Բրաունինգի տարբերակը (ֆիլմ, 1951)

ֆիլմ, 1951

Բրաունինգի տարբերակը, Թերենս Ռաթիգանի 1948 թվականի նույնանուն պիեսի վրա հիմնված 1951 թվականին արտադրության բրիտանական ֆիլմ։ Ռեժիսորն էր Էնթոնի Էաքուիթն, իսկ գլխավոր դերասանը՝ Մայքլ Ռեդգրեյվը։

Բրաունինգի տարբերակը
անգլ.՝ The Browning Version
Երկիր Միացյալ Թագավորություն
Ժանրդրամա[1][2]
ՀիմքԲրաունինգի տարբերակը
Թվական1951
Լեզուանգլերեն
ՌեժիսորԷնթոնի Ասքուիթ[1][2]
ՊրոդյուսերԷրլ Սենթ Ջոն
Սցենարի հեղինակԹերենս Ռեթիգեն
ԴերակատարներՄայքլ Ռեդգրեյվ[2], Ջին Քենթ[2], Նայջել Պատրիկ[2], Ուիլֆրիդ Հայդ-Ուայթ[2], Բիլ Թրևերս, Ռոնալդ Հովարդ[2], Սառա Լոսոն, Ջուդիթ Ֆերս և Փիթեր Ջոնս
ՕպերատորԴեսմոնդ Դիքինսոն
ԵրաժշտությունԱռնոլդ Բաքս
ՄոնտաժՋոն Դ. Գաթրիջ
Պատմվածքի վայրԱնգլիա
Նկարահանման վայրPinewood Studios
ԿինոընկերությունUniversal Studios
Տևողություն90 րոպե

Սյուժե խմբագրել

Էնդրյու Քրոքեր-Հարիսը ծերացող ուսուցիչ է անգլիական հանրակրթական դպրոցում և ստիպված է թոշակի անցնել վատ առողջության պատճառով։ Ֆիլմն, ինչպես և պիեսը, պատմում է իր պաշտոնում ուսուցչի վերջին մի քանի օրերի մասին, երբ նա սկսում է համակերպվել ձախողված ուսուցիչ լինելու փաստի հետ։ Կնոջ անհավատարմությունն ու գիտակցումը, որ նրան ատում են և՛ աշակերտները, և՛ դպրոցի աշխատակազմը ավելի է թուլացնում իրեն։

Սառնասիրտ Քրոքեր-Հարիսի շրջադարձային պահն իր աշակերտ Թեփլոուի անսպասելի բաժանման նվերն էր, որը Ռոբերտ Բրաունինգի Agamemnon պիեսի թարգմանությունն է, որը նա մակագրել է «Աստված հեռվից նրբանկատորեն է նայում նուրբ ուսուցչին» հունական արտահայտությամբ։

Գրքի և պիեսի միջև տարբերություններ խմբագրել

Ռաթիգանի սցենարն ավելի երկար է քան պիեսը, որն ավարտվում է Քրոքեր-Հարիսի Թեփլոուի նվերից առաջացրած արտասվալից ռեակցիայով։ Իսկ պիեսն ավարտվում է Քրոքեր-Հարիսի դպրոցին ուղղված բաժանման խոսքերից առաջ։ Ֆիլմը ցույց է տալիս ճառը, որի ժամանակ նա ընդունում է իր սխալները և աշակերտները նրան ջերմորեն ծափահարում են։ Ֆիլմն ավարտվում է Քրոքեր-Հարիսի և Թեփլոուի միջև խոսակցությամբ և առաջարկությամբ, որ Քրոքեր-Հարիսը կավարտի Agamemnon պիեսի իր թարգմանությունը։

Դերասանական կազմ խմբագրել

  • Մայքլ Ռեդգրեյվ-Էնդրյու Քրոքեր-Հարիս
  • Ջին Քենթ-Էնդրյուի կին՝ Միլի
  • Նայջլ Փեթրիք-Միլիի սիրեկան Ֆրենք Հանթեր, որը նաև Էնդրյուի կոլեգան է
  • Ռոնալդ Հաուըրդ-Գիլբերտ
  • Ուիլֆրիդ Հայդ-Ուայթ-տնօրեն
  • Բրայըն Սմիթ-Թեփլոու
  • Բիլ Թրեվըրս-Ֆլեչեր
  • Ջուդիթ Ֆըրս-Տիկին Ուիլիամսոն as Mrs. Williamson
  • Փիթեր Ջոնս-Քարսթերս
  • Սառա Լոսըն-Բեթի Քարսթերս
  • Սքոթ Հերոլդ-Ուիլիամսոն
  • Փոլ Մեդլընդ-Ուիլսոն
  • Այվըն Սեմսըն-Լորդ Բեքստեր
  • Ժոզեֆին Միդլթոն-տիկին Ֆրոբիշեր

Արտադրություն խմբագրել

Ռեթիգանն ու Էսքուիթը սկզբից դժվարանում էին գտնել պրոդյուսերներ, որոնք ցանկանում էին պիեսը ֆիլմ դարձնել մինչև Ըրլ սուրբ Ջոնին հանդիպելը։ Միլիի դերը սկզբնապես պետք է խաղար Մարգարետ Լոքվուդը։ Ֆիլմը նկարահանվել է Pinewood Studios կինոստուդիայում։ Դպրոցի տեսարանները նկարահանվել են Դորսեթ կոմսության Շերբորն քաղաքի Շերբորն դպրոցում։

Մրցանակներ խմբագրել

Հաղթած
Առաջադրված

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 http://www.imdb.com/title/tt0043362/
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 2,6 http://www.filmaffinity.com/en/film670646.html
  3. 3,0 3,1 «Festival de Cannes: The Browning Version». festival-cannes.com. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ դեկտեմբերի 4-ին. Վերցված է 2009 թ․ հունվարի 11-ին.
  4. «1st Berlin International Film Festival: Prize Winners». berlinale.de. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հոկտեմբերի 15-ին. Վերցված է 2009 թ․ դեկտեմբերի 21-ին.

Արտաքին հղումներ խմբագրել