«Բրեյն-ռինգ»[1] (անգլ.՝ brain՝ ուղեղ, բանականություն, խելացի, այսինքն՝ «ինտելեկտուալ ռինգ»), հեռուստատեսային ինտելեկտուալ խաղ։

Բրեյն ռինգ
Տեսակհեռուստահաղորդում
Ժանրհեռուստախաղ
ՍտեղծողՎլադիմիր Վորոշիլով
Արտադրող երկիր Ռուսաստան
Լեզու(ներ)ռուսերեն
Հեռարձակում
Սկզբնական եթերմայիսի 18, 1990դեկտեմբերի 28, 2013

Պատմություն խմբագրել

Առաջին հաղորդումը հեռարձակվել է 1990 թվականի մայիսի 18–ին՝ Կենտրոնական հեռուստատեսությամբ (ԽՍՀՄ)։ «Բրեյն-ռինգ» ինտելեկտուալ խաղն «Ի՞նչ, Որտե՞ղ, Ե՞րբ» խաղի նմանօրինակն է, սակայն այն գիտակների երկու խմբով են խաղում։ Խաղի մտահաղացումը ծագել է Վլադիմիր Վորոշիլովի մոտ՝ 1980 թվականին, սակայն խաղը հեռուստատեսությամբ ցուցադրվել է միայն տաս տարի անց։ Որպես հեղինակ և բեմադրող ռեժիսոր է հանդես եկել Բորիս Կրյուկը, իսկ Վլադիմիր Վորոշիլովը վարել է խաղի առաջին փուլը՝ բաղկացած յոթ հաղորդումից[2]։ 1993 թվականին Անդրեյ Կոզլովը դարձել է հաղորդման բեմադրող ռեժիսորը։

Վարկածներից մեկի համաձայն «Բրեյն-ռինգ» անվանումը մտածել են Դնեպրոպետրովսկի գիտակները․ Բորիս Բորոդինը, Օկսանա Բալազանովան, Մարինա Բելոցերկովսկայան և Ալեքսանդր Ռուբինը՝ 1987 թվականին։

1990 թվականին խաղը նկարահանվել է մերձմոսկովյան Խիմկի քաղաքի «Օլիմպիեց» մարզահամալիրում, որտեղ խաղացողներն ու հանդիսատեսները կանգնել են դահլիճի պարագծով՝ խաղասեղանների շուրջ, այնպես, ինչպես «Ինչ, Որտեղ, Երբ» խաղում։

1991 թվականի մարտին նկարահանումները տեղի են ունեցել Մոսկվայի «Սֆերա» թատրոնում։

1992—2000 թվականներին խաղը նկարահանվել է «Օստանկինո» հեռուստակենտրոնի առաջին ստուդիայում։ «Խաղահրապարակի» ստեղծման համար հատուկ կառուցվել են ամբիոններ, որոնք կարող էին տեղավորել մի քանի հազար մարդ։

1992 թվականից «Բրեյն-ռինգը» ցուցադրվել է Օստանկինոյի առաջին ալիքով։ Այնուհետև հեռուստախաղը ցուցադրվել է Ռուսական Առաջին ալիքով։ Երկու տարով պայմանագիր է կնքվել, համաձայն որի հեռուստատեսությունը պետք է «Ի՞նչ, Որտե՞ղ, Ե՞րբ» ակումբի միջազգային միությանը վճարել 35 000 դոլար՝ հաղորդման յուրաքանչյուր եթերի համար։ Սակայն արդեն 1995 թվականի սեպտեմբերին հեռուստաընկերությանը տուգանվել է 1,3 միլիոն դոլարով՝ այն բանի համար, որ եթերում առկա է հովանավորչական գովազդ, որը գերազանցել է պայմանագրում նշված սահմանափակումները։ Դրանից հետո հեռուստաընկերությանը դադարել է բոլոր հաղորդումների՝ ներառյալ «Ի՞նչ, Որտե՞ղ, Ե՞րբ» և «Սեր առաջին հայացքից» հաղորդումների միջազգային միությանը գումար վճարել[3]։

