Բրանկո Բոշկովիչ

ֆուտբոլիստ

Բրանկո Բոշկովիչ (չեռնոգոր.՝ Бранко Бошковић / Branko Bošković, հունիսի 21, 1980(1980-06-21)[1][2], Bačka Topola, ՀՍՖՀ), չեռնոգորացի ֆուտբոլիստ, կիսապաշտպան։ Խաղացել է Չեռնոգորիայի ազգային հավաքականում։

Բրանկո Բոշկովիչ
Քաղաքացիությունը  Չեռնոգորիա,  ՀՍՖՀ և  Սերբիա և Չեռնոգորիա
Ծննդյան ամսաթիվ հունիսի 21, 1980(1980-06-21)[1][2] (43 տարեկան)
Ծննդավայր Bačka Topola, ՀՍՖՀ
Հասակ 185 սանտիմետր
Քաշ 79 կիլոգրամ
Դիրք կիսապաշտպան
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (Գոլ)
1996—1998 Հարավսլավիա Մոգրեն 31 (8)
1999—2003 Հարավսլավիա Ցրվենա Զվեզդա 123 (30)
2003—2006 Ֆրանսիա Պարի Սեն-Ժերմեն 36 (3)
2005—2006  Ֆրանսիա Տրուա 19 (0)
2007—2010 Ավստրիա Ռապիդ (Վիեննա) 104 (19)
2010—2012 Ամերիկայի Միացյալ Նահանգներ Դի Սի Յունայթեդ 43 (1)
2012—2014 Ավստրիա Ռապիդ (Վիեննա) 29 (4)
Ազգային հավաքական
2002—2005 Սերբիա Սերբիա և Չեռնոգորիա 8 (1)
2007—2014 Չեռնոգորիա Չեռնոգորիա 24 (1)
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը:

Ակումբային կարիերա խմբագրել

Բրանկոն իր ֆուտբոլային կարիերան սկսել է 1996 թվականին Բուդվա քաղաքի «Մոգրեն» ակումբում, որն այն ժամանակ խաղում էր Հարավսլավիայի ստորին դիվիզիոններում։ «Մոգրենի» կազմում անցկացնելով երկուսուկես մրցաշրջան՝ Բոսկովիչը 1998 թվականի դեկտեմբերին տեղափոխվել է «Ցրվենա Զվեզդա»։ Բելգրադի թիմում անցկացրած չորսուկես մրցաշրջանների ընթացքում Բրանկոն երկու անգամ դարձել է Հարավսլավիայի չեմպիոն (1999/00 և 2000/01 մրցաշրջաններում) և երեք անգամ նվաճել է Հարավսլավիայի գավաթը (1999, 2000 և 2002 թվականներին)։

2003 թվականի ամռանը Բոշկովիչը տեղափոխվել է ֆրանսիական «Պարի Սեն-Ժերմեն»։ Ընդհանուր առմամբ, ֆուտբոլիստը փարիզյան ակումբի կազմում անցկացրել է երեք մրցաշրջան, ընդ որում՝ վերջին մրցաշրջանում վարձավճարով հանդես է եկել «Տրուայում»։ ՊՍԺ-ի կազմում Բրանկոն 2004 թվականին նվաճել է Ֆրանսիայի գավաթը։ 2007 թվականի հունվարին տեղափոխվել է Վիեննայի «Ռապիդ», որի կազմում նվաճել է Ավստրիայի չեմպիոնի տիտղոսը 2007/08 մրցաշրջանում և Ավստրիայի Սուպերգավաթը՝ 2008 թվականին։ 2010 թվականի հունիսի 15-ին պայմանագիր է կնքել MLS-ի «Դի Սի Յունայթեդ» ակումբի հետ[3]։ Նոր ակումբում նորամուտը նշել է հուլիսի 16-ին «Սիեթլ Սաունդերսի» դեմ խաղում[4]։

Միջազգային կարիերա խմբագրել

Հարավսլավիայի ազգային հավաքականում նորամուտը նշել է 2002 թվականի մարտի 27-ին՝ Բրազիլիայի դեմ խաղում։ Ազգային հավաքականի կազմում առաջին և միակ գոլը խփել է 2003 թվականի հունիսի 11-ին՝ Ադրբեջանի դեմ խաղում։ Ընդհանուր առմամբ, Սերբիայի և Չեռնոգորիայի հավաքականի կազմում Բոշկովիչն անցկացրել է 12 հանդիպում, որոնցից վերջինը՝ 2005 թվականի նոյեմբերի 16-ին ընդդեմ Հարավային Կորեայի։ Չեռնոգորիայի անկախացումից հետո Բրանկոն սկսել է հանդես գալ նրա հավաքականի կազմում։ Ազգային հավաքականի կազմում նորամուտը նշել է 2007 թվականի մարտի 24-ին՝ Հունգարիայի դեմ ընկերական խաղում։ Չեռնոգորիայի հավաքականի կազմում առաջին գոլը խփել է 2008 թվականի մարտի 26-ին Նորվեգիայի դեմ խաղում։

Ընդհանուր՝ 22 հանդիպում / 1 գոլ, 8 հաղթանակ, 7 ոչ-ոքի, 7 պարտություն

(թարմացվել է 2010 թվականի հոկտեմբերի 12-ի դրությամբ)

Ձեռքբերումներ խմբագրել

«Ցրվենա Զվեզդա»
  • Հարավսլավիայի չեմպիոն (2) – 1999/00, 2000/01
  • Հարավսլավիայի գավաթակիր (3) – 1999, 2000, 2002
«ՊՍԺ»
«Ռապիդ (Վիեննա)»

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. 2,0 2,1 As (իսպ.)Madrid: Grupo Prisa, 1967. — ISSN 1888-6671
  3. D.C. United sign Montenegrin International Branko Bošković Արխիվացված 2010-06-17 Wayback Machine (չաշխատող հղում — պատմությունկրկնօրինակ) — «Դի Սի Յունայթեդ» ակումբի կայք(անգլ.)
  4. D.C. United — Seattle Sounders FC«Transfermarkt», проверено 15 сентября 2010 года.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բրանկո Բոշկովիչ» հոդվածին։