«Բռնցքամարտիկներ» (ռուս.՝ «Боксёры»), 1941 թվականի սպորտային դրամա, որը նկարահանվել է Պյոտր Կապիցայի համանուն վեպի հիման վրա։ Ֆիլմի պրեմիերան կայացել է 1941 թվականի հուլիսի 7-ին[1]։

Բռնցքամարտիկներ
ռուս.՝ Боксёры
Երկիր ԽՍՀՄ
Ժանրդրամա
Թվական1941
Լեզուռուսերեն
ՌեժիսորՎլադիմիր Գոնչուկով
ԴերակատարներՎիտալի Դորոնին, Դանիիլ Սագալ, Կոնստանտին Գրադոպոլով, Կոնստանտին Միխայլով և Կոնստանտին Սորոկին
ՕպերատորՅակով Լեյբով
ԵրաժշտությունՍիգիզմունդ Կաց
Տևողություն60 րոպե

Սյուժե խմբագրել

Կիրիլ Կոչևանովը երիտասարդ բռնցքամարտիկ է։ Նա հաջողություններ ունի բռնցքամարտում, սակայն ավելի լուրջ մակարդակի դուրս գալու՝ եվրոպական առաջնությանը մասնակցելու համար ընտրական մրցաշարի վճռորոշ հանդիպման ժամանակ պարտվում է ԽՍՀՄ ներկայիս չեմպիոն Պյոտր Դորոխովին։ Սակայն մարզական հանձնաժողովը տղայի մեջ տեսնում է մեծ նախադրյալներ, և նա «Կայծակ» թիմի լավագույն բռնցքամարտիկների հետ մեկնում է Եվրոպա՝ մրցումներին մասնակցելու համար։ Մի քանի հաղթական հանդիպումներից հետո խորհրդային մարզիկները մարտահրավեր են ստանում Եվրոպայի չեմպիոն Անրի Լանսից։ Լավ ուսումնասիրելով Դորոխովի մարտավարությունն ու ռազմավարությունը՝ Լանսը բոլոր լրագրողներին խոստանում է նոկաուտի ենթարկել մրցակցին ոչ ուշ, քան չորրորդ ռաունդում։ Սակայն խորհրդային պատվիրակությունը մարտի է հանում Կիրիլ Կոչևանովին։ Իններորդ ռաունդում Կիրիլը անցնում է հարձակման և ի վերջո հաղթում է մենամարտը։

Դերերում խմբագրել

Մյուս դերասաններն ու դերերը լուսագրերում նշված չեն․

Նկարահանող խումբ խմբագրել

Ֆիլմում հնչում է Ա. Կովալենկովի հեղինակած տեքստով «Спортивная песенка» երգը։

Տեխնիկական տվյալներ խմբագրել

  • Ֆիլմը նկարահանվել է «Սվեմա» ժապավենի վրա։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Բռնցքամարտիկներ» ֆիլմը kino-teatr.ru կայքում

Արտաքին հղումներ խմբագրել