Բրենդոն Թիմոթի Ջեքսոն

Բրենդոն Թիմոթի Ջեքսոն (անգլ.՝ Brandon Timothy Jackson, մարտի 7, 1984(1984-03-07)[1], Դետրոյթ, Միչիգան, ԱՄՆ), ամերիկյան սթենդաբ ժանրի դերասան, սցենարիստ և պրոդյուսեր, ավելի հայտնի է «Զինվորների անհաջողությունը», «Պերսի Ջեքսոնը և կայծակներ գողացողը», «Ատամի փերին», «Վիճակախաղի տոմս»[2], «Մեծ մայրիկները: Որդին հոր նման» և «Պերսի Ջեքսոնը և հրեշների ծովը» ֆիլմերում կատարած իր դերերով:

Բրենդոն Թիմոթի Ջեքսոն
Brandon T. Jackson 2012.jpg
Ծնվել էմարտի 7, 1984(1984-03-07)[1] (36 տարեկան)
ԾննդավայրԴետրոյթ, Միչիգան, ԱՄՆ
ՔաղաքացիությունFlag of the United States.svg ԱՄՆ
Ազգությունաֆրոամերիկացի
Մասնագիտությունկատակերգու, հեռուստատեսային դերասան, կինոդերասան, դերասան, գրող, ռեփեր և հեղինակ-կոմպոզիտոր

ԿենսագրությունԽմբագրել

Բրենդոն Թիմոթի Ջեքսոնը ծնվել է Դետրոյթում 1984 թվականի մարտի 7-ին: Ընտանիքի յոթ երեխաներից մեկն է: Նրա մայրը՝ Բեվերլի Իվոնը, պաստոր է, իսկ հայրը՝ Բիշոպ Ուեյն Ջեքսոնը, Great Faith Ministries International-ի ավագ պաստոր, նաև Miracles Do Happen: The Power And Place Of Miracles As A Sign To The World գրքի հեղինակ[3][4]: Նրա մորական պապը՝ Ռոյալ Տիտուս Բոեմանը, եղել է Հիսունականների քարոզիչ, ով Ինդիանա ամսագրում հանդես էր գալիս «Boy Wonder» անունով[5][6].:

Բրենդոն Թիմոթի Ջեքսոնն ավարտել է Ուեստ-Բլումֆիլդի անվան դպրոցը Մաչիգան նահանգում[7]: Դրանից հետո նա տեղափոխվում է Լոս Անջելես և Laugh Factor ակումբի կատակերգություններում ելույթ ունենում որպես կոմիկ[8]: Առաջին համեմատաբար նշանակալից դերը խաղացել է ռեժիսոր Բեն Սթիլերի «Զինվորների անհաջողությունը» ֆիլմում: Նրա հերոսը Ալպա Չինո մականունով ռեփեր է: Որոշ ժամանակ անց «Պերսի Ջեքսոնը և կայծակներ գողացողը» ֆիլմում նա մարմնավորել է գլխավոր հերոսի լավագույն ընկերոջը, ինչպես նաև հայտնվել է մի քանի այլ ֆիլմերում: 2011 թվականին թողարկվել է «Մեծ մայրիկները: Որդին ինչպես հայրը» ֆիլմը, որտեղ Ջեքսոնը խաղում է հայտնի կոմիկ Մարտին Լոուրենսի հետ միասին: Ֆիլմում նա մարմնավորում է Տրենտ Փիրսին՝ փոխարինելով Յաշա Վաշինգտոնին, ով կատարել էր այդ նույն դերը նախորդ ֆիլմերում:

ՖիլմագրաֆիաԽմբագրել

Տարի Անվանում Դեր Նշումներ
2001 Nikita Blues Տայրոն
Ալի Club Goer տիտրերում նշված չէ
2002 Բոուլինգը Կոլումբիայի համար կամեո տիտրերում նշված չէ
8-րդ մղոն Chin Tiki Club Goer տիտրերում նշված չէ
2005 Ռոլլեր Ջունիոր
2006 Cuttin' da Mustard Ռոլո
2007 Super Sweet 16: The Movie Բրայն
Ամանոր El Rey MC
Մեծ Սթենը Դեշոն
2008 Զինվորների անհաջողությունը Ալպա Չինո
Days of Wrath Lil 1
Այն օրը, երբ Երկիրը կանգ առավ Թագեդ Տեչ
2009 Ֆորսաժ 4 BMW-ի վարորդը
Պերսի Ջեքսոնը և կայծակներ գողացողը Գրոուվեր Ուինդերվուդ
Վիճակախաղի տոմս Բեննի
[Հանցագործների նկարները Tower
2010 Ատամի փերին Դյուկ
2011 Մեծ մայրիկները: Որդին ինչպես հայրը Տրենտ Պիրս
Approaching Midnight Արտի
2012 Կայծակնահար Alan
2013 Փերսի Ջեքսոնը և հրեշների ծովը Գլոուվեր Ուինդերվուդ
2017 Էլոիզի հոգիները Դելլ Ռիչարդս

ԾանոթագրություններԽմբագրել

  1. 1,0 1,1 Discogs — 2000.
  2. Siegel, Tatiana (2009-03-02)։ «'Percy Jackson' finds lead actors»։ Variety։ Արխիվացված է օրիգինալից 2009-05-15-ին։ Վերցված է 2009-05-15 
  3. Williams Kam (2008-08-12)։ «Brandon T. Jackson "Tropic Thunder" Interview with Kam Williams»։ News Blaze։ Վերցված է 2010-11-25 
  4. Williams Kam (2008)։ «Brandon on Breakout Role in Tropic Thunder»։ AALBC.com։ Վերցված է 2010-11-25 
  5. Cooper Desiree (2006-11-26)։ «Queen of the Castle: Living Large in Detroit»։ Detroit Free Press։ Վերցված է 2010-11-25 
  6. «Elder Royal T. Bozeman Bio»։ Great Faith on Demand։ 2010։ Արխիվացված է օրիգինալից 2012-07-13-ին։ Վերցված է 2010-11-25 
  7. Moran, K. Michelle (2008-07-30)։ «Positive fMorecast»։ C & G Newspapers։ Արխիվացված է օրիգինալից 2009-05-15-ին։ Վերցված է 2009-05-15 
  8. Roll Bounce: An Interview with Brandon T. Jackson blackfilm.com, сентябрь 2005 (проверено 25 сентября 2007)

Արտաքին հղումներԽմբագրել