Դրա հետևանքով 1996 թվականի հունվարից «Ի՞նչ, Որտե՞ղ, Ե՞րբ» ակումբի միջազգային միությունը դատական գործընթաց է սկսել Ռուսական Առաջին ալիքի դեմ՝ պահանջելով 2,295 միլիոն դոլար՝ նրա կողմից իրականացրած բոլոր ծրագրերի համար։ Դատական հայցերը մի քանի անգամ տարբեր պատճառներով մերժվել են[4], իսկ Անդրեյ Կոզլովի հարաբերությունները հեռուստատեսության բաժնետեր Բորիս Բերեզովսկիի հետ սրվել են[5]. Ի վերջո «Ի՞նչ, Որտե՞ղ, Ե՞րբ» ակումբի միջազգային միությունը դիմել է ՌԴ Վերին արբիտրաժային դատարան և շահել գործը, ինչից Բերեզովսկին դժգոհ էր[6]։ 1997 թվականի փետրվարին հաղորդման ստեղծագործական խումբը լքել է առաջին ալիքը՝ պայմանագրի ժամկետը լրանալուց մեկուկես ամիս առաջ։

Չորսամսյա դադարից հետո խաղը եթերով հեռարձակվել է «ՏՎ Ցենտր» հեռուստաալիքով[5]։

2000 թվականին «Բրեյն-ռինգը» ֆինանսական խնդիրների և հաղորդման բարձր արժողության պատճառով «ՏՎ Ցենտրի» նոր ղեկավար Օլեգ Պոպցովի նախաձեռնությամբ փակվել է[5][7]։ Հաղորդման հեռարձակումը դադարեցվել է մոտ տաս տարով, ինչին նպաստել է 2001 թվականի մարտին «Խաղ–Թիվի» հեռուստաընկերության հիմնադիր Վլադիմիր Վորոշիլովի մահը[5]։

2009 թվականին «Խաղ–Թիվի»–ն վերսկսել է ««Բրեյն-ռինգ» խաղի հեռարձակումը, ինչին նպաստել են ՍՏՍ (հեռուստաընկերություն)«ՍՏՍ» հեռուստաընկերության գլխավոր տնօրեն և գործադիր պրոդյուսեր Վյաչեսլավ Մուրուգովը և Կոստանտին Նաումոչկինը[8]։ Այդ ընթացքում հեռուստաընկերությունն արդեն համագործակցում էր «ՍՏՍ Մեդիա» հոլդինգի հետ[9]։ Առաջին հաղորդումների նկարահանումները տեղի են ունեցել 2009 թվականի նոյեմբերի 21—22–ին[10], հաղորդումը եթեր է հեռարձակվել 2010 թվականի փետրվարի 6–ին։ Այդ ալիքով հեռարձակվել է երկու խաղաշրջան՝ 20-ամյակի գավաթը (2010 թվականի փետրվարի 6–ից ապրիլի 3–ը) և ՍՏՍ գավաթը (2010 թվականի հոկտեմբերի 9–ից դեկտեմբերի 4–ը)[11]։։

2013 թվականի հոկտեմբերի 12–ից դեկտեմբերի 28–ը «Բրեյն-ռինգը» հեռարձակվել է «Զվեզդա» հեռուստաալիքով՝ շաբաթ երեկոյան[12], հեռարձակվել է ՌԴ Պաշտպանության նախարարության մրցախաղի գավաթը, որի համար պայքարել են զինվորական բարձրագույն և միջնակարգ կրթական հաստատությունների սաները[13]։

2018 թվականի հունվարի 21–ին «Էխո Մոսկվա» ռադիոկայանի ուղիղ եթերով («Թիկնապահ» հաղորդման ժամանակ) Անդրեյ Կոզլովը հայտնել է ռուսական հեռուստաընկերությամբ «Բրեյն-ռինգի» չորրորդ անգամ վերսկսելու մասին։ Նոր խաղաշրջանը սկսել է 2018 թվականի մարտի 3–ին և տևել է մինչև հունիսի 9–ը՝ «ՆՏՎ» հեռուստաալիքով և անվանվել է Ռուսաստանի գավաթի համար անցկացվող խաղ։ Խաղաշրջանի հաղթող է դարձել Դոնի Ռոստովի հավաքականը[14]։ Խաղի պաշտոնական էջում տեղակայված ինֆորմացիայի համաձայն 2018 թվականի հոկտեմբերին տեղի են ունեցել նոր խաղաշրջանի նկարահանումները, որի ցուցադրումը սկսել է 2019 թվականի հունվարի 12–ին՝ «ՆՏՎ» ալիքով՝ «ՆՏՎ–ի գավաթ» անվանումով[15]։

