Բրազիլիայի ազգային պատմական թանգարան

Բրազիլիայի ազգային պատմական թանգարան (պորտ.՝ Museu Histórico Nacional), 1922 թվականին հիմնադրված թանգարան Ռիո դե Ժանեյրոյում։ Թանգարանն ունի շուրջ 287000 նմուշ, այդ թվում Լատինական Ամերիկայի ամենամեծ դրամագիտական հավաքածուն։ Ճարտարապետական համալիրը, որտեղ գտնվում է թանգարանը, կառուցվել է 1603 թվականին որպես Սուրբ Ջեյմսի բերդ, սակայն կառույցի հիմնադրումը թվագրվում է 1567 թվական` կառուցված Սեբաստիան I-ի կողմից։ 1693 թվականին ստրուկների համար կառուցվել է Calaboose (բանտ)։ 1762 թվականին կառույցին է ավելացվել Casa do Trem-ը` որպես զենք-զինամթերքի պահեստ, 1764 թվականին շենքին ավելացվել է պատերազմական արսենալը, 1835 թվականին՝ զորանոցը։

Բրազիլիայի ազգային պատմական թանգարան
Տեսակազգային թանգարան, արխիվ, թանգարան և գրադարան
Երկիր Բրազիլիա
ՏեղագրությունCentro? և Ռիո դե Ժանեյրո
Ղեկավարության նստավայրFort of Santiago
ՀասցեPraça Marechal Âncora20021-200[1]
Հիմնադրվել էհոկտեմբերի 12, 1922[2]
ՏնօրենPaulo Knauss de Mendonça?[3]
Կայքmhn.museus.gov.br
Քարտեզ
Քարտեզ

Պատմություն խմբագրել

 
Թանգարանի ներքնաբակը

Թանգարանը հիմնադրվել է Բրազիլիայի նախագահ Էպիտասիու Պեսոայի հրամանագրով 1922 թվականի օգոստոսին։ Ակտիվ գործունեություն թանգարանն սկսել է ծավալել նույն տարվա հոկտեմբերից` ինտեգրացվելով Հարյուրամյակի ցուցադրության առաջին տոնավաճառին։ Նմուշները ցուցադրվում էին Casa do Trem-ի (զինապահեստ) երկու սրահներում։

Իր գործունեության ընթացքում թանգարանն ամենամեծ հավաքածուն հավաքագրել է Մշակույթի նախարարության հովանու ներքո` դառնալով կարևոր մշակութային կենտրոն և աստիճանաբար զբաղեցնելով Calaboose Point ճարտարապետական համալիրն ամբողջությամբ։

Որպես թանգարանագիտությունը պաշտոնապես վարող Բրազիլիայի առաջին թանգարան` այն խթան հանդիսացավ տեղական կարևոր այլ թանգարանների ստեղծման համար և միջազգային ճանաչում ձեռք բերեց 1940-ական թվականներին։

Թանգարանը զբաղեցնում է 20000 մ2 տարածք, ունի 287000 նմուշ, որոնք ներկայացվում են 25 մշտական և ժամանակավոր ցուցադրություններում։ Միայն թանգարանի գրադարանն ունի 57000 կտոր գրականություն, որոնք թվագրվում են մինչև 15-րդ դար և 50000 փաստաթղթեր ու լուսանկարներ։

Պատկերասրահ խմբագրել

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բրազիլիայի ազգային պատմական թանգարան» հոդվածին։