Բրաիս Մենդես

իսպանացի ֆուտբոլիստ

Բրաիս Մենդես (իսպ.՝ Brais Méndez, հունվարի 7, 1997(1997-01-07)[1], Մոս, Pontevedra Province, Գալիսիա, Իսպանիա), իսպանացի պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ։ Ներկայումս հանդես է գալիս Սելտա Վիգոյի և Իսպանիայի ազգային հավաքականի կազմում։ Խաղում է հարձակվողական կիսապաշտպանի և վինգերի դիրքում[2]։

Բրաիս Մենդես
Brais Méndez
Անձնական տվյալներ
Ամբողջական անուն Brais Méndez Portela
Քաղաքացիությունը Իսպանիա Իսպանիա
Ծննդյան ամսաթիվ հունվարի 7, 1997(1997-01-07)[1] (27 տարեկան)
Ծննդավայր Մոս, Pontevedra Province, Գալիսիա, Իսպանիա
Հասակ 187 սմ
Քաշ 76 կգ
Դիրք հարձակվողական կիսապաշտպան, վինգեր
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբ Իսպանիա Սելտա Վիգո
Համար 23
Պատանեկան կարիերա
2001-2002 Իսպանիա Սարդոմա
2002-2010 Իսպանիա Սանտա Մարինյա
2010-2012 Իսպանիա Վիլյառեալ
2012-2015 Իսպանիա Սելտա Վիգո
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (գոլ)
2014-2017 Իսպանիա Սելտա Վիգո B 62 (8)
2017-ներկա Իսպանիա Սելտա Վիգո 37 (5)
Ազգային հավաքական
2014 Իսպանիա Իսպանիա Մ17 3 (0)
2015 Իսպանիա Իսպանիա Մ18 2 (0)
2018-ներկա Իսպանիա Իսպանիա Մ21 2 (0)
2018-ներկա Իսպանիա Իսպանիա 1 (1)

* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը 
ըստ փետրվարի 1-ի, 2019:

‡ Ազգային հավաքականի խաղերն ու գոլերը ըստ փետրվարի 1-ի, 2019

Ակումբային կարիերա խմբագրել

Սելտա Վիգո խմբագրել

Մենդեսը հանդես է եկել Սարդոմայի, Սանտա Մարինյայի և Վիլյառեալի երիտասարդական թիմերում[3]։ 2012 թվականին նա միացավ Սելտա Վիգոյի ակադեմիային[4]։ 2017 թվականի օգոստոսի 21-ին Մենդեսը երկարաձգեց իր պայմանագիրը ակումբի հետ մինչև 2021 թվականը[5]։ Իր պրոֆեսիոնալ դեբյուտը նշեց սեպտեմբերի 21-ին՝ թիմի մեկնարկային կազմում խաղադաշտ դուրս գալով Խետաֆեի դեմ խաղում[6][7]։ Իր առաջին գոլը խփեց 2018 թվականի մարտի 31-ին՝ Ատլետիկ Բիլբաոյի դեմ խաղում[8][9]։ Առաջին մրցաշրջանում Մենդեսը անցկացրեց 23 հանդիպում՝ դառնալով 1 գոլի և 1 գոլային փոխանցման հեղինակ[10]։

2018 թվականի հոկտեմբերի 27-ին Մենդեսը գոլի և գոլային փոխանցման հեղինակ դարձավ Էյբարի դեմ խաղում[11]։ Նոյեմբերի 4-ին նա գոլ խփեց Բետիսի դեմ խաղում[12]։ Նոյեմբերի 11-ին իսպանացին գոլի և գոլային փոխանցման հեղինակ դարձավ Ռեալ Մադրիդի դեմ խաղում, սակայն Սելտան պարտվեց 4-2 հաշվով[13]։ Դեկտեմբերի 8-ին Մենդեսը գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ դարձավ Վիլյառեալի դեմ խաղում՝ 3-2 հաշվով հաղթանակ պարգևելով իր թիմին[14]։

Միջազգային կարիերա խմբագրել

Մենդեսը ներկայացրել է Իսպանիան տարբեր տարիքային երիտասարդական հավաքականներում[15]։ Իսպանիայի ազգային հավաքական նա առաջին անգամ հրավիրվեց 2018 թվականի նոյեմբերի 8-ին՝ Խորվաթիայի ու Բոսնիա և Հերցեգովինայի դեմ խաղերի համար[16][17][18]։ Իր դեբյուտը ազգային հավաքականում նշեց նոյեմբերի 18-ին՝ Բոսնիա և Հերցեգովինայի դեմ ընկերական խաղում[19][20][21]։ Նա փոխարինեց Սուսոյին այս հանդիպման 59-րդ րոպեին և խփեց խաղի միակ գնդակը 78-րդ րոպեին՝ 1-0 հաշվով հաղթանակ պարգևելով Իսպանիային[22][23][24]։

Կարիերայի վիճակագրություն խմբագրել

Ակումբային վիճակագրություն խմբագրել

2019 թվականի փետրվարի 1-ի դրությամբ[25]

Ակումբ Մրցաշրջան Առաջնություն Գավաթ Եվրոպա Այլ Ընդհանուր
Դիվիզիոն Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր
Սելտա Վիգո 2017–18 Լա Լիգա 19 1 4 0 23 1
2018–19 18 4 1 0 19 4
Ընդհանուր 37 5 5 0 0 0 0 0 42 5
Կարիերայի ընդհանուր 37 5 5 0 0 0 0 0 42 5

Միջազգային վիճակագրություն խմբագրել

2019 թվականի փետրվարի 1-ի դրությամբ[25]

Իսպանիա
Տարի Խաղեր Գոլեր
2018 1 1
Ընդհանուր 1 1

Միջազգային գոլեր խմբագրել

# Ամսաթիվ Մարզադաշտ Մրցակից Հաշիվ Արդյունք Մրցաշար
1. Նոյեմբերի 18, 2018 Գրան Կանարիա մարզադաշտ, Լաս Պալմաս, Իսպանիա   Բոսնիա և Հերցեգովինա 1–0 1–0 Ընկերական խաղ

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. «Spain - Brais Méndez - Profile with news, career statistics and history - Soccerway». int.soccerway.com. Վերցված է 2019 թ․ հունվարի 31-ին.
  3. «Brais Méndez, la zurda de oro de A Madroa». www.canteiraceleste.com (իսպաներեն). Վերցված է 2019 թ․ հունվարի 31-ին.
  4. España, Madrid (2018 թ․ դեկտեմբերի 11). «5 Things You Didn't Know About Brais Mendez». Liga de Fútbol Profesional. Վերցված է 2019 թ․ հունվարի 31-ին.
  5. AS, Diario (2017 թ․ օգոստոսի 21). «Brais Méndez amplía cuatro años su contrato con el Celta». AS.com (իսպաներեն). Վերցված է 2019 թ․ հունվարի 31-ին.
  6. «Celta de Vigo - Getafe CF, Sep 21, 2017 - LaLiga - Match sheet». www.transfermarkt.co.uk (անգլերեն). Վերցված է 2019 թ․ հունվարի 31-ին.
  7. «Celta vs Getafe: Ángel se cuela en la fiesta de Maxi». MARCA.com (իսպաներեն). 2017 թ․ սեպտեմբերի 21. Վերցված է 2019 թ․ հունվարի 31-ին.
  8. «Athletic Bilbao - Celta de Vigo, Mar 31, 2018 - LaLiga - Match sheet». www.transfermarkt.co.uk (անգլերեն). Վերցված է 2019 թ․ հունվարի 31-ին.
  9. «Athletic vs Celta: Al Athletic le sobró el añadido». MARCA.com (իսպաներեն). 2018 թ․ մարտի 31. Վերցված է 2019 թ․ հունվարի 31-ին.
  10. «Brais Mendez | Football Stats | Celta Vigo | Season 2017/2018 | Soccer Base». www.soccerbase.com. Վերցված է 2019 թ․ հունվարի 31-ին.
  11. «Celta de Vigo - SD Eibar, Oct 27, 2018 - LaLiga - Match sheet». www.transfermarkt.co.uk (անգլերեն). Վերցված է 2019 թ․ հունվարի 31-ին.
  12. «Real Betis Balompié - Celta de Vigo, Nov 4, 2018 - LaLiga - Match sheet». www.transfermarkt.co.uk (անգլերեն). Վերցված է 2019 թ․ հունվարի 31-ին.
  13. «Celta de Vigo - Real Madrid, Nov 11, 2018 - LaLiga - Match sheet». www.transfermarkt.co.uk (անգլերեն). Վերցված է 2019 թ․ հունվարի 31-ին.
  14. «Villarreal CF - Celta de Vigo, Dec 8, 2018 - LaLiga - Match sheet». www.transfermarkt.co.uk (անգլերեն). Վերցված է 2019 թ․ հունվարի 31-ին.
  15. «Scout report: Brais Mendez, Celta Vigo and Spain winger». Sky Sports (անգլերեն). Վերցված է 2019 թ․ հունվարի 31-ին.
  16. «Spain squad: Barcelona defender Jordi Alba returns to Spain squad as Luis Enrique bows to pressure | Goal.com». www.goal.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ հունվարի 31-ին.
  17. «Jordi Alba recalled by Spain; Brais, Hermoso and Fornals make the list». AS.com (անգլերեն). 2018 թ․ նոյեմբերի 8. Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ մարտի 15-ին. Վերցված է 2019 թ․ հունվարի 31-ին.
  18. «Jordi Alba returns as Spain name squad for Croatia, Bosnia». www.thepeninsulaqatar.com. Վերցված է 2019 թ․ հունվարի 31-ին.
  19. «Spain - Bosnia-Herzegovina, Nov 18, 2018 - International Friendlies - Match sheet». www.transfermarkt.co.uk (անգլերեն). Վերցված է 2019 թ․ հունվարի 31-ին.
  20. «Celta Vigo midfielder Brais Mendez scores on his debut for Spain». Mail Online. 2018 թ․ նոյեմբերի 18. Վերցված է 2019 թ․ հունվարի 31-ին.
  21. «Brais Mendez hits Spain winner on debut - Tribal Football». www.tribalfootball.com. Վերցված է 2019 թ․ հունվարի 31-ին.
  22. «Spain edge Bosnia to end 2018». MARCA in English (անգլերեն). 2018 թ․ նոյեմբերի 18. Վերցված է 2019 թ․ հունվարի 31-ին.
  23. Marsden, Rory. «Brais Mendez Goal Leads Spain Past Bosnia in 1-0 Friendly Win». Bleacher Report (անգլերեն). Վերցված է 2019 թ․ հունվարի 31-ին.
  24. «Brais Mendez's debut goal gives Spain friendly win over Bosnia». www.irishexaminer.com. 2018 թ․ նոյեմբերի 18. Վերցված է 2019 թ․ հունվարի 31-ին.
  25. 25,0 25,1 «Brais Méndez». worldfootball.net (անգլերեն). Վերցված է 2019 թ․ հունվարի 31-ին.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բրաիս Մենդես» հոդվածին։