Բրայան Դենեկեի սպանություն

1997 թվականի դեկտեմբերի 12-ին 19-ամյա փանկ-երաժիշտ Բրայան Թեոդոր Դենեկեն (անգլ.՝ Brian Theodore Deneke, ծնվել է 1978 թվականի մարտի 9-ին) մահացու վրաերթի է ենթարկվել 17-ամյա մարզիկ Դասթին Քեմփի կողմից, Տեխաս նահանգի Ամարիլլո քաղաքում։

Բրայան Դենեկե
Բրայան Դենեկե

Քեմփը մեղավոր է ճանաչվել չկանխամտածված սպանության մեջ և դատապարտվել 10 տարվա պայմանական ազատազրկման։ 2001 թվականին նա դատապարտվել է 8 տարվա ազատազրկման՝ պայմանական ազատ արձակումը խախտելու համար։ 2006 թվականի հուլիսի 31-ին նա վաղաժամկետ ազատ է արձակվել և գտնվել է հսկողության տակ։

Բրայան Դենեկե խմբագրել

Բրայան Դենեկեն ծնվել է Կանզաս նահագի Ուիչիտոյում[1] և Մայքլ Մաքս «Մայք» Դենեկեի և Էլիզաբեթ Լուիզա «Բեթթի» Բիեկերի երկու որդիներից կրտսերն էր[1]։ Բրայանի հայրը ծնունդով Կանզաս նահանգի Բելոյտից էր, Բեթթի Դենեկեն՝ Կանզաս նահանգի Կոնկորդիայից[1]։ Մայքը և Բեթթին ամուսնացել են 1974 թվականին Կոնկորդիայում, ունեցել են երկու որդի՝ ավագը՝ Ջեյսոն Մայքլը և կրտսերը՝ Բրայան Թեոդորը։ Ընտանիքը Ուիչիտոյից տեղափոխվել է Տեխաս՝ Ամարիլլո, 1981 թվականի ձմռանը[1]։

Դենեկեն տարրական դպրոցում կոմանչի պարող էր և Ամերիկայի բոյսկաուտների անդամ։ Նա հաճախել է Բելմարի տարրական դպրոցը, Տեռասի տարրական դպրոցը, Կրոկետի և Ամարիլյոյի միջնակարգ դպրոցները[1]։ Բրայանը թողել է դպրոցը, և կրթության վերաբերյալ փաստաթուղթ է ստացել 17 տարեկանում։ Նա Սթենլի Մարշ 3 արտ–նախագծում՝ «Դինամիտ թանգարան» անվամբ, եղել է ճանապարհային ինքնաշեն նշանների նկարիչը․ այդ նշանները տեղադրվում էին Ամարիլլոյի փողոցներում։ Բրայան Դենեկեն եղել է The White Slave Traders[2] փանկ–ռոք խմբի վոկալիստը[3]։

Ընկերները Բրայանին հիշում են որպես հմայիչ տղայի և տեղի փանկ-շրջանակների առաջնորդի, ով օգնում էր տեղական երաժշտական բազմաթիվ իրադարձությունների կազմակերպմանը։ Իր փշոտ տեսակի համար մոհաք Դենեկեն ստացել էր «Sunshine» մականունը, հաճախ հագնում էր սև կաշվե բաճկոն, կաշվե վզակապ և մի քանի ինքնարար դաջվածքներ ուներ։ Բրայանը նաև կրքոտ սքեյթբորդեր էր, և հենց դա էլ նրա մեջ արթնացրել էր հակումը դեպի փանկ-ենթամշակույթը[4]։

Ինչպես Ամարիլլոյի մյուս փանկերը, Դենեկեն հաճախ է հալածանքների և ծաղրի ենթարկվել։ Նրանք, ովքեր ծաղրում էին Բրայանին, նրան «Punch» և «Fist Magnet» էին անվանում[3]։ Նրա ծնողները դեմ էին որդու նման կենսակերպին և զգուշացրել էին նրան Ամարիլլոյում մարդկանց հնարավոր նախապաշարմունքների մասին[3]։

Մահ խմբագրել

International House of Pancakes–ը Ամարիլլոյի երիտասարդների շրջանում հայտնի վայր էր[3]։ 1997 թվականի դեկտեմբերի 6-ին այնտեղ կոնֆլիկտ է տեղի ունենում ֆուտբոլի դպրոցական աստղ Դասթին Քեմփի և փանկ Ջոն Քինգի միջև։ Նրանց դիմակայությունը չի հանդարտվում նաև հաջորդ շաբաթ։

1997 թվականի դեկտեմբերի 12-ի երեկոյան, հարբած վիճակում Դասթին Քեմփը ընկերների հետ հայտնվում է International House of Pancakes-ի մոտ՝ ծեծկռտուք սկսելու մտադրությամբ։ Շուտով ֆուտբոլիստների և փանկերի միջև IHOP ռեստորանի մոտ գտնվող ավտոկայանատեղիում ծեծկռտուք է սկսվում։ Ծեծկռտուքի ժամանակ Դասթին Քեմփը գործ է գցում իր Cadillac-ը, որպեսզի հեռացնի այն, բայց մեծ արագություն բացելով՝ վրաերթի է ենթարկում Դենեկեին։ Ի պաշտպանություն իր հաճախորդի՝ փաստաբանը հայտարարել է, որ Քեմփը վերադարձել է ֆուտբոլիստ–ընկերոջը պաշտպանելու համար, սակայն այդ պնդումը հերքել են սպանվածի ընկեր–վկաները[5]։

Դասթին Քեմփի դատավարություն խմբագրել

Դատավարության ընթացքում ականատես-ուղևորը ցուցմունք է տվել, որ Քեմփը, թիրախավորելով Բրայանին, բղավել է՝ «Ես նինջա եմ՝ իմ Կադդիով», իսկ այն բանից հետո, երբ անցել է տղայի վրայով, հավելել է՝ «Գրազ կգամ՝ նրան դուր եկավ»[3][5][6][7][8]։ Դրանից հետո նա ավտոմեքենայով փախուստի է դիմել հանցագործության վայրից։

Դասթին Քեմփին մեղադրանք է առաջադրվել առաջին աստիճանի սպանության համար, դատավարության ժամանակ նրա պաշտպանությունը պնդում էր, որ նա գործել է իր ընկերոջ պաշտպանության համար, որի վրա հարձակվել էր Դենեկեն։ Քեմփի փաստաբանը՝ Ուորեն Լ. Քլարկը, պաշտպանությունը կառուցել է այնպես, որ փորձել է տեղի ունեցածի մեղքը բարդել Դենեկեի և փանկ–համայնքի վրա։

Քլարկը փանկերին ներկայացրել է որպես դաժան մարդասպաններ, նույնիսկ նրանց անվանել է «զինված խուլիգաններ»[3][5]։ Փաստաբանը օրինակ է բերել Բրայանի անցյալից կատարված դեպքերը՝ վերջինիս ներկայացնելով դաժան մարդ, և պնդել է, որ սպանվածը շատ ագրեսիվ է եղել իր մահվան գիշերը[3]։ Պաշտպանությունը նաև պնդել է, որ մեղադրող կողմի վկա–փանկերը երդման ուժով ստում են։ Ի հակակշիռ փանկերի՝ պաշտպանությունն ամբաստանյալին բնորոշել է որպես միանշանակ դրական տղա։ Փաստաբանն ընդգծել է, որ Քեմփը նորմալ կենսակերպ է վարել՝ լինելով լավ քրիստոնյա, տեխասցի և ֆուտբոլիստ։

Ցուցմունքներ տված փանկերը ի դեմս Դենեկեի տեսնում էին զոհի։ Քեմփի ընկերական շրջապատից մի աղջիկ, որը սպանության պահին նստած է եղել նրա մեքենայի մեջ, մեղադրել է Քեմփին։ Նա չի տեսել, որ վերջինս գործի ի պաշտպանություն որևէ մեկի, և պատմել է «Կադդիով նինջա» բացականչությունների մասին[3]։

Թեև Քեմփին կանխամտածված սպանության մեղադրանք էր ներկայացվել, ատենակալները նրան մեղավոր են ճանաչել միայն չկանխամտածված սպանության մեջ, և դատարանը նրան դատապարտել է 10 տարվա պայմանական ազատազրկման ու 10 հազար դոլար տուգանքի։ Փաստաբանն ու շրջանային դատախազն այդ որոշումը արտասովոր թեթև են համարել[3]։

