«Բջջային հեռախոս» (անգլ.՝ Cell), ամերիկացի գրող Սթիվեն Քինգի վեպը, որը գրված է գիտական ֆանտաստիկայի պոստապոկալիպտիկայի ժանրով՝ սարսափի տարրերով։ Առաջին անգամ հրատարակվել է 2006 թվականին «Scribner» հրատարակչության կողմից։ Համաձայն Իմպուլսի հիմնական սյուժեի, փոխանցվելով բջջային հեռախոսներով, վնասում է ուղեղը, որի հետևանքով մարդիկ դառնում են ագրեսիվ, տարվում հեռախոսներով։ Գլխավոր հերոսը կոմիքսների նկարիչ Քլայթոն Ռիդելն է, որը գլուխ է կանգնած ողջ մնացածներին։ Վերջիններս չեն օգտագործում բջջային հեռախոսներ։ Քլայթոնը փորձում է հասնել Մեն նահանգին, որպեսզի փրկի իր տղային։ Մարդու կերպարանքը կորցրած մոբիլոիդները սկսում են ցուցաբերել խմբային մտածելակերպի նախանշաններ, ինչպես նաև սկսում են օգտագործել հեռազգացությունը, տելեկինեզը, հիպնոսը և լևիտացիան։

Բջջային հեռախոս
անգլ.՝ Cell
ՀեղինակՍթիվեն Քինգ
Տեսակգրական ստեղծագործություն
Ժանրգիտական ֆանտաստիկա, սարսափ, հետապոկալիպտիկ և հակաուտոպիստական գրականություն
Բնօրինակ լեզուանգլերեն
Ստեղծման տարեթիվ2006
Նկարագրում էԲոստոն
Երկիր ԱՄՆ
ՀրատարակիչCharles Scribner's Sons
Հրատարակման տարեթիվհունվարի 24, 2006
Կայքstephenking.com/library/novel/cell.html

Վեպի միտքը Քինգի մոտ առաջացել է, երբ նա քայլում էր Նյու Յորքի փողոցներով և հետևում էր մարդկանց, ովքեր խոսում էին բջջային հեռախոսներով։ Որպես բջջայինի օգտագործման հակառակորդ, Քինգը վեպում անդրադառնում է տեխնովախին։ Հեղինակը գրքի երկրորդական հերոսներից մեկին հանում է աճուրդի։ Նա վաճառվել էր ավելի քան 20 հազար դոլարով։ Գրական քննադատները նշում են Ռիչարդ Մեթսոնի և Ջորջ Ռոմերի ստեղծագործությունների զգալի ազդեցությունը, որոնց էլ նվիրված է վեպը։ Նրանցից շատերը գովաբանում են այս շարքը, սակայն նշում, որ հեղինակի վերադարձը նրա նախկին ստեղծագործություններին առաջացրեց պատմությունների կեղծ մելոդրամատիզմ և կերպարների սխեմատիկություն։ Բջջային հեռախոսը էկրանավորվել է Թոդ Ուիլիամի կողմից։ Գլխավոր դերերում եղել են Ջոն Քյուսաքը և Սեմյուել Լ. Ջեքսոնը։

Սյուժե

խմբագրել

Երիտասարդ նկարիչ Քլայթոն Ռիդելը դառնում է վկա այն բանի, որ մեկ րոպեի ընթացքում խելագարվում են մարդիկ, ովքեր հեռախոսով էին խոսում։ Ագրեսիվ խելագարները հարձակվում են շրջապատի վրա՝ տարածելով մահ և ավերածություններ։ Տեսնելով, որ նրանք, ովքեր հեռախոսով չէին խոսում, մնացել են նորմալ, Քլայը հասկանում է, որ խելագարությունը տարածվում է բջջային կապով[1]։ Քանի որ յուրաքանչյուր ժամանակակից մարդու արձագանքը որևէ իրադարձության հեռախոս հանելն ու զանգահարելն է, ապա մոբիլոիդների թիվը գնալով աճում է։ Բոստոնը պատվում է քաոսով։ Փախչելով մոբիլոիդներից՝ Քլայը փրկում է պատահական անցորդ Թոմաս Մաքքորտի կյանքը։ Միասին նրանք որոշում են գնալ հյուրանոց, որտեղ Քլայը մնում էր։ Հյուրանոցում նրանց է միանում աղջնակ Ալիսա Մաքսվելլը, ում մայրը դարձել էր մոբիլոիդ իր աչքերի առաջ[2]։