Կանոններ խմբագրել

«Բրեյն-ռինգի» ամեն ցուցադրություն բաղկացած է մի քանի մարտափուլից։ Մարտափուլերն անցկացվում են այնքան, մինչև թիմերից մեկը հավաքում է որոշակի քանակությամբ միավորներ։ Կարճ մարտը բաղկացած է մինչև 3 միավորից, երկարը՝ մինչև 5։ Յուրաքանչյուր մարտում մասնակցում են 2 թիմեր՝ բաղկացած 6 մասնակցից․ թիմերից մեկը նստում է կարմիր սեղանի շուրջ, մյուսը՝ կանաչ։ Յուրաքանչյուր սեղանի հինգերորդ և վեցերորդ խաղացողների միջև տեղակայված է կոճակ, որին սեղմելով՝ խաղացողներն ընդհատում են ժամանակը, որը տրված է քննարկման համար՝ ազդարարելով, որ թիմը պատրաստ է պատասխանելու հարցին։

Հարցին ճիշտ պատասխանելու դեպքում թիմը վաստակում է մեկ միավոր։ Եթե թիմերից ոչ մեկը չեն գտնում ճիշտ պատասխանը, ապա հաշիվը նույնն է մնում, բայց արդեն խաղարկվում է երկու միավոր։ Եթե նորից չեն գտնում ճիշտ պատասխանը, ապա խաղարկվում է երեք միավոր, կամ երկու թիմերն էլ որակազրկվում են։

Հարցը հնչեցնելուց հետո վարողն ազդարարում է․ «Ժամանակ», որից հետո հնչում է ազդանշանը, և ժամանակն ընթանում է․ թիմերը կարող են քննարկել և սեղմել կոճակը։ Պատասխանելու իրավունք է ստանում այն թիմը, որն առաջինն է սեղմում կոճակը։ Եթե թիմը թույլ է տվել «ֆալստարտ»՝ կոճակին սեղմել է մինչև ազդանշանը, ապա այդ թիմը կորցնում է այդ հարցին պատասխանելու իրավունքը և այդ հարցի քննարկման ժամանակն անցնում է մյուս թիմին։

Եթե կոճակը սեղմած թիմը ճիշտ չի պատասխանել, ապա մյուս թիմին հարցի քննարկման համար տրամադրվում է ընդհանուր ժամանակի մնացած մասը (օրինակ, եթե հարցի քննարկման ընդհանուր ժամկետը 20 վայրկյան է, իսկ առաջին թիմը կոճակը սեղմել է 14-րդ վայրկյանին, ապա մրցակիցն ունենում է լրացուցիչ ևս 6 վայրկյան)։ Այլ կանոնով՝ առաջին թիմի սխալ պատասխանի դեպքում երկրորդ թիմն ունենում է 20 վայրկյան։

Սկզբում «Բրեյն-ռինգ» խաղում հարցի քննարկման համար տրվել է 60 վայրկյան։ Հետո այդ ժամկետը կրճատել են մինչև 20 վայրկյան։

Եթե թիմերից ոչ մեկը հարցի ճիշտ պատասխանը չի գտել, վարողը կարող է այդ հարցը խաղարկել ևս մեկ անգամ, սակայն փոխելով միավորը՝ առաջվա նման տալով մեկ միավոր։ Բացի այդ վարողը կարող է չհրապարակել հարցի ճիշտ պատասխանը, այլ այն խաղարկել հաջորդ մարտում։

«Բրեյն-ռինգ» հեռուստախաղի բարձրագույն պարգևը «Ոսկե Բրեյն» գավաթն է։ «Ոսկե Բրեյնի» վերջին շահողը (2000 թվականին) և վերջին բացարձակ հաղթողը հանդիսանում է Ի․Ի․ Մեչնիկովի անվան Օդեսայի ազգային համալսարանի թիմը (կազմ․Անդրեյ Ցվիգուն, Ալեքսանդր Շատուխ, Կոնստանտին Օվերչենկո, Լեոնիդ Չերնենկո, Ալեքսեյ Բաև, թիմի ավագ՝ Վյաչեսլավ Սաննիկով)։

«Ի՞նչ, Որտե՞ղ, Ե՞րբ» ակումբի շատ հայտնի գիտակներ ակտիվ մասնակցություն են ցուցաբերել «Բրեյն-ռինգ» հեռուստախաղին, մասնավորապես․ Ալեքսանդր Դրուզը, 1990, 1991, 1994 թվականների «Բրեյն-ռինգի» չեմպիոն Վլադիմիր Բելկինը, Ելենա Կիսլենկովան, («ЮМА» թիմի կազմում «Ոսկե Բրեյնի» տասնչորսակի հաղթող Բորիս Բուրդան և ուրիշներ։

