դել Վալե 2:3» (անգլերեն). soccerway.com. 2016 թ․ հուլիսի 15.
  9. ««Аталанта» подписала молодого вингера Кабесаса» (ռուսերեն). sportarena.com. 2016 թ․ օգոստոսի 7.
  10. «Ռոմա VS. Ատլանտա 1:1» (անգլերեն). soccerway.com. 2017 թ․ ապրիլի 15.
  11. «Платаньяс VS. Панатинаикос 1:1» (անգլերեն). soccerway.com. 2017 թ․ օգոստոսի 20.
  12. «Արգենտինա (մինչև 17) VS. Էկվադոր (մինչև 17) 0:2» (անգլերեն). soccerway.com. 2013 թ․ ապրիլի 3.
  13. «Էկվադոր (մինչև 17) VS. Վենեսուելա (մինչև 17) 0:1» (անգլերեն). soccerway.com. 2013 թ․ ապրիլի 4.
  14. «Էկվադոր (մինչև 17) VS. Կոլումբիա (մինչև 17) 0:0» (անգլերեն). soccerway.com. 2013 թ․ ապրիլի 7.
  15. «Պարագվայ (մինչև 17) VS. Էկվադոր (մինչև 17) 3:0» (անգլերեն). soccerway.com. 2013 թ․ ապրիլի 8.
  16. «Էկվադոր (մինչև 20) VS. Չիլի (մինչև 20) 1:1» (անգլերեն). soccerway.com. 2017 թ․ հունվարի 22.
  17. «Էկվադոր (մինչև 20) VS. Պարագվայ (մինչև 20) 2:1» (անգլերեն). soccerway.com. 2017 թ․ հունվարի 27.
  18. «Էկվադոր (մինչև 20) VS. Վենեսուելա (մինչև 20) 2:4» (անգլերեն). soccerway.com. 2017 թ․ փետրվարի 3.
  19. «Էկվադոր (մինչև 20) VS. Ուրուգվայ (մինչև 20) 1:2» (անգլերեն). soccerway.com. 2017 թ․ փետրվարի 12.
  20. «Էկվադոր (մինչև 20) VS. Արգենտինա (մինչև 20) 3:0» (անգլերեն). soccerway.com. 2017 թ․ փետրվարի 6.
  21. «Էկվադոր (մինչև 20) VS. Կոլումբիա (մինչև 20) 4:3» (անգլերեն). soccerway.com. 2017 թ․ հունվարի 21.
  22. «Էկվադոր (մինչև 20) VS. Կոլումբիա (մինչև 20) 3:0» (անգլերեն). soccerway.com. 2017 թ․ փետրվարի 8.
  23. «Էկվադոր (մինչև 20) VS. Բրազիլիա (մինչև 20) 0:1» (անգլերեն). soccerway.com. 2017 թ․ հունվարի 19.
  24. «Էկվադոր (մինչև 20) VS. Բրազիլիա (մինչև 20) 2:2» (անգլերեն). soccerway.com. 2017 թ․ հունվարի 31.
  25. «Էկվադոր (մինչև 20) VS. ԱՄՆ (մինչև 20) 3:3» (անգլերեն). soccerway.com. 2017 թ․ մայիսի 22.
  26. «Էկվադոր (մինչև 20) VS. Սաուդյան Արաբիա (մինչև 20) 1:2» (անգլերեն). soccerway.com. 2017 թ․ մայիսի 25.
  27. «Սենեգալ (մինչև 20) VS. Էկվադոր (մինչև 20) 0:0» (անգլերեն). soccerway.com. 2017 թ․ մայիսի 28.
  28. «Էկվադոր VS. Հոնդուրաս 3:1» (անգլերեն). soccerway.com. 2017 թ․ փետրվարի 23.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բրիան Կաբեսաս» հոդվածին։