Բացել գլխավոր ցանկը

Բրանիսլավ Իվանովիչ (սերբ.՝ Бранислав Ивановић; Փետրվարի 22, 1984, Սրեմսկա-Միտրովիցա, Հարավսլավիա), սերբ պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ է, «Չելսիի» պաշտպանը և Սերբիայի հավաքականի ավագը։

Football pictogram.svg
Բրանիսլավ Իվանովիչ
Chelsea 1 Man City 1 (15791681034).jpg
Անձնական տվյալներ
Ամբողջական անուն Բրանիսլավ Իվանովիչ
Քաղաքացիությունը Flag of Serbia.svg Սերբիա
Ծննդյան ամսաթիվ փետրվարի 22, 1984 (35 տարեկան)
Ծննդավայր Սրեմսկա-Միտրովիցա, Հարավսլավիա Հարավսլավիա
Հասակ 1.88 սմ
Քաշ 86 կիլոգրամ
Դիրք Կենտրոնական և աջ Պաշտպան
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբ Չելսի ՖԱ
Համար 2
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (Գոլ)
2001–2002 թթ.
2002–2003 թթ.
2003–2006 թթ.
2006–2008
2008–ներկա
Ռեմոնտ
Սրեմ
ՕՖԿ Բեոգրադ
Լոկոմոտիվ
Չելսի
13 (0)
19 (2)
55 (5)
54 (5)
109 (10)
Ազգային հավաքական
2003–2005
2005–-ներկա
Սերբիայի մինչև 21
Սերբիա
33 (4)
41 (4)

* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը 
ըստ 14:37, 16-ը Ապրիլի, 2011 (UTC):

‡ Ազգային հավաքականի խաղերն ու գոլերը ըստ 18:37, 29-ը Մարտի, 2011 (UTC)

Ակումբային կարիերաԽմբագրել

Բրանիսլավը- «Ռեմոնտ» ակումբի սանն է։ Նա իր դեբյուտային խաղը հիմնական կազմում անցկացրել է 2002 թվականին, ավելի ուշ, նույն տարվա հուլիսին նա տեղափոխվեց «Սրեմ», որտեղ հանդես եկավ մինչև անցումը ՕՖԿ 2003 թվականին[1]։ Երեք տարի Սերբիայի Սուպերլիգայում հանդես գալուց հետո, նա 2006 թվականի փետրվարին չորս տարվա պայմանագիր կնքեց մոսկովյան «Լոկոմոտիվ»-ի հետ։ Այս անցումը մեծ մասամբ նպաստեց Սերբիայի հավաքականի կազմում նրա կարիերայի զարգացմանը։ Միակ տիտղոսը, որը նա նվաճեց երկաթուղայինների կազմում, 2007 թվականի Ռուսաստանի գավաթն էր։

«Չելսի»Խմբագրել

2008 թվականի հունվարի 15-ին Չելսին ընդունեց, որ ակումբը համաձայն է «Լոկոմոտիվ»-ի՝ Իվանովիչի տրանսֆերի համար ներկայացրած պայմաններին, ինը միլիոն ֆունտի սահմաններում, ֆուտբոլիստի անձնական համաձայնությունից և բժշկական զննությունից հետո։ Ըստ լրատվամիջոցների եվրոպական առաջատար ակումբները ցանկանում էին Իվանովիչին տեսնել իրենց շարքերում։ Հավակնորդների թվում էին իտալական Միլանը, Յուվենտուսը և Ինտերը, նաև հոլանդական Այաքսը։ «Լոկոմոտիվ»-ը հայտարարեց տրանսֆերի գինը տասներեք-տասնհինգ միլիոն եվրոյի սահմաններում։ Ակումբի տվյալներով դա եղել է ամենաթանկ վաճառքը Ռուսաստանի ֆուտբոլի պատմության մեջ։ Իվանովիչը երեք ու կես տարվա պայմանագիր կնքեց «կապույտների» հետ։ 2 համարով մարզաշապիկը նրան է հանձնել «Չելսիի» գլխավոր մենեջեր Պիտեր Կենիոն։ Անգլիայում աշխատելու որոշումը տվել է Լոնդոնի դատարանը, վերանայելով հունվարի 14-ին 23-ամյա պաշտպանին բրիտանական երկարաժամկետ աշխատանք մուտքի արտոնագրերի հանձնման հարցը։ Գործը լուծվեց դատարանի միջոցով այն պատճառով, քանի որ վերջին երկու տարվա ընթացքում ֆուտբոլիստը ազգային հավաքականի խաղերի 75 տոկոսը չէր անցկացրել, ինչպես պահանջվում է Մեծ Բրիտանիայի աշխատանքի օրենքով։