Քլայն անհանգստանում է իր կնոջ և իր տղա Ջոնիի համար, վերջինս նույնպես ունի բջջային հեռախոս։ Որպեսզի իմանա, թե ինչ է նրանց հետ կատարվել, Քլայը և նրա ընկերները որոշում են գնալ հյուսիս։ Փոքր քաղաք Գեյթենում նրանք հանդիպում են միակ կենդանի մնացածներին՝ Գեյթենյան համալսարանի ուսանող Ջորդանին և նրա ծեր տնօրեն Չարլզ Արդային։ Հետևելով մոբիլոիդներին՝ նրանք հայտնաբերում են, որ նրանց վարքը նմանվել է կենդանիների վարքին, ինչպիսիք են մեղուները, կամ մրջյունները, դրա հետ մեկտեղ նրանց խմբային ուղեղն օժտված է գերբնական կարողություններով՝ հեռազգացություն, մասնակի տելեկինեզ, հիպնոս։ Ցերեկային ժամերին ակտիվ մոբիլոիդները մութն ընկնելուն պես հավաքվում են «հոտի նման»[2] և խաղացող երաժշտության ներքո ընկնում են թմրության մեջ։

Գիտակցելով, որ գիշերները մոբիլոիդները իրենցից դժվարություն չեն ներկայացնում, Քլայը և մյուս «նորմալները», ինչպես նրանք սկսեցին իրենց կոչել[3], որոշում են վերացնել «գեյթենյան հոտը»։ Տանելով երկու բենզինատար այն մարզադաշտ, որտեղ գիշերները մնում էին մոբիլոիդները, նրանք դրանք պայթեցնում են «հոտի» հետ։ Կատաղության մեջ մոբիլոիդները սպանում են բոլոր նորմալներին, ովքեր թաքնվել էին Գեյթենի տներում։ Մոբիլոիդների առաջնորդը՝ ոմն Պարվատիյ[2] հեռազգացության շնորհիվ Քլային, Թոմին, Ալիսային և Ջորդանին անվանում է խենթեր։ Դրանից հետո նրանք սկսում են տեսնել երազներ ապագայի մասին, որը պատրաստել էր նրանց համար Առաջնորդը. նրանց չորսին և ևս երկու այդպիսիններին, ինչպես նրանք են՝ խենթ տղամարդուն և հղի կնոջը գլխատում են հրապարակում։ Առաջնորդի հիպնոսի ազդեցության տակ Չարլզ Արդայը ինքնասպան է լինում, որպեսզի խումբն ավելի արագ առաջ ընթանա։ Դրանից հետո նրանք հանդիպում են Պուշկարի հետ։ Նրանց միջև կոնֆլիկտ է ծագում, և Պուշկարը որոշում է վրեժ լուծել։ Գիշերը նա դարան է կազմակերպում և նետում է Ալիսային խարամաբլոկ, որը կոտրում է աղջկա գանգուղեղը, և Ալիսան մահանում է հոգեվարքի մեջ։ Արդյունքում պարզվում է, որ Պարվատիյի խումբը գլխատել է Պուշկարին, քանի-որ սպանածների խումբը կրում էր անձեռնմխելի անվանումը։

Դրանից քիչ հետո խումբը հանդիպում է իր երազից երեք հոգու, ովքեր նույնպես վերացրել էին հոտը, և գնում են միասին առաջ։ Քլայը, իր որդու նամակներից իմանում է, որ իր կինը դարձել է մոբիլոիդ, իսկ Ջոնին թաքնվել է քաղաքապետարանում։ Նրանք գտնում են Ջոնի նամակն այն մասին, որ վերջիններս գնում են Կաշվակ. այն տեղը, որտեղ չկա բջջային կապ։ Պարվատիյը կոչ է անում բոլոր «նորմալներին» գնալ Կաշվակ քաղաք, և սկզբում խումբը կարծում է, որ այնտեղ կարելի է թաքնվել համաճարակից[2]։ Սակայն երազում Քլայը տեսնում է, որ Ջոնին, ինչպես և շատ ուրիշները, դառնում են Հեռախոսի բինգոյի զոհեր, որն անցկացրել էր Պարվատին։ Կաշվակի մուտքի մոտ բոլոր մարդկանց պարտադրում են զանգահարել հեռախոսներով, որն էլ նրանց վերածում էր նոր մոբիլոիդների։ Ճանապարհին Ռեյն ինքնասպան է լինում՝ մահվանից առաջ տալով Քլային թվերով նամակ։ Երբ նրանք վերջապես հասնում են Կաշվակ, գիշերը խումբը կազմակերպում է փախուստ։ Այն ավտոբուսի ներսում, որով նրանք եկել էին, Քլայը գտնում է պայթուցիչ նյութ, և հասկանում է, որ համարին զանգահարելը ակտիվացնում է դետոնատորը։ Ռեյի մահն անհրաժեշտ էր նրա համար, որպեսզի Առաջնորդը չիմանա մտածվածի մասին։

