Բրախիկոմե իբերիսատերև

բույսերի տեսակ
Բրախիկոմե իբերիսատերև
Բրախիկոմե իբերիսատերև
Բրախիկոմե իբերիսատերև
Դասակարգում
Թագավորություն  Բույսեր (Plantae)
Վերնաբաժին Բարձրակարգ բույսեր (Embryophyta)
Տիպ/Բաժին Անոթավոր բույսեր (Tracheophyta)
Ենթատիպ Սերմնավոր բույսեր (Spermatophytes)
Կարգ Աստղածաղկավորներ (Asterales)
Ընտանիք Աստղածաղկազգիներ (Asteraceae)
Ցեղ Բրախիկոմե (Brachyscome)
Տեսակ Բրախիկոմե իբերիսատերև (B. iberidifolia)
Միջազգային անվանում
Brachyscome iberidifolia

Բրախիկոմե իբերիսատերև, աստղածաղկավորների ընտանիքին պատկանող միամյա բույս է՝ մանր, կտրտված տերևներով և կապույտ ծաղիկներով։

Նկարագրություն խմբագրել

Արտաքին տեսքով նման է զինածաղկին։ Հայրենիքը համարվում է Ավստրալիան։ Ծաղկում է հուլիս-սեպտեմբեր ամիսներին։ Բարձրությունը հասնում է մինչև 30 սմ-ի։ Մշակության մեջ հանդիպում են սպիտակ, մանուշակագույն և մանուշակավարդագույն ծաղիկներով տեսակները։ Սերմերը ցանում են ապրիլի սկզբին կիսատաք ջերմոցներում։ Բրախիկոմեն վերատնկումը լավ է տանում միայն այն դեպքում, եթե աճեցվում է փոքր թաղարներով և հողագնդով մայիսի կեսերին դաշտ է տարվում։ Արարատյան դաշտի պայմաններում կարելի է ցանքը կատարել անմիջապես բաց գրունտում ապրիլի վերջերին։ Ծիլերը երևում են 2-3 շաբաթ հետո։ Ցանքից 70-80 օր հետո սկսում է առատորեն ծաղկել։ Տնկում են բույսը բույսից 15-30 սմ հեռավորության վրա։ Լավ է աճում ու ծաղկում տաք, արևոտ վայրերում, թեթև ավազակավային և կավավազային հողերում։ Վատ է տանում գոմաղբով պարարտացումը։ Օգտագործվում է եզրաշերտերում, ծաղկադեկորատիվ ժապավեններում, միքսբորդերներում և ընդհանրապես բոլոր տիպի պարտերային ձևավորումներում։ Բրախիկոմե ցեղն ընդգրկում է 50 տեսակ, որոնք տարածված են Ավստրալիայում, Նոր Զելանդիայում և Թասմանիայում։

Տարածված տեսակներն են․

  • Կապույտ գորգ,
  • Վարդագույն գորգ,
  • Ձյունե աստղ[1]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Լ․Վ․ Հարությունյան, Քո շրջապատի ծաղիկները, Արևիկ հրատարակչություն, Երևան, 1987
 Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բրախիկոմե իբերիսատերև» հոդվածին։
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բրախիկոմե իբերիսատերև» հոդվածին։