Չնայած ֆուտբոլիստի համար վճարված բարձր գնին, 2007/08 թվականներին նա այդպես էլ դաշտ չի մտել հիմնական կազմում։ Այնուամենայնիվ, նա շատ անգամներ է խաղացել պահեստային կազմում։ Այդ առումով ամառային տրանֆերային պատուհանի ժամանակ խոսակցություններ են տարածվել Իվանովիչի՝ «Ստեմֆորդ Բրիջից» Իտալիա հեռանալու մասին։ Հաճախ են նշվել «Յուվենտուս»-ը և «Միլան»-ը, որոնք այն ժամանակ պաշտպանության գծում հմուտ խաղացողի կարիք ունեին։ Սակայն նոր մարզչի՝ Լուիս Ֆելիպե Սկոլարիի ժամանումից հետո սկսեց հանդես գալ ընկերական և Պրեմիեր Լիգայի հանդիպումների ժամանակ։

Ավելի քան ութ ամիս Չելսիում մնալուց հետո Իվանովիչը անցկացրեց իր առաջին խաղը՝ Ֆուտբոլի լիգայի գավաթում «Պորտսմուտ»-ի դեմ, որը ավարտվեց «կապույտների» 4։0 հաշվով հաղթանակով։ Իսկ դեբյուտային խաղը Պրեմիեր Լիգայում տեղի է ունեցել «Աստոն Վիլլայի» դեմ, որտեղ «կապույտները» հաղթել են 2։0 հաշվով։

Առաջին գոլը Չելսիյի կազմում Բրանիսլավը խփել է 2009 թվականի ապրիլի 8-ին, Լիվերպուլի դարպասին, ՈԻԵՖԱ-ի Չեմպիոնների Լիգայի մեկ քառորդ եզրափակչի խաղում, «Էնֆիլդ» ստադիոնում։ Այդ նույն խաղում նա Չելսիում խփեց նաև իր երկրորդ գոլը։ Արդյունքում, «կապույտները» կորզեցին հաղթանակը «մերսիսայդցիներից» 1։3 հաշվով։

2009/2010 թվականների մրցաշրջանում Բրանիսլավը «Չելսիի» համար կրկին հանդիսացավ կարևոր խաղացող։ Ժոսե Բոսինգվայի՝ ակումբի պաշտպանի վնասվածքը մինչև մրցաշրջանի ավարտը նրան զերծ պահեց գործողություններից և Իվանովիչը փայլուն կերպով փոխարինեց պորտուգալացուն։ Բացի այդ առաջնության 11-րդ տուրի «Բոլթոն Ուոնդերերս»-ի դեմ խաղում Բրանիսլավը խփեց մրցաշրջանի իր առաջին և միակ գնդակը, որը նրա համար դարձավ երրորդը «կապույտների» մարզաշապկում։ Սկզբում այդ գնդակը արձանագրվեց որպես Զետա Նայտի ինքնագոլ, սակայն ավելի ուշ փոխանցվեց սերբ խաղացողի անվանը։

2013 թվականի մայիսի 15-ին Չելսին առաջին անգամ նվաճեց ՈՒԵՖԱ-ի գավաթը, շնորհիվ Բրանիսլավ Իվանովիչի հիմնական ժամանակին ավելացրած երրորդ րոպեի գոլի։

ՎիճակագրությունԽմբագրել

Ակումբային վիճակագրությունԽմբագրել

2015 թվականի հունիսի 15-ի դրությամբ[2]