Լրացուցիչ կանոններ խմբագրել

Առաջին վայրկյանի կանոններ Քանի որ 1990-ական թվականների վերջում շատ թիմեր սկսել են կիրառել «ուժային» վարժաձև՝ համարյա ամեն հարցից հետո ազդանշանի հետ սեղմելով կոճակը՝ չքննարկելով հարցը, որ ժամանակ չտրամադրեն հակառակորդ թիմին, ապա ընդունվել է նոր կանոն․ եթե թիմը սեղմում է կոճակն առաջին վայրկյանին, ապա սխալ պատասխանի դեպքում հարցին պատասխանողը լքում է սեղանը՝ մինչև ընթացիկ մարտի վերջը։ Այս կանոնը չի գործել սեղանի շուրջ մնացած վերջին մեկ մասնակցի համար։

Մեկ խաղացողի կանոնը Եթե հակառակորդի թիմին հաղթելու համար բավական է պատասխանել մեկ հարցի, թիմն իրավունք ունի թույլտվություն ստանալու՝ սեղանի շուրջ պահել մեկ խաղացողի․ ճիշտ պատասխանի դեպքում թիմը ստանում է երկու անգամ շատ միավոր։ Այդ խաղացողի համար «Առաջին վայրկյանի կանոնը» չի գործում։ Հետո այդ կանոնը կատարելագործվել է։ Սեղանի մոտ մենակ մնացած խաղացողը հարցին պատասխանելու առավելություն է ստացել, եթե նույնիսկ մրցակիցն է առաջինը սեղմել կոճակը։ Խաղացողը պետք է որոշի, թե ով է առաջինը հարցին պատասխանելու, ինքը, թե՝ մրցակիցը։ Վարողը կարող է թույլ չտալ օգտվելու «մեկ խաղացողի կանոնից», եթե այդ թիմում սեղանի շուրջ հեռացման կամ առաջին վայրկյանին սխալ պատասխանելու պատճառով արդեն 3 կամ ավելի քիչ խաղացողներ կան․ օրինակ վարողն այդպես է վարվել 2010 թվականին Սուրգուտ քաղաքի թիմի հետ։

Որակազրկում Որոշ ժամանակ գործել է կանոն, համաձայն որի, եթե թիմը երեք անգամ անընդմեջ տվել է սխալ պատասխան, կամ եզրափակչի հարցերին սխալ է պատասխանել, ապա այն որակազրկվել է և նրա հաշվին գրանցվել է տեխնիկական պարտություն։ Եթե երկու թիմերն էլ չեն պատասխանել եզրափակչի հարցերին, ապա երկուսն էլ որակազրկվել են և չի որոշվել, թե որ թիմն է հաղթողը։

Հուշում Եթե հարցի քննարկման արդյունքում հանդիսատեսը հուշում է խաղացողներին, ապա հեռացվում է դահլիճից։ «Բրեյն-ռինգի» ողջ պատմության ընթացքում տեղի է ունեցել այդպիսի ավելի քան երեսուն միջադեպ։

Խաղ հանդիսատեսի հետ 1990-ական թվականներին «Բրեյն-ռինգի» խաղային ընդմիջումների ժամանակ տարբեր խաղեր են տեղի ունեցել ինչպես հանդիսատեսի, այնպես էլ հեռուստադիտողների հետ։ Օրինակ հայտնի խաղ էր «երջանիկ անձնագիրը»․ վարողը հայտնել է, թե ինչ միավորով է ավարտել մարտը, որ վայրկյանին է տրվել պատասխանը և այլն։ Սա արվել է այնքան, մինչև չի կազմվել վեցանիշ թիվ։ Հետո ավելացվել են սերիայի տառերը, օրինակ խաղում աչքի ընկած խաղացողի տվյալները։ Եթե հեռուստադիտողի անձնագիրը համընկել է այդ թվի հետ, ապա նա դարձել է մրցանակակիր՝ հաղորդման հովանավորի կողմից (խաղարկվել է օրինակ ավտոմեքենա ЗИЛ-5301, ձնագնաց և այլն)։ Եթե անձնագրում համընկել է միայն 5 թիվ, ապա հեռուստադիտողն ավելի պակաս արժեքավոր նվեր է ստացել (սկզբում դա եղել է Ռեկորդ (հեռուստացույց), հետո՝ բարձրախոս՝ կարաոկե գործառույթով՝ «Օնտարիո» ֆիրմայից)։