Ատենակալները հրաժարվել են դատից հետո մեկնաբանություններ անելուց՝ վկայակոչելով ընտանիքների բարեկեցությունը։ Ատենակալ Ուեյդ Քոլվինն ասել է, որ չափազանց զարմացած է, որ ատենակալների կոլեգիան Քեմփին մեղավոր չի ճանաչել կանխամտածված սպանության մեջ և ընտրել է չկանխամտածվածը։ «Ինչն է իմ մեջ ամենից շատ տպավորվել․ ես զգում էի, թե ինչպես է Բրայանը փախել, և Դասթինը հնարավորություն է ունեցել (կանգնեցնելու մեքենան)», - ասել է Քոլվինը[8]։ Նա համարել է, որ ատենակալները երկրորդ շանս են տվել Քեմփին՝ իր երիտասարդ լինելու պատճառով։ Նա ավելացրել է՝ «Ես էլ այնպիսի մտքեր ունեի, որ նա դեռ շատ երիտասարդ է<…> Բայց նա սխալ էր»։

Փորձաշրջանի խախտումներ խմբագրել

2001 թվականի հունիսին Դասթին Քեմփը ձերբակալվել է ալկոհոլ օգտագործելու համար․ նա դեռ անչափահաս էր։ Դասթինի հայրը՝ Մայքլ Քեմփը, փորձել է թաքցնել փորձաշրջանի մեջ գտնվող իր որդուն։ Հայրը պաշտոնապես մեղադրվել է ոստիկանության աշխատակիցներին կեղծ ցուցմունք տալու մեջ։ Նա դատապարտվել է 60 օր հետաձգված դատական որոշման (փորձաշրջանի նման) և պատժվել 100 դոլար տուգանքով[9]։ 2001 թվականի սեպտեմբերին Դասթին Քեմփը 8 տարվա ազատազրկման է դատապարտվել փորձաշրջանի խախտման համար։ Դասթինի եղբայրը՝ Դեյվիդը, նույնպես ձերբակալվել է։ Նա մեկ տարի պայմանական ազատազրկման է դատապարտվել անչափահասներին ալկոհոլ տրամադրելու և Դասթինին կալանավորելիս ոստիկանների համար խոչընդոտներ ստեղծելու համար[9]։

2006 թվականին Դասթին Քեմփը վաղաժամկետ ազատ է արձակվել և գտնվել է հսկողության տակ, քանի դեռ նրա պատժի ժամկետը չի լրացել 2009 թվականին[10]։

ԶԼՄ-ների լուսաբանում և նշանակություն խմբագրել

Վերջին հրաժեշտը Բրայան Դենեկեի հետ տեղի է ունեցել 1997 թվականի դեկտեմբերի 16-ին Ամարիլլոյում գտնվող Սուրբ Մարիամի կաթոլիկ եկեղեցում[1]։

Նրա մահը ցնցել է Ամարիլլոն և ուշադրություն հրավիրել փանկերի ենթամշակույթի վրա։ Ամարիլլո քաղաքի փանկերը հաղորդել են, որ մարզիկների կողմից հաճախ ենթարկվում են բռնության և ոտնձգությունների՝ ընդհուպ մինչև միջադեպեր։ Դատից հետո ընդհանուր զգացողություն կար, որ Քեմփը ազատ է արձակվել միայն այն պատճառով, որ նա ընկալվում էր որպես «լավ տղա»՝ ի տարբերություն փանկերի[3]։ Քեմփի մեղմ պատիժը հասարակական արձագանք է առաջացրել Ամարիլլոյում և հանդուրժողականության մասին քննարկումների տեղիք է տվել[5]։ Ամարիլլոյի քաղաքապետ Կել Սելիգերը փորձել է կարգավորել իրավիճակը՝ «Դա հասարակական դատավճիռ չէր»,–ասել է նա, «դա 12 մարդու որոշում էր»։ Բրայանի հայրը չի զարմացել թեթև դատավճռով՝ «անկեղծ ասած, մենք պատրաստ էինք դրան։ Եթե դուք ուշադրություն դարձնեք, թե ինչ է կատարվում քրեական արդարադատության համակարգում, դրանում ոչ մի արտառոց բան չկա»[8]։