Ակումբ Մրցաշրջան Լիգա Երկրի Գավաթ Լիգայի Գավաթ Եվրագավաթներ Այլ[3] Ընդհանուր
Խաղ Գոլեր Խաղ Գոլեր Խաղ Գոլեր Խաղ Գոլեր Խաղ Գոլեր Խաղ Գոլեր
Սրեմ 2002–03 3 0 ? ? 0 0 0 0 3 0
2003–04 16 2 ? ? 0 0 0 0 16 2
Ընդհանուր 19 2 ? ? 0 0 0 0 19 2
Բեոգրադ 2003–04 13 0 ? ? 0 0 0 0 13 0
2004–05 27 2 ? ? 0 0 0 0 27 2
2005–06 15 3 ? ? 2 1 0 0 17 4
Ընդհանուր 55 5 ? ? 2 1 0 0 57 6
Լոկոմոտիվ 2006 28 2 2 0 2 1 0 0 32 3
2007 26 3 7 0 6 1 0 0 39 4
Ընդհանուր 54 5 9 0 8 2 0 0 71 7
Չելսի 2007–08 0 0 0 0 0 0 0 0 0 0 0 0
2008–09 16 0 4 0 2 0 4 2 0 0 26 2
2009–10 28 1 3 0 3 0 6 0 1 0 41 1
2010–11 34 4 3 0 0 0 10 2 1 0 48 6
2011–12 29 3 5 0 1 0 10 2 0 0 45 5
2012–13 34 5 6 1 3 1 12 1 4 0 59 8
2013–14 36 3 2 0 0 0 11 0 1 0 50 3
2014–15 38 4 0 0 3 1 6 1 0 0 47 6
Ընդհանուր 215 20 23 1 12 2 58 8 7 0 315 31
Ամբողջ կարիերայում 343 32 32 1 12 2 68 11 7 0 462 46

Միջազգային վիճակագրությունԽմբագրել

2015 թվականի հունիսի 15-ի դրությամբ[4]

  Սերբիայի հավաքական
Տարի Խաղեր Գոլեր
2005 1 0
2006 2 0
2007 6 1
2008 8 2
2009 11 1
2010 10 0
2011 9 1
2012 10 2
2013 10 0
2014 9 1
2015 3 2
Ընդհանուր 79 10

Խաղերը և գոլերը հավաքականի կազմումԽմբագրել

2015 թվականի հունիսի 15-ի դրությամբ[4]

Տարեթիվ Մրցակից Հաշիվ Իվանովիչի գոլեր Մրցույթ
1 8 հունիսի, 2005   Իտալիա 1։1 Ընկերական խաղ
2 16 օգոստոսի, 2006   Չեխիա 3։1 Ընկերական խաղ
3 15 նոյեմբերի, 2006   Նորվեգիա 1։1 1 Ընկերական խաղ
4 8 սեպտեմբերի, 2007   Ֆինլանդիա 1։1 1 Եվրոպայի առաջնություն 2008-նախնական մրցաշարի խաղեր
5 12 սեպտեմբերի, 2007   Պորտուգալիա 1։1 Եվրոպայի առաջնություն 2008-նախնական մրցաշարի խաղեր
6 13 հոկտեմբերի, 2007   Հայաստան 0։0 Եվրոպայի առաջնություն 2008-նախնական մրցաշարի խաղեր
7 17 հոկտեմբերի, 2007   Ադրբեջան 1։1 1 Եվրոպայի առաջնություն 2008-նախնական մրցաշարի խաղեր
8 21 նոյեմբերի, 2007   Լեհաստան 0։0 Եվրոպայի առաջնություն 2008-նախնական մրցաշարի խաղեր
9 24 նոյեմբերի, 2007   Ղազախստան 6։1 Եվրոպայի առաջնություն 2008-նախնական մրցաշարի խաղեր
10 26 մարտի, 2008   Ուկրաինա 2։2 Ընկերական խաղ
11 24 մայիսի, 2008   Իռլանդիա 1։0 Ընկերական խաղ
12 28 մայիսի, 2008   Ռուսաստան 0։2 Ընկերական խաղ
13 31 մայիսի, 2008   Գերմանիա 1։1 Ընկերական խաղ
14 10 սեպտեմբերի, 2008   Ֆրանսիա 1։2 Աշխարհի առաջնություն 2010-նախնական փուլի խաղեր
15 11 հոկտեմբերի, 2008   Լիտվա 1։2 Աշխարհի առաջնություն 2010-նախնական փուլի խաղեր
16 15 հոկտեմբերի, 2008   Ավստրիա 1։2 1 Աշխարհի առաջնություն 2010-նախնական փուլի խաղեր
17 19 նոյեմբերի, 2008   Բուլղարիա 3։0 1 Ընկերական խաղ
18 10 փետրվարի, 2009   Կիպրոս 3։1 Ընկերական խաղ
19 11 փետրվարի, 2009   Ուկրաինա 6։1 Ընկերական խաղ
20 28 մարտի, 2009   Ռումինիա 2։0 - Աշխարհի առաջնություն 2010-նախնական փուլի խաղեր
21 1 ապրիլի, 2009   Շվեդիա 0։1 Ընկերական խաղ
22 6 հունիսի, 2009   Ավստրիա 3։2 1 Աշխարհի առաջնություն 2010-նախնական փուլի խաղեր
23 10 հունիսի, 2009   Ֆարերյան կղզիներ 2։0 Աշխարհի առաջնություն 2010-նախնական փուլի խաղեր
24 12 օգոստոսի, 2009   ՀԱՀ 1։0 Ընկերական խաղ
25 9 սեպտեմբերի, 2009   Ֆրանսիա 2։0 Աշխարհի առաջնություն 2010-նախնական փուլի խաղեր
26 10 հոկտեմբերի, 2009   Ռումինիա 3։1 Աշխարհի առաջնություն 2010-նախնական փուլի խաղեր
27 14 հոկտեմբերի, 2009   Լիտվա 1։1 Աշխարհի առաջնություն 2010-նախնական փուլի խաղեր
28 18 նոյեմբերի, 2009   Հարավային Կորեա 5։0 Ընկերական խաղ
29 14   Ալժիր 1։2 Ընկերական խաղ
30 18   Լեհաստան 1։0 Ընկերական խաղ
31 3   Կամերուն 3։0 Ընկերական խաղ
32 5   Գանա 4։3 Աշխարհի առաջնություն 2010-եզրափակիչ խաղեր
33 13   Գերմանիա 0։1 Աշխարհի առաջնություն 2010-եզրափակիչ խաղեր
34 18   Ավստրալիա 1։0 Աշխարհի առաջնություն 2010-եզրափակիչ խաղեր
35 23   Հունաստան 1։2 Ընկերական խաղ
36 11   Էստոնիա 0։1 Եվրո 2012 (Ընտրական փուլ)
37 8   Իտալիա 1։3 Եվրո 2012 (Ընտրական փուլ)
38 12   Բուլղարիա 0։3 Ընկերական խաղ
39 17   Իսրայել 1։0 Ընկերական խաղ
40 9   Հյուսիսայն Իռլանդիա 2։0 Եվրո 2012 (Ընտրական փուլ)
41 25   Էստոնիա 2։1 Եվրո 2012 (Ընտրական փուլ)
42 29   Հյուսիսայն Իռլանդիա 1։1 Եվրո 2012 (Ընտրական փուլ)
43 2   Ֆարերյան կղզիներ 1։0 Եվրո 2012 (Ընտրական փուլ)
44 6   Իտալիա 3։1 Եվրո 2012 (Ընտրական փուլ)
45 11   Սլովենիա 0։1 Եվրո 2012 (Ընտրական փուլ)
46 11   Մեքսիկա 0։2 Ընկերական խաղ
47 14   Հոնդուրաս 0։2 Ընկերական խաղ
48 28   Հայաստան 2։0 1 Ընկերական խաղ
49 29   Կիպրոս 0։0 Ընկերական խաղ
50 26   Իսպանիա 0։2 Ընկերական խաղ
51 31   Ֆրանսիա 0։2 Ընկերական խաղ
52 15   Իռլանդիա 0։0 Ընկերական խաղ
53 8   Շոտլանդիա 0։0 Աշխարհի առաջնություն 2014 (Ընտրական փուլի մրցաշար)
54 11   Ուելս 6։1 1 Աշխարհի առաջնություն 2014 (Ընտրական փուլի մրցաշար)
55 12   Բելգիա 0։3 Աշխարհի առաջնություն 2014 (Ընտրական փուլի մրցաշար)
56 16   Մակեդոնիա 0։1 Աշխարհի առաջնություն 2014 (Ընտրական փուլի մրցաշար)
57 14   Չիլի 3։1 Ընկերական խաղ
58 6   Կիպրոս 3։1 Ընկերական խաղ
59 22   Խորվաթիա 0։2 Աշխարհի առաջնություն 2014 (Ընտրական փուլի մրցաշար)
60 26   Շոտլանդիա 2։0 Աշխարհի առաջնություն 2014 (Ընտրական փուլի մրցաշար)
61 7   Բելգիա 1։2 Աշխարհի առաջնություն 2014 (Ընտրական փուլի մրցաշար)
62 14   Կոլումբիա 0։1 Ընկերական խաղ
63 6   Խորվաթիա 1։1 Աշխարհի առաջնություն 2014 (Ընտրական փուլի մրցաշար)
64 10   Ուելս 3։0 Աշխարհի առաջնություն 2014 (Ընտրական փուլի մրցաշար)
65 11   Ճապոնիա 2։0 Ընկերական խաղ
66 15   Մակեդոնիա 5։1 Աշխարհի առաջնություն 2014 (Ընտրական փուլի մրցաշար)
67 16   Ռուսաստան 1։1 Ընկերական խաղ
68 5   Իռլանդիա 2։1 Ընկերական խաղ
69 31   Պանամա 1։1 1 Ընկերական խաղ
70 6   Բրազիլիա 0։1 Ընկերական խաղ
71 7   Ֆրանսիա 1։1 Ընկերական խաղ
72 11   Հայաստան 1։1 Եվրո -2016» ընտրական փուլի մրցաշար
73 14   Դանիա 1։3 Եվրո -2016» ընտրական փուլի մրցաշար
74 18   Հունաստան 2։0 Ընկերական խաղ
75 29   Պորտուգալիա 1։2 Եվրո -2016» ընտրական փուլի մրցաշար
76 7   Ադրբեջան 4։1 2 Ընկերական խաղ
77 13   Դանիա 0։2 Եվրո -2016» ընտրական փուլի մրցաշար

