Բրետոնացի դուքսերի դղյակ

Բրետոնացի դուքսերի դղյակ (ֆր.՝ Château des ducs de Bretagne, բրետոներեն՝  Kastell Duged Breizh)՝ դղյակ Նանտում, որը համարվում է Բրետան դուքսերի պատմական կենտրոնը (1941 թվականին Բրետանի բաժանումից հետո Նանտը և նրա Ատլանտյան Լուար դեպարտամենտը մտնում են Լուարայի երկիր երկրամասի կազմի մեջ)։ Գտնվում է Լուարի աջ ափին։

Coa Illustration Elements Building Castle.svg
Բրետոնացի դուքսերի դղյակ
Château des ducs de Bretagne / Kastell Duged Breizh
Nantes aérien château3.jpg
Տեսակթանգարան, դղյակ և շատո
Վարչական միավորՆանտ[1]
ԵրկիրՖրանսիա
Կառուցված1207 թվական
ՊատվիրողGuy of Thouars?
Ընթացիկ
սեփականատեր
Francis II? և Q86693245?[1]
Կայքchateau-nantes.fr
Château des ducs de Bretagne (Nantes) Վիքիպահեստում

ՊատմությունԽմբագրել

13-16-րդ դարերում հանդիսանում էր Բրետանի դուքսերի աթոռանիստը, իսկ Բրետանի ֆրանսիական տերությանը միանալուց հետո՝ Ֆրանսիայի թագավորների բրետոնական ատոռանիստ վայրն էր։ 1598 թվականին բրետոնական դուքսերի դղյակում հանգրվանել է Հենրի 4-րդը, ով քաղաք էր եկել ստորագրելու Նանտի Էդիկտը (ստորագրման արարողությունը տեղի է ունեցել ոչ թեդղյակում, այլ այժմ գոյություն չունեցող կառույցում)։

 
Դղյակի տեսքը վերևից

1862 թվականին դղյակը հայտարարվել է պատմական հուշարձան։ Ներկայումս դղյակում գտնվում է Նանտի պատմության թանգարանը։

ՎերականգնումԽմբագրել

1990-ական թվականներից իրականացվել է դղյակի վերականգնման և վերանորոգման մասշտաբային նախագիծ, Նանտի և Բրետնի պատմական խորհրդանիշի փառքը վերադարձնելու համար։ 15 տարվա վերականգնողական աշխատանքներից, և երեք տարի այցելուների համար փակ լինելուց հետո, 2007 թվականի փետրվարի 9-ին այն բացվեց և հանդիսանում է զբոսաշրջության հայտնի կենտրոն։

 
Դղյակի մուտքը

Վերականգնված շենքում գտնվում է Նանտի պատմության թանգարանը (32 սրահ)։ Թանգարանում ավելի քան 850 ցուցադրանմուշ և մուլտիմեդիոն ծրագրեր։

Հայտնի է համարվում զբոսանքը բերդի պատերի վրայով (500 մ շրջանագիծ), այնտեղից տեսարան է բացվում ոչ միայն դղյակի պալատների և կառույցների այլև քաղաքի վրա։

Էքսպոզիցիայի յոթ բաժիններԽմբագրել

  • Դղյակ, Նանտ և Բրետան մինչև 16-րդ դարը
  • Նանտ՝ Գետի և Օվկիանոսի դուստրը
  • Առևտուր և «սև ոսկի»։ 18-րդ դար
  • Նոր քաղաքի ձևավորումը
  • Ատլանտիկայի մեծ քաղաը՝ այսօր և վաղը

ԾանոթագրություններԽմբագրել

Արտաքին հղումներԽմբագրել