Բերտոլդ Բրեխտ
Բերտոլդ Բրեխտ (գերմ.՝ Bertolt Brecht, լրիվ անունը՝ Օյգեն Բերտհոլդ Ֆրիդրիխ Բրեխտ (Eugen Berthold Friedrich Brecht)[8] , փետրվարի 10, 1898[1][2][3][…], Աուգսբուրգ, Բավարիայի թագավորություն[4] - օգոստոսի 14, 1956[4][1][2][…], Արևելյան Բեռլին, Գերմանիայի Դեմոկրատական Հանրապետություն[5]), գերմանացի դրամատուրգ, բանաստեղծ, արձակագիր, թատերական գործիչ, արվեստի տեսաբան, «Բեռլին անսամբլ» թատրոնի հիմնադիր։
Բրեխտի՝ բանաստեղծի և դրամատուրգի ստեղծագործությունը, ինչպես և նրա «էպիկական թատրոնի» տեսությունն ու քաղաքական հայացքները միշտ առաջ են բերել բանավեճեր։ Այդուհանդերձ՝ արդեն 50-ական թվականներին Բրեխտի պիեսները հիմնավորապես մտան եվրոպական թատրոնների խաղացանկերի մեջ, նրա գաղափարները այս կամ այն կերպ ընդունվեցին իր ժամանակի շատ դրամատուրգների, այդ թվում՝ Ֆրիդրիխ Դյուրենմատի, Արթյուր Ադամովի, Մաքս Ֆրիշի, Հայներ Մյուլլերի կողմից։
«Էպիկական թատրոնի» տեսությունը, հետպատերազմյան տարիներին գործնականում կիրառվելով Բրեխտ ռեժիսորի կողմից, սկզբունքորեն նոր հնարավորություններ բացեց բեմարվեստի համար և էական ազդեցություն ունեցավ XX դարի թատրոնի զարգացման վրա[9]։
ԿենսագրությունԽմբագրել
Ծնվել է Բավարիայում։ Դեռևս դպրոցական տարիների իր ստեղծագործություններում հանդես է եկել ընդդեմ պատերազմի։ Ֆաշիզմի տարիներին զրկվել է Գերմանիայի քաղաքացիությունից, աշխատել տարբեր երկրներում, ֆաշիզմի պարտությունից հետո վերադարձել է Արևելյան Բեռլին։ Նշանավոր գործերից են՝ «Բարի մարդը Սեզուանից», «Գալիլեյի կյանքը», «Երեքգրոշանոց օպերա», «Սպանդանոցների սուրբ Հովհաննան», «Երրորդ ռայխի ահն ու հուսահատությունը», «Կուրաժ մայրիկն ու նրա երեխաները», «Արտուրո Ուիի կարիերան», «Շվեյկը Երկրորդ աշխահամարտում», «Կովկասյան կավճե շրջան» և այլ թատերգություններ, դրանց ինքնատիպ բեմականացումներ, հատընտիր բազմաթիվ բանաստեղծություններ։
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Encyclopædia Britannica
- ↑ 3,0 3,1 Internet Broadway Database — 2000.
- ↑ 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 Брехт Бертольт // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохорова — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
- ↑ 5,0 5,1 5,2 Brecht-Handbuch / J. Knopf — J.B. Metzler. — Vol. 5. — P. 130.
- ↑ Czech National Authority Database
- ↑ Augsburger Brecht-Lexikon: Personen, Institutionen, Schauplätze — ISBN 978-3-8260-1276-1
- ↑ «Brecht, Bertolt»։ Katalog der Deutschen Nationalbibliothek։ Deutsche Nationalbibliothek (официальный сайт)։ Արխիվացված օրիգինալից 2013-02-11-ին։ Վերցված է 2013 թ․ փետրվարի 2
- ↑ «Брехт Бертольт»։ Энциклопедический словарь։ 2009։ Արխիվացված օրիգինալից 2013-01-05-ին։ Վերցված է 2012 թ․ դեկտեմբերի 27–ին
ՀղումներԽմբագրել
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 2, էջ 559)։ |