Բրազիլական աղվեսը (լատին․՝ Lycalopex vetulus) հարավամերիկյան աղվեսի տեսակ է, որը հանդիպում է միայն Բրազիլիայում։ Ի տարբերություն այլ աղվեսների տեսակների, այս կենդանին սնվում է միայն անողնաշար կենդանիներով։

Բրազիլական աղվես
Բրազիլական աղվես
Գիտական դասակարգում
Թագավորություն Կենդանիներ
Տիպ Քորդավորներ
Ենթատիպ Ողնաշարավորներ
Դաս Կաթնասուններ
Կարգ Գիշատիչներ
Ընտանիք Շնազգիներ
Ցեղ Հարավամերիկյան աղվեսներ
Տեսակ Lycalopex
Ենթատեսակ Բրազիլական աղվես
Լատիներեն անվանում
Lycalopex vetulus
Հատուկ պահպանություն
Արեալ
պատկեր


Դասակարգումը
Վիքիցեղերում


Պատկերներ
Վիքիպահեստում




Ընդհանուր բնութագիր խմբագրել

Չափսերը խմբագրել

 
Տնային պայմաններին վարժեցրած բրազիլական աղվես

Բրազիլական աղվեսը փոքր կենդանի է։ Նա կշռում է 3-4 կգ։ Մարմնի երկարությունը 58-72 սմ է իսկ պոչինը՝ 25-36 սմ։ Իր մարմնի փոքր կառուցվածքը նրան հնարավորություն է տալիս շատ արագ վազել, սակայն մանր ատամները նախատեսված են փոքր ուտելիքների համար։

Մորթին խմբագրել

 

Այս աղվեսի մորթին ունի կարճ մազեր։ Մեջքին հարող հատվածը մոխրագույն է, իսկ փորի հատվածը՝ ավելի բաց։ Պոչը ավելի մուգ է իսկ ծայրը՝ սև։ Ականջների հատվածը կարող է ունենալ կարմիր գունավորում։ Եղել են նաև բոլորովին սև բրազիլական աղվեսներ։

Սնունդը խմբագրել

 
Աղվես Մատու Գրոսուում

Բրազիլական աղվեսը որսում է գիշերը։ Հիմնական սնունդը բաղկացած է տերմիտներից և այլ տեսակի միջատներից։ Չնայած դրան նա երբեմն սնվում է կրծողներով, փոքր թռչուններով և մրգերով։

Բազմացումը խմբագրել

50 օրական հղիությունից հետո էգ աղվեսը ծնում է երկուսից չորս ձագ։ Նրանք ծնվում են օգոստոս-սեպտեմբեր ամիսներին։ Աղվեսները բույնը հիմնում են գետնի տակ և երբեմն օգտագործում են ուրիշ կենդանիների լքված բներ։ Ձագերը սկսում են հիմնական սնունդը ուտել չորս ամսական հասակում։