Ազգային հեռուստատեսությունը և ռադիոն լուսաբանել են այս դեպքը 1999 թվականին և 2000 թվականին՝ Leeza-ով, Dateline NBC-ով, 20/20-ով[11][12], NPR[13][14], իսկ MTV–ն ցուցադրել է Criminal «Punks vs Preps» փաստագրական ֆիլմը[15][16]։

Ամարիլլոյում մարզիկների և փանկերի միջև կոնֆլիկտը համեմատվել է կոլումբիական միջնակարգ դպրոցում տարածված սոցիալական հակասությունների հետ, որոնք դրդել են «Կոլումբայն» դպրոցում զանգվածային սպանությանը[17]։ Դենեկեի գործը նաև հիշատակվում է ակադեմիական հոդվածում՝ նշելով փաստարկներ, որոնք նպաստում են կրոնական, սեռական և ռասայական խմբերի սովորական սահմանների համար «ատելության հանցագործությունների» սահմանման ընդլայնմանը[18]։

Հիշատակ խմբագրել

Համերգներ խմբագրել

Նրա մահից հետո Դենեկեի պատվին բազմաթիվ համերգներ են տրվել։ 2000 թվականինThe Unity Through Diversity festival երաժշտական փառատոնը, The Undead-ի և Մայք Ուոթի ու այլ խմբերի մասնակցությամբ, անցկացվել է Ամարիլլոյում[19]։ Դենեկեի հեռանալու տասներորդ տարելիցի կապակցությամբ երաժիշտները, նրա մահվան կարևորությունը փանկ–համայնքի համար ընդգծելու նպատակով, 25 համերգ են անցկացրել ամբողջ Միացյալ Նահանգներում և Կանադայում, այդ թվում՝ Նյու Յորքում, Չիկագոյում, Սիեթլում և հինգ համերգ Տեխասում, ներառյալ Ամարիլլոյի երկօրյա միջոցառումը։ Այդ միջոցառումներից ստացված հասույթի կեսը գնացել է Սպանված երեխաների ծնողների ազգային կազմակերպությանը, իսկ մյուս կեսը՝ կողմնակալության դեմ պայքարող տարբեր նախագծերին[20][21][22]։

Երգեր խմբագրել

Դենեկեի մահը բազմաթիվ երգերի սյուժե Է դարձել՝

  • «Brian’s Song» — Fifteen
  • «Brian’s Song» — The Code
  • «Tears On A Pillow (in Amarillo)» — The Undead
  • «Fortunes of War» by Dropkick Murphys[4]
  • «Sunshine Fist Magnet» — Against All Authority
  • «A Punk Killed» — Total Chaos
  • «Murdered» — Total Chaos
  • «American Justice Is All a Lie» — Career Soldiers
  • «Sunshine» — The Swellers
  • Դենեկեն հիշատակվում է Hamell on Trial խմբի «Hail» երգում[23]
  • «Brian Deneke» — Ethan Daniel Davidson
  • «Brian Deneke» — Christopher Owens
  • «Put Yourself On Trial» — The Inskagneatos
  • «Look Out» — The Inskagneatos

Թատրոն խմբագրել

Բրայան Դենեկեի պատմության հիմքի վրա գրված «Manslaughtered» պիեսը բեմադրվել է Սիեթլի թատրոնում, 2000 թվականին[24]։

Մատենագրություն խմբագրել

  • Mikita Brottman (ed), Car Crash Culture (Palgrave Macmillan, 2002), 254-6.
  • Jeff Ferrell, Tearing Down the Streets: Adventures in Urban Anarchy (Palgrave Macmillan 2001).
  • Texas Monthly on True Crime (University of Texas Press, 2007) p. 19-38.
  • «Death In Texas (the story of Brian Deneke)» PUNK PLANET 36.

Ֆիլմագրություն խմբագրել

  • MTV: Criminal: Punks vs. Preps (CBS News Productions, 2000).
  • City Confidential — Amarillo, TX: High School Hit & Run, 11 сезон, 128 эпизод (2005).
  • Jameson Brooks — Bomb City (2017).