Հոտի վերացումից հետո Քլայը որոշում է փնտրել որդուն։ Ջորդանն ասում է նրան, որ հնարավոր է, այն ծրագիրը, որն անվանվել էր Իմպուլս, պարունակում է որդ, որը սկսել է փոփոխել ծրագիրը։ Դրա հետևանքով ի հայտ են եկել կողմնակի երևույթներ՝ լևիտացիա, հեռազգացություն։ Այս ամենի հետևանքով վերջին նորմալները, ովքեր Իմպուլս են ստացել, հնարավոր է չկարողանան քնել գիշերները։ Բայց դրա հետ մեկտեղ պահպանվել են այն հիշողությունների պահեստային կրկնօրինակները, որոնք մարդիկ ունեին մինչ Իմպուլսը։ Որպեսզի ամեն ինչ վերադարձվի իր նախկին դիրքին, պետք է Ջոնիին տալ ևս մեկ Իմպուլս, և այդ ժամանակ ծրագրում երկու որդերը միգուցե խժռեն միմյանց, և Ջոնին կկարողանա դառնալ ինչպես նախկինում էր[4]։ Բայց Քլայը վախենում է դա անել, քանի-որ վտանգը մեծ է։ Քլայը գնում և խորհրուրդ է տալիս իր ընկերներին հեռանալ կապի տարածքից և ձմեռելու տեղ գտնել, որովհետև ձմեռը կսպանի բոլոր ողջ մնացած մոբիլոիդներին, ովքեր ընդունակ չեն թաքնվելու ցրտից կամ ուտելիք գնտել։ Քլայը գտնում է որդուն, որը դարձել էր մոբիլոիդ, և նրանք միասին գնում են ընկերների մոտ։ Օրեցօր Ջոնիի վիճակն ավելի է վատանում։ Եզրափակիչ դրվագում Քլայը զանգահարում է հեռախոսով (№ 911-ին) և մոտեցնում է հեռախոսն իր որդու ականջին[5]։

Ստեղծում

խմբագրել

Գաղափար

խմբագրել

Վեպի գաղափարն առաջացել է հեղինակի մոտ, երբ նա քայլում էր Նյու Յորքի փողոցներով[6]։ Հյուրանոցից դուրս գալուց գրողը հանդիպում է մի կնոջ, որը բջջային հեռախոսով էր խոսում։ Քինգը մտածում է, որ կինը կարող է ստանալ հաղորդագրություն հեռախոսով, և, դիմադրելու ուժ չունենալով, սկսի սպանել մարդկանց, մինչև ինքն էլ չմահանա։ «Բոլոր հնարավոր տարբերակները սկսեցին ցատկոտել իմ գլխում, ինչպես պինբոլում։ Եթե բոլորն էլ ստանան այդպիսի նամակներ, ապա բջջային հեռախոսով բոլոր մարդիկ կխելագարվեն։ Նորմալ մարդիկ դա կտեսնեն, և առաջինը, որ նրանք կանեն, կզանգահարեն իրենց ընկերներին և ընտանիքներին։ Այդպես համաճարակը կտարածվի, ինչպես թունավոր բաղեղ»[7][8]։ Հետո Սթիվենը տեսնում է մի տղամարդու՝ գործնական կոստյումով, և, թվում էր, թե նա խոսում է ինքն իրեն։ Քինգին թվաց, որ այդպիսի խոսակցությունը հասարակական վայրում խոսացողի համար ստեղծում է այլ իրականություն, որն ավելի լավն է նորմայից, որից էլ հեղինակը խուսափում էր։ Միայն մոտենալով Քինգը հասկացավ, որ տղամարդը բջջային հեռախոսով խոսում էր ականջակալի օգնությամբ։ Դա մարդու դիսոնանսն է. կտրված իրականությունից, սակայն գործնական կոստյում հագած, որն էլ ներշնչեց ստեղծագործության հայեցակարգին[6]. Այդ ժամանակ հեղինակը հասկացավ, որ իրոք ցանկանում է այդ պատմությունը գրել[7]։