Խաղարկության համակարգ խմբագրել

1990-ական թվականներին բոլոր թիմերը բաժանվում էին 3 լիգայի․

  • Առաջին լիգա՝ մոտ 20 թիմ
  • Բարձրագույն լիգա՝ 3 թիմ
  • Հաղթող թիմը (սովորաբար կրում էր գլխավոր հովանավոր անունը՝ «Դոկա հաց», «Դոկա պիցցա», «Սամսունգ», «Միվիմեքս», բանկ «Ռեկորդ», բանկ «Իդեա» և այլն)։

Առաջին մարտում, որն ընթանում էր մինչև երեք միավորը, հանդիպել են Առաջին լիգայից երկու թիմեր։ Այդ մարտի հաղթողը երկրորդ մարտում, որը նույնպես ընթանում էր մինչև երեք միավորը, հանդիպել է բարձրագույն լիգայից թիմերից մեկի հետ։ Երկրորդ մարտի հաղթողը բարձրագույն լիգայում տեղ է զբաղեցրել և երրորդ մարտում, որն ընթացել է մինչև հինգ միավորը, մրցել է գործող չեմպիոնի հետ։

1992—1993 թվականներին նույնպես գործել է գծային սխեման, համաձայն որի մարտում պարտված թիմը նստել է դահլիճում, իսկ հաղթողը հաջորդ մարտում մրցել է նոր թիմի հետ։ Չեմպիոն է դարձել վերջին մարտում հաղթած թիմը։

1990-ական թվականների վերջին չեմպիոնին որոշել են բազմակի համակարգով, իսկ յուրաքանչյուր խաղում հաղթող է դարձել այն թիմը, որը հաղթել է հինգից երեք մարտ, որոնցից յուրաքանչյուրը խաղարկվել է մինչև հինգ միավոր։

Խաղի սպորտային տարբերակ խմբագրել

 
«Բրեյն-ռինգի» սպորտային մրցաշարը»։ Ուկրաինա, Լվով, «Պիկասսո» ակումբ։

«Բրեյն-ռինգի» սպորտային տարբերակը դա երկու և ավելի թիմերի միջև խաղ է, որոնք հարցերին պետք է պատասխանեն հնարավորինս արագ։ Խաղին երկու թիմերի մասնակցության մտահղացումը պատկանում է Վլադիմիր Վորոշիլովին և գրված է նրա «Խաղի բացառիկությունը» գրքում։ Առաջին խաղը տեղի է ունեցել Դնեպրոպետրովսկի և Օդեսայի «Ի՞նչ, Որտե՞ղ, Ե՞րբ» ակումբների միջև։ Երկու թիմերը միաժամանակ պատասխանում են նույն հարցին, ընդ որում, ճիշտ պատասխանած թիմը զրկում է մյուս թիմին նույն հարցին պատասխանելու հնարավորությունից։ Ներկայումս գոյություն ունեն «Բրեյն-ռինգի» կանոնների մի քանի տարբերակներ, որոնք տարբերվում են խաղարկվող հարցերի քանակով և ճիշտ պատասխանելու դեպքում միավորների հատկացման եղանակով։ Հաղթում է այն թիմը, որն ավելի շատ միավոր է վաստակել։

Հեռուստախաղի թույլատրված տարբերակները խմբագրել

2006 թվականին ուկրաինական Ինտեր (հեռուստաալիք)|«Ինտեր» հեռուստաալիքը «Խաղ–Թիվի» հեռուստաընկերության թույլտվությամբ նկարահանել է «Բրեյն-ռինգի» սեփական տարբերակը՝ «Teen-Լիգա» անվանումով, որտեղ մրցակցել են դպրոցական թիմեր[5]։ Խաղը վարել է Օլես Բուզինան։

2011 թվականի մարտին Ուկրաինայում խաղը եթեր է հեռարձակվել Կ1 հեռուստաալիքով՝ «Բրեյն-ռինգի» անվանումով։ Վարող՝ Յուրի Վելիկի[16]։

2010 թվականի սեպտեմբերի 18–ին Համազգային հեռուստատեսությամբ սկսել է հաղորդման բելառուսական տարբերակի ցուցադրությունը։ Վարող՝ Լեոնիդ Կուպրիդո։

2013-2018 թվականներին «Բրեյն-ռինգը» եթեր է հեռարձակվել Ադրբեջանում՝ AzTV հեռուստաընկերությամբ (վարող՝ DJ Ֆատեխ DJ Fateh[17])։ AzTV հեռուստաալիքով ցուցադրվել է նաև ռուսալեզու միջազգային խաղը, մշտական վարող՝ Անդրեյ Կոզլով։ 2018 թվականից «Բրեյն-ռինգը» ցուցադրվել է նաև Ադրբեջանի Հանրային հեռուստաընկերությամբ İTV (վարող՝ DJ Ֆատեխ DJ Fateh[17]