}} Ընդհանուր։ 77 խաղ, 10 գոլ, 33 հաղթանակ, 19 ոչ ոքի, 25 պարտություն։

ՁեռքբերումներԽմբագրել

ԱկումբայինԽմբագրել

  «Լոկոմոտիվ»

  «Չելսի»

ԱնձնականԽմբագրել

  • Ռուսաստանի առաջնության 33 լավագույն ֆուտբոլիստների ցուցակում։ № 1 (2007)
  • ՊՖԱ-ի վարկածով տարվա թիմ։ 2010, 2015
  • Սերբիայի տարվա ֆուտբոլիստ։ 2012, 2013
  • ՈՒԵՖԱ-ի վարկածով տարվա թիմ։ 2015

ԾանոթագրություններԽմբագրել

  1. BRANISLAV IVANOVIC — Transfermarkt
  2. «Profile: Branislav Ivanovic» (անգլերեն)։ Bounder.friardale.co.uk։ 2013-11-12։ Վերցված է 2013-11-12 
  3. 3 խաղ Անգլիայի Սուպերգավաթում,2 խաղ ՈՒԵՖԱ-ի Սուպերգավաթում և 2 խաղ Աշխարհի ակումբային առաջնությունում
  4. 4,0 4,1 «Internationals: Branislav Ivanovic» (անգլերեն)։ Bounder.friardale.co.uk։ 2013-11-12։ Վերցված է 2013-11-12 

Արտաքին հղումներԽմբագրել