Բջջի ծրագրավորված մահ

Բջջի ծրագրավորված մահ[1] (ԲԾՄ, անգլ.՝ Programmed cell death), բջջի մահը, որը տեղի է ունենում ներբջջային ծրագրված գործընթացների հետևանքով։ 21-րդ դարի երկրորդ տասնամյակում առանձնացնում էին բջջի ծրագրված մահվան ավելի քանի տասը տեսակ։ 2005 թվականից բջջային մահվան տեսակների դասակարգմամբ է զբաղվում «Բջջի մահվան տեսակների անվանակարգման հանձախումբը» (անգլ.՝ Nomenclature Commitee on Cell Death)։ Բջջի ծրագրավորված մահը նկարագրված է բոլոր էուկարիոտների՝ կենդանիների, բույսերի, սնկերի, լորձունների և նույնիսկ միաբջիջ օրգանիզմների (օրինակ՝ խմորասնկերի) մոտ։ ԲԾՄ-ն կատարում է տարբեր ֆունկցիաներ, ինչպես բջջի, այնպես էլ ամբողջ օրգանիզմի մակարդակում։ Կենդանիների մոտ այն մեծ դեր ունի զարգացման մեջ, ԲԾՄ-ի միջոցով է տեղի ունենում վնասված բջիջների ոչնչացումը, բույսերի մոտ այն մասնակցում է հյուսվածքների ձևավորման գործընթացներին (օրինակ՝ քսիլեմայի ձևավորմանը)։ ԲԾՄ-ն որոշ տեսակներ նկարագրված են բակտերիաների մոտ[2]։ ԲԾՄ-ի բոլոր տեսակները կարելի է բաժանել երկու խմբի. արտաքին, որոնք գործի են դրվում արտաբջջային ազդակներով և ներքին, որոնք պայմանավորված են բջջի ֆունկցիոնալ խանգարումներով

ԴասակարգումԽմբագրել

Ձևաբանության տեսանկյունից երկար ժամանակ առանձնացվել է ԲԾՄ-ի երեք տեսակ։

  • I տիպի բջջային մահ կամ ապոպտոզ - այս բջջային մահվան ժամանակ տեղի է ունենում ցիտոպլազմայի կրճատում, քրոմատինի կուտակում, կորիզի հատվածավորում և բջջաթաղանթի բլեբինգ (վեզիկուլների առաջացում բջջաթաղանթից)։ Վերջում բջջի ամբողջ պարունակությունը տրոհվում է՝ առաջացնելով ապոպտիկ մարմիններ՝ վեզիկուլներ, որոնք ֆագոցիտվում են հարևան բջիջների կողմից և քայքայվում լիզոսոմներում։
  • II տիպի բջջային մահ կամ աուտոֆագիա - այս ժամանակ քայքայվող բջջի ցիտոպլազմայում ձևավորվում են մեծ քանակով վակուոլներ, որոնք այնուհետև ֆագոցիտվում են և քայքայվում հարևան բջիջների կողմից։
  • III տիպի բջջային մահ կամ նեկրոզ - բնութագրվում է ապոպտոզին և աուտոֆագիային բնորոշ առանձնահատկությունների բացակայությամբ։ Քայքայված բջջի մնացորդները առաջացնում են բորբոքում[3]։

Ավելի ուշ ընդունվել է ԲԾՄ-ի ավելի ծավալուն դասակարգում, որը հիմնված է ոչ թե մասնիկների ձևավաբանության, այլ գենետիկական, կենսաքիմիական, դեղաբանական և ֆունկցիոնալ առանձնահատկություններով։ Այս ձևով առանձնացված ԲԾՄ-ի տեսակները ըստ ձևաբանության բաժանում են երկու խմբի՝ նրանք, որոնք ձևաբանությամբ ավելի մոտ են ապոպտոզին և մյուսները, որոնք ձևաբանորեն ավելի մոտ են ներկրոզին։ Այսպիսով ԲԾՄ-ի յուրաքանչյուր տեսակին բնորոշ են ապոպտիկ կամ նեկրոտիկ հատկանիշներ[3]։

Ներկայումս տարբերում են հետևյալ տեսակները՝

ԾանոթագրություններԽմբագրել

  1. Արծրունի Իրինա։ «Մոլեկուլային կենսաբանության հատուկ գլուխներ»։ publishing.ysu.am։ Վերցված է 2020-02-08 
  2. Allocati N., Masulli M., Di Ilio C., De Laurenzi V. (2015-01-22)։ «Die for the community: an overview of programmed cell death in bacteria»։ Cell Death & Disease 6: e1609։ ISSN 2041-4889։ PMC 4669768։ PMID 25611384։ doi:10.1038/cddis.2014.570 
  3. 3,0 3,1 Galluzzi Lorenzo, Vitale Ilio, Aaronson Stuart A., Abrams John M., Adam Dieter, Agostinis Patrizia, Alnemri Emad S., Altucci Lucia, Amelio Ivano (03 2018)։ «Molecular mechanisms of cell death: recommendations of the Nomenclature Committee on Cell Death 2018»։ Cell Death and Differentiation 25 (3): 486–541։ ISSN 1476-5403։ PMC 5864239 ։ PMID 29362479։ doi:10.1038/s41418-017-0012-4