Հեռուստախաղի հովանավորներ խմբագրել

Տարբեր ժամանակներում հեռուստախաղի հովանավորներն են եղել (հեռուստացույց) Ռեկորդը և Stirol–ը (հեռուստախաղին մասնակցել է նաև նույնանուն Stirol թիմը՝ Գորլովկայից՝ Ստանիսլավ Կնյազևի գլխավորությամբ։

Կրկնություն խմբագրել

2009 թվականի հոկտեմբերի 1–ից մինչև 2011 թվականի հունիսի 30–ը, որից հետո 2014 թվականի սեպտեմբերի 1–ից մինչև 2015 թվականի հոկտեմբերի 28–ը «Հարցեր և պատասխաններ» ալիքով կրկնվել են 1998—2000 թվականների թողարկումները։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Фирменное название телепередачи пишется через «э» и раздельно, но для нарицательного существительного принято и зафиксировано нормативными словарями написание «брейн-ринг» через «е» и с дефисом. См., например, «Большой орфографический словарь русского языка» под ред. Бархударов, Степан Григорьевич и др. (2-е изд., М., 2006) или «Орфоэпический словарь русского языка» под ред. Еськова, Наталья Александровна (10-е изд., М., 2014)
  2. Фомина, Елена. — Звёзды — Интервью (2015 թ․ հուլիսի 7). «Борис Крюк: «Первые три года работы в «Что? Где? Когда?» были непрекращающимся кошмаром»». ООО «ТН-Столица». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ հունիսի 11-ին. Վերցված է 2016 թ․ մայիսի 20-ին.
  3. «Конфликт на ОРТ». Коммерсантъ. 1996 թ․ մարտի 2.
  4. «ОРТ судится». Коммерсантъ. 1996 թ․ հոկտեմբերի 10.
  5. 5,0 5,1 5,2 5,3 5,4 «Андрей Козлов: "Я работал с Феллини отечественного ТВ"». Интер. 2006 թ․ հոկտեմբերի 3. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ փետրվարի 6-ին. Վերցված է 2019 թ․ փետրվարի 2-ին.
  6. «Андрей Козлов: Трудно сказать, кто кого оглупляет – телевидение зрителей или наоборот». Собеседник. 2017 թ․ ապրիլի 19.
  7. «Андрей Козлов: "Не прощу Попцову закрытия «Брэйн-ринга»"». Собеседник. 2008 թ․ մայիսի 27.
  8. «Андрей Козлов: Я стал на 10 лет моложе». Собеседник. 2010 թ․ փետրվարի 16.
  9. «Брейн-ринга культурных революций». Эхо Москвы. 2010 թ․ փետրվարի 14.
  10. Владимир Белкин. — Объявление о съёмках (16 октября 2009). «Съёмки «Брэйн ринга»». Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ օգոստոսի 22-ին. Վերցված է 16 октября 2009-ին.
  11. «СТС запустит новую серию игр «Брейн-ринг»». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հոկտեմբերի 14-ին. Վերցված է 2019 թ․ փետրվարի 2-ին.
  12. «Андрей Козлов, магистр игры «Что? Где? Когда?»: «Управляя командой, надо быть злым или очень злым». В эту субботу Андрей Козлов появится на телеэкране сразу в двух ипостасях». Комсомольская правда. 2013 թ․ հոկտեմբերի 10. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հունվարի 25-ին. Վերցված է 2019 թ․ փետրվարի 2-ին.
  13. ««Брэйн-ринг» - новый турнир на кубок Министерства обороны». Звезда. 2013 թ․ հոկտեմբերի 1.
  14. НТВ (2018 թ․ հունիսի 9). «"Брэйн ринг". Выпуск №14». Վերցված է 2018 թ․ հունիսի 10-ին.
  15. «БРЭЙН РИНГ. ВЫПУСКИ. Выпуск №15» (ռուսերեն). www.ntv.ru. 2019 թ․ հունվարի 12. Վերցված է 2019 թ․ հունվարի 11-ին.
  16. Украинская версия «Брэйн ринга»(ռուս.)
  17. 17,0 17,1 Бакинское воскресенье — куда пойти // sputnik.az

Արտաքին հղումներ խմբագրել