Բրայանտ Քևին Դանստոն կրտսեր (անգլ.՝ Bryant Kevin Dunston Jr., մայիսի 28, 1986(1986-05-28), Քուինս, Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ), ամերիկացի պրոֆեսիոնալ բասկետբոլիստ, կենտրոնական։ Ներկա պահին հանդես է գալիս իտալական «Վիրտուս Բոլոնյա» բասկետբոլային ակումբում։

Բրայանտ Դանստոն
Bryant Dunston

Ակումբ Իտալիա Վիրտուս Բոլոնյա
Դիրքը Կենտրոնական
Համար № 8
Ի ծնե տրված անունը Բրայանտ Քևին Դանստոն կրտսեր
Bryant Kevin Dunston Jr.
Ծննդյան ամսաթիվ մայիսի 28, 1986 (37 տարեկան)
Ծննդավայր Ամերիկայի Միացյալ Նահանգներ Կենտուկի, ԱՄՆ
Ազգություն Ամերիկայի Միացյալ Նահանգներ Ամերիկացի
Հասակ 2,03 մ
Քաշ 114 կգ
Դպրոց «Սենթ Ջոնս»
(Քուինս, Նյու Յորք)
համալսարան Ֆորդհեմ (2004–2008)
Դրաֆթի տարի 2008 / չդրաֆթացված
Կարիերայի պատմություն
Հարավային Կորեա Մոբիս Ֆիբուս (2008–2010)
Հունաստան Արիս Թեսալոնիկի (2010–2011)
Իսրայել Բնեյ Հաշարոն (2011)
Իսրայել Հապոյել Հոլոն (2011–2012)
Իտալիա Պալականեստրո Վարեզե (2012–2013)
Հունաստան Օլիմպիակոս (2013–2015)
Թուրքիա Անադոլու Էֆես (2015-2023)
Իտալիա Վիրտուս Բոլոնյա (2023-այժմ)
Մրցանակներ

  • 2x Եվրալիգայի լավագույն պաշտպան (2014, 2015)
  • Թուրքիայի նախագահական գավաթի հաղթող (2015)
  • Հունաստանի լիգայի չեմպիոն (2015)
  • ՖԻԲԱ միջմայրցամաքային գավաթի հաղթող (2013)
  • «All-Atlantic 10» առաջին թիմ (2006)
Մեդալներ
Բասկետբոլ
Ներկայացնում էր՝ Հայաստան Հայաստան
Փոքր երկրների Եվրոպայի առաջնություն
Ոսկի Մոլդովա 2016 Ազգային հավաքական

Հունական «Օլիմպիակոս» ակումբում ելույթներ ունենալու տարիներին երկու անգամ ճանաչվել է որպես «Եվրալիգայի լավագույն պաշտպան (2014, 2015) », ինչպես նաև խաղացել առաջնության եզրափակչում։

Ակումբային կարիերայից զատ, հանդես է եկել նաև Հայաստանի բասկետբոլի ազգային հավաքականում։

Վաղ կյանքը խմբագրել

Դանստոնը ծնվել է հարավային Կենտուկիում և մեծացել Նյու Յորքի Քուինս թաղամասում։ Ավարտել է «Սենթ Ջոնս» նախապատրաստական դպրոցը։

Համալսարանային կարիերա խմբագրել

Դպրոցն ավարտելուց հետո Դանստոնն սկսում է հանդես գալ Ֆորդհեմի համալսարանի «Ռեմս» ուսանողական թիմում։

Համալսարանային ողջ կարիերայի ընթացքում Դանստոնն անցկացված ոչ մի հանդիպում բաց չի թողել՝ մասնակցություն ունենալով 120 խաղում և մեկնարկելով 118-ում։ Համալսարանային կարիերան Դանստոնն ավարտում է 1832 անձնական միավորով՝ դառնալով համալսարանի բոլոր ժամանակների փոխառաջատարը տվյալ ասպարեզում, ինչպես նաև 294 բլոկշոտով և 993 անդրադարձով համապատասխանաբար գրավում 1-ին և 3-րդ տեղերը։ Անձնական նվաճումներից զատ ընդգրկվել է նաև մի շարք համալսարանային խորհրդանշական հավաքականներում («All-Metropolitan», «All-Atlantic 10 Conference», «Atlantic 10 Conference All-Defensive»)[1]։

Պրոֆեսիոնալ կարիերա խմբագրել

2008 թվականին  սկսվել է Բրայանտ Դանթսոնի վերելքը բասկետբոլում հարավկորեական "Մոբիս Ֆոեբուս" ակումբում։

2010 թվականին դարձել է հունական "Արիս" ակումբի խաղացող։

2011 թվականի փետրվարից հանդես է եկել իսրաելական "Բնեյ Գերցլիա" և "Խապոել" (Խոլոն) ակումբներում։

2012 թվականի ամռանը հրավիրվել է "Վարեզե"։

2013 թվականին հունական "Օլիմպիակոս" ակումբի հետ երկու տարվա պայմանագիր է ստորագրել։

2015 թվականի հուլիսի 23-ին տեղափոխվել է թուրքական "Անադոլու Էֆես" ակումբ[2], 2022 թվականի հունիսի 16-ին այդ պայմանագիրը հերթական անգամ երկարացվել է[3]։

2016-ի հունիսին հայտնի է դարձել, որ Բրայանտ Դանթսոնը հայկական անձնագիր է ստացել և փոքր երկրների Եվրոպայի առաջնությանը  խաղալու է Հայաստանի հավաքականի կազմում[4]։ Հայաստանի հավաքականը հաղթանակ է տարել այդ առաջնությանը[5]

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Բրայան Դանստոնն ու Մարկուս Ստուտն ընդգրկվել են «All-Metropolitan» խորհրդանշական հավաքականում». Fordhamsports.cstv.com. 2008 թ․ ապրիլի 18. Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ հոկտեմբերի 8-ին. Վերցված է 2016 թ․ հուլիսի 1-ին.(անգլ.)
  2. «Брайант Данстон». Sports.ru. Վերցված է 2022 թ․ հոկտեմբերի 27-ին.
  3. ««Анадолу Эфес» продлил контракт с Брайантом Данстоном». Sports.ru. Վերցված է 2022 թ․ հոկտեմբերի 27-ին.
  4. «Брайант Данстон будет играть за сборную Армении». Sports.ru. Վերցված է 2022 թ․ հոկտեմբերի 27-ին.
  5. «Армения стала чемпионом Европы по баскетболу среди малых стран». Армянский музей Москвы и культуры наций (կանադական անգլերեն). Վերցված է 2022 թ․ հոկտեմբերի 27-ին.

Արտաքին հղումներ խմբագրել