HS Disambig.svg Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Բրաբիոն (այլ կիրառումներ)


Բրաբիոն
Բրաբիոն
Բրաբիոն
Դասակարգում
Թագավորություն  Բույսեր (Plantae)
Վերնաբաժին Բարձրակարգ բույսեր (Embryophyta)
Տիպ/Բաժին Անոթավոր բույսեր (Tracheophyta)
Ենթատիպ Սերմնավոր բույսեր (Spermatophytina)
Կարգ Ծնեբեկածաղկավորներ (Asparagales)
Ընտանիք Ծնեբեկազգիներ (Asparagaceae)
Ցեղ Ագավա (Agave)
Տեսակ Բրաբիոն (A. amica)
Միջազգային անվանում
Agave amica

Բրաբիոն կամ ազատուկ[1] (լատ.՝ Polianthes tuberosa ), շքանարգիզազգիների ընտանիքի (Agave) բազմամյա բույս։ Բրաբիոնի ցողունի բարձրությունը մոտ 45 սմ է, որը վերջանում է սպիտակ և բուրումնավետ ծաղիկների ողկույզով։ Գոյություն ունի 12 տեսակ։ Օգտագործվում է օծանելիքի արտադրությունում։

Անվանումը տարբեր երկրներումԽմբագրել

Բրաբիոնի լատինական tuberosa անվանումը ծագել է ծաղկի արմատային կառուցվածքից ելնելով՝ tuber նշանակում է պալար[2]։ Մեքսիկայում, որը համարվում է բրաբիոնի հայրենիքը[3], ծաղկի անուն է «Օհմեզուչետլ», որը նշանակում է «ոսկրե ծաղիկ»։ Արևելա-հնդկական անվանումն է՝ «Ռաթքիրանի» (գիշերային ծաղիկ), հինդիյով «Rajnigandha» (գիշերային բույր), հարավային Հնդկաստանում՝ «Sugandaraja» (բույրի արքա)։ Սինգապուրում այն կոչվում է «Xinxiao», որը նշանակում է՝ «այն, ինչի վրա հանգստանում են գիշերային թիթեռները»։ Պարսկաստանում բրաբիոնի անվանումն է «Միրիամ», որը նաև տարածված կանացի անուն է։

ՕգտագործումԽմբագրել

Օգտագործվում է օծանելիքի արտադրությունում՝ բուրումնավետ յուղեր և ծխաձողիկներ, օծանելիք ստանալու համար։ Բրաբիոնի բուրումնավետ մեկ լիտր յուղ ստանալու համար օգտագործվում է մեկ տոննա ծաղիկ, որի պատճառով էլ համարվում է ամենաթանկ յուղերից մեկը։ Վիկտորիական ժամանակաշրջանում համարվել է թաղման ծաղիկ, իսկ Հավայան կղզիներում բրաբիոնի ծաղիկներով հյուսում են ավանդական ծաղկեփնջերը։

Հայկական ավանդապատումԽմբագրել

Ըստ հայկական ավանդության Բյուրակն (Բինգյոլ) լեռան գագաթին է աճում կախարդական Բրաբիոն ծաղիկը, որը գտնողին երջանկություն է պարգևում[4]։

  Բինգյոլի լեռների մեջ կա մի գագաթ, որի այսինչ կողմից այսքան քայլ անելուց հետո երեք օր ծոմ պահող և աղոթող և ոտաբոբիկ մոտեցող անձը կգտնի բրաբիոն ծաղիկը, որը տալիս է երջանիկ կյանք։ Գտնողը, եթե այդ ծաղիկը իր աչքերին քսի, անուշ ձայներ կլսի, եթե դիպցնի իր ոտքերին, արագաքայլ և աշխույժ կդառնա, բերանին մոտեցնի՝ ամենահամեղ բաները կճաշակի, իսկ եթե դրա թերթիկը դիպցընի իր քիմքին՝ ամեն զվարճություն կվայելի
- Խաչիկ Դաշտենց, Ռանչպարների կանչը
 


ՀղումներԽմբագրել

  1. Ռ.Ս. Ղազարյան (1981)։ Բուսանունների հայերեն-լատիներեն, ռուսերեն-անգլերեն, ֆրանսերեն-գերմաներեն բառարան։ Երևան: Երևանի համալսարանի հրատարակչություն 
  2. Wedgwood Hensleigh (1855)։ «On False Etymologies»։ Transactions of the Philological Society (6): 66։ Վերցված է 2019-06-02 
  3. «Agave amica (Medik.) Thiede & Govaerts»։ World Checklist of Selected Plant Families։ Royal Botanic Gardens, Kew։ Վերցված է 2019-06-02 
  4. Խաչիկ Դաշտենց, Ռանչպարների կանչը

Արտաքին հղումներԽմբագրել