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 Potter County obituaries for December 13, 1997
  2. White Slave Traders Website Արխիվացված 2007-11-17 Wayback Machine
  3. 3,00 3,01 3,02 3,03 3,04 3,05 3,06 3,07 3,08 3,09 [/1999-10-21/news/anarchy-in-amarillo/ «Anarchy in Amarillo»]. Dallas Observer. 1999 թ․ հոկտեմբերի 21. Վերցված է 2008 թ․ ապրիլի 25-ին. {{cite news}}: Check |url= value (օգնություն)
  4. 4,0 4,1 «Dropkick Murphys» Paste Punk March 15, 2001
  5. 5,0 5,1 5,2 5,3 Yardley, Jim (1999 թ․ նոյեմբերի 26). «After a Murder Trial, Amarillo Asks, 'Is This a Tolerant Place?'». New York Times. Վերցված է 2008 թ․ ապրիլի 25-ին.
  6. Ferrell, Jeff Tearing Down the Streets: Adventures in Urban Anarchy. — Macmillan, 2001. — ISBN 0-312-23335-3
  7. Smith, Evan; Pamela Colloff Texas Monthly on Texas True Crime. — University of Texas Press, 2007. — ISBN 0-292-71675-3
  8. 8,0 8,1 8,2 «Victim's dad unsurprised by sentence». Amarillo Globe News. 1999 թ․ սեպտեմբերի 2. Վերցված է 2008 թ․ ապրիլի 26-ին.
  9. 9,0 9,1 «Dustin Camp's father pleads no contest». Amarillo Globe News. 2003 թ․ նոյեմբերի 5. Վերցված է 2009 թ․ հունիսի 10-ին.
  10. «Probation violator gets 8-year term». Houston Chronicle. 2001 թ․ սեպտեմբերի 8. Վերցված է 2008 թ․ ապրիլի 25-ին.
  11. «20/20 Downtown - Season 1, Episode 12: A Town Without Pity / Boy Trouble / Free Fall from Fame - TV.com». TV.com. CBS Interactive. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ նոյեմբերի 13-ին. Վերցված է 2015 թ․ ապրիլի 25-ին.
  12. «A Town Without Pity?». ABC News. The Internet Archive. 1999 թ․ հունվարի 6. Արխիվացված է օրիգինալից 2003 թ․ օգոստոսի 16-ին. Վերցված է 2003 թ․ օգոստոսի 16-ին. «(This is an unedited, uncorrected transcript.) This transcript has expired from our service. To purchase a transcript or videocassette call 1-800-CALL-ABC.»
  13. «All Things Considered». NPR. 1999 թ․ նոյեմբերի 22.
  14. Wade Goodwyn (1999 թ․ նոյեմբերի 22). «All Things Considered — Amarilo». NPR. «NPR's Wade Goodwyn has a report tensions between two teen cliques in Amarillo, Texas that led to the death of one young man, and a split in the community. Amarillo is a conservative Texas panhandle town. Kids who've chosen to rebel, hanging with a crowd known as the "punks" — as in "punk rockers" — have found themselves in conflict with the "preps."»
  15. Browsers take aim at Internet Web site Amarillo Globe January 14, 2000
  16. Channel Surfer: Deneke’s death subject of MTV show Amarillo Globe September 28, 2001
  17. Jane Bluestein, Creating Emotionally Safe Schools: A Guide for Educators and Parents(HCI, 2001) p. 157
  18. M. Blake, «Geeks and Monsters: Bias Crimes and Social Identity» Law and Philosophy, Volume 20, Number 2, March 2001 , pp. 121—139
  19. «Diversity festival draws hundreds» Amarillo Globe
  20. «Short life remembered» Amarillo Globe
  21. «Ex Misfits Guitarist Pays Tribute To Slain Fan - Blabbermouth.net». BLABBERMOUTH.NET. Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ ապրիլի 23-ին. Վերցված է 2015 թ․ ապրիլի 25-ին.
  22. National Deneke Memorial — Organising page for the 2007 events
  23. «SoundStage! Hammell On Trial - Tough Love, Lou Depot - 61 Old Depot». soundstage.com. Վերցված է 2015 թ․ ապրիլի 25-ին.
  24. «David Bucci, Script for Manslaughtered (PDF)» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2022 թ․ հունիսի 11-ին. Վերցված է 2009 թ․ հոկտեմբերի 25-ին.