Բրատիսլավայի ֆոնդային բորսա

Բրատիսլավայի ֆոնդային բորսա (սլովակ.՝ Burza cenných papierov v Bratislave), ֆոնդային բորսա Բրատիսլավայում[1], որը ստեղծվել է 1991 թվականի մարտի 15-ին՝ համաձայն Սլովակիայի ֆինանսների նախարարության 1990 թվականի վճռի։ Բրատիսլավայի ֆոնդային բորսան շուկայի միակ կազմակերպիչն է Սլովակիայում։ Այն գործում է 2001 թվականի հունիսի 21-ից[2]։

Բրատիսլավայի ֆոնդային բորսա
ֆոնդային բորսա, ձեռնարկություն, բիզնես ձեռնարկություն, կարգավորված շուկա Խմբագրել Wikidata
Ստեղծում15 Մարտի 1991 Խմբագրել Wikidata
ԵրկիրՍլովակիա Խմբագրել Wikidata
Վարչատարածքային միավորԲրատիսլավայի երկրամաս
 • Բրատիսլավա Խմբագրել Wikidata
Աշխարհագրական կոորդինատներ48°8′57″N 17°6′38″E Խմբագրել Wikidata
Կազմակերպչաիրավական ձևakciová spoločnosť Խմբագրել Wikidata
ՍեփականատերMH Manažment, Československá obchodní banka, Slovenská sporiteľňa Խմբագրել Wikidata
Գլխամասի վայրԲրատիսլավա Խմբագրել Wikidata
Պաշտոնական կայքwww.bsse.sk Խմբագրել Wikidata
Քարտեզ

Բրատիսլավայի ֆոնդային բորսան առևտուրը սկսվել է 1993 թվականի ապրիլի 6-ին։ Բորսայի գրասենյակը գտնվում է Vysoká 17, Բրատիսլավա հասցեում։

Ինդեքս

խմբագրել

Բրատիսլավայի ֆոնդային բորսայի պաշտոնական ֆոնդային ինդեքսը SAX-ն է (սլովակ.՝ Slovenský akciový index)։SAX-ը կապիտալով կշռված ինդեքս է, որը հիմնված է բաժնետոմսերի ընտրված փաթեթի շուկայական կապիտալիզացիայի փոփոխության վրա՝ հաշվետու ամսաթվի նույն փաթեթի շուկայական կապիտալիզացիայի համեմատ։ Ինդեքս արտացոլում է բաժնետոմսերում ներդրումներ կատարելու հետ կապված ակտիվների ընդհանուր փոփոխությունը, որոնք ներառված են ինդեքսում։ Այն ներառում է գների փոփոխությունները, ինչպես նաև բաժնետիրական կապիտալի չափի փոփոխությունից եկամուտը։ Ցուցանիշի սկզբնական արժեքը 100 միավոր է եղել, այն կապված է 1993 թվականի սեպտեմբերի 14-ի հետ[2]։

Ինդեքսային կազմ

խմբագրել
  • Biotika, a.s.
  • OTP Banka Slovensko, a.s.
  • Slovenské energetické strojárne, a.s.
  • Slovnaft, a.s.
  • Všeobecná úverová banka, a.s.

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. «Opatrzone komentarzem zestawienie rynków regulowanych i przepisów krajowych w zakresie wdrażania odnośnych wymogów dyrektywy MiFID (dyrektywa Rady 2004/39/WE)». Արխիվացված օրիգինալից 2020 թ․ հոկտեմբերի 15. Վերցված է 2024 թ․ հունիսի 15-ին.{{cite web}}: CS1 սպաս․ bot: original URL status unknown (link)
  2. 2,0 2,1 «OD RWPG DO CEE. GIEŁDY EUROPY ŚRODKOWO-WSCHODNIEJ». Արխիվացված օրիգինալից 2020 թ․ հոկտեմբերի 15. Վերցված է 2024 թ․ հունիսի 15-ին.{{cite web}}: CS1 սպաս․ bot: original URL status unknown (link)

Արտաքին հղումներ

խմբագրել