Գրքի գրման նախապատրաստությանը Քինգը շատ գրականություն էր կարդացել բջջային բիզնեսի մասին և սկսել էր ուշադրություն դարձնել կապի աշտարակներին։ Սթիվենը համարում էր գիրքն արդիական, որը կենտրոնացած է այն բանի վրա, թե ինչպես են մարդիկ զրուցում միմյանց հետ։ Կոնյունկտուրային լինելու պատճառով վեպը որոշ ճամանակ անց կարող էր համարվել հնացած, բայց դա նրան չէր անհանգստացնում։ «Նույնիսկ անտիկ իրերն ունեն որոշակի նշանակություն»։ Երկրպագուները հաճախ Քինգին ուղարկում էին զայրալից նամակներ, որոնք կապված էին գրքի եզրափակիչ բաց դրվագների հետ։ Այդպես էլ եղավ «Բջջային հեռախոսի» հետ։ Վերջիվերջո Քինգն իր պաշտոնական կայքում գրեց, որ Քլայի որդու հետ ամեն ինչ լավ է վերջանում. «Իրականում, ես երբեք չէի պատկերացրել, որ Ջոնիի հետ կարող է մի բան նորմալ չլինել»։ Հեղինակը նշել է, որ նա ուներ ազատ ժամանակ գրքի վերամշակման համար, քանի-որ այն պետք էր հանձնել տպագրման։ Այդ պատճառով նա համեմատեց գիրքը չպլանավորած հղիության հետ, իսկ գրելու ընթացքը՝ զվարճության[7]։ Քինգը, համարելով իրեն տեխնոֆոբ, չի թաքցրել իր արհամարհանքը դեպի բջջային հեռախոսները[9]։ Նա անվանում էր նրանց XXI դարի «շղթայված գերիներ» և նշել էր, որ բջջայինի առկայության դեպքում մարդուն միշտ կարելի է գտնել[10]. Քինգը չի օգտագործում բջջային հեռախոսներ[3]։

Ստեղծագործությունը գրվել է համակարգչով 2004 թվականի դեկտեմբերի 30-ից 2005 թվականի հոկտեմբերի 17-ն ընկած ժամանակահատվածում, հիմնականում Մեն նահանգի Սենտր-Լոուվելլում։ Գրողը մի քանի անգամ վերընթերցել է գիրքը, որպեսզի կատարի անհրաժեշտ ուղղումները[7]։ Քինգի կինը՝ Թաբիթան գովաբանում է վեպի սևագրային տարբերակը։ «Բջջային հեռախոսի» առաջին տարբերակը գրվել է ընդամենը չորս ամսում։ Ինչպես գրեթե բոլոր ստեղծագործությունների դեպքում, գրքի խմբագիրն է եղել Չակ Վերրիլլը։ Ըստ Սթիվենի խոսքերի, Չակը «լավ գործ է արել», հաշվի առնելով այն, որ արագ գրված վեպը «կիսաֆաբրիկատի» էր նման։ Ռոբերտ Ֆիննը հավաքում էր բջջային հեռախոսների և հոգեբանության հիմքի թեորեմների մասին տարբեր ինֆորմացիաներ։ Բոլոր նրանց հեղինակը շնորհակալություն է հայտնել «Շնորհակալություններ» բաժնում։ Վեպը նվիրված է Ռիչարդ Մեթսոնին և Ջորջ Ռոմերոյին։

Վեպի կազմի համար ընտրված էր Մարկ Սթաթզմենի գործը։ Նկարում պատկերված էր, թե ինչպես է արյան լճակի մեջ դրված ծալվող հեռախոս, սուրճի բաժակ և արտացոլվում է «սարսափելի կերպար»։ Չարլզ Արդայը (անգլ.՝ Charles Ardai) անվանվել էր «Կոլորադոյի երեխան» գքրի խմբագիր։ Գրքում մոբիլոիդներից մեկը քթի տակ ասում էր «աբբալաբաբբալա», որը, միգուցե, հանդիսանում է ակնարկ «Կարմիր թագավորին»[11]։ Այնտեղ էլ հանդիպում են նաև այլ ակնարկները ցիկլին։ Հիմնականում «Մուգ օտարականը» կոմիքսի և նրա հերոսների նկարագրությունը հիշեցնում են «Մուգ Աշտարակ» կոմիքսը, իսկ դրվագներից մեկում հիշատակվում է մանկական գիրքը Չարլի Չու