Բրազիլիայի մայր տաճար (պորտ.՝ Catedral Metropolitana Nossa Senhora Aparecida), կաթոլիկ տաճար Բրազիլիայում։ Կառուցված է մոդեռնիստական ոճով հայտնի ճարտարապետ Օսկար Նիմեյերի նախագծով։

Բրազիլիայի մայր տաճար
պորտ.՝ Catedral Metropolitana Nossa Senhora Aparecida
Հիմնական տվյալներ
Տեսակկաթոլիկ տաճար
ԵրկիրԲրազիլիա Բրազիլիա
ՏեղագրությունԲրազիլիա[1]
Դավանանքկաթոլիկություն
ԹեմRoman Catholic Archdiocese of Brasília?
Հիմնական ամսաթվերըմայիսի 31, 1970
Ժառանգության կարգավիճակheritage asset listed by IPHAN?
ՆվիրվածՄարիամ Աստվածածին
ԱնվանվածOur Lady of Aparecida?
ՃարտարապետՕսկար Նիմեյեր
Ճարտարապետական ոճմոդեռն
Կառուցման սկիզբ1958
Կառուցման ավարտ1970
Հիմնադրվածմայիսի 31, 1970
Շինանյութբետոն
Քարտեզ
Քարտեզ
 Catedral Metropolitana de Brasília Վիքիպահեստում
catedral.org.br

Տաճարը նախագծելիս Նիմեյերը ոգեշնչվել է Լիվերպուլի տաճարով։ Տաճարը կազմված է հիպերբոլոիդի տեսք ունեցող 16 սյուներից, որոնք երկինք ուղղված ձեռքեր են խորհրդանշում։ Սյուների մեջ եղած տարածությունը ծածկված է վիտրաժներով։ Ճարտարապետական յուրօրինակ լուծման շնորհիվ՝ տաճարի ներքին տարածությունը ողողված է լույսով։ Տեսողական ավելի լավ ազդեցության համար գլխավոր սրահ տանող գավիթը բավական երկար է և մութ։ Ըստ Նիմեյերի նախագծի այցելուները պետք է գետնի տակով անցնեն և մտնեն լույսով ողողված տաճարը։

Քանի որ Նիմեյերը աթեիստ է եղել, կաթոլիկ եկեղեցին երկար ժամանակ չի համաձայնել օծել տաճարը։ Սրահն ունի թույլ ակուստիկա, չկա օդափոխության համակարգ։ Քանի որ կառույցը գտնվում է արևոտ տեղանքում և գրեթե անպաշտպան է արևի ճառագայթներից, եկեղեցու ներսը շատ արագ է տաքանում։ Մայրաքաղաքի բոլոր գլխավոր կառույցներում նախատեսված վերանորոգման աշխատանքների շրջանակներում նախատեսված է վերացնել եկեղեցու այս թերությունները։

2013 թվականի հուլիսի 25–ին Երիտասարդության համաշխարհային օրվա առթիվ Հռոմի պապ Ֆրանցիսկոսը այցելել է տաճար և պատարագ է մատուցել[2]։

Տաճարի ներսույթը

Ծանոթագրություններ խմբագրել

  1. archINFORM (գերմ.) — 1994.
  2. http://katolik.ru/mir/115873-propoved-papy-frantsiska-v-svyatilishche-borogoditsy-aparesidskoj-foto.html Проповедь Папы Франциска в Святилище Борогодицы Апаресидской (ФОТО)

Տես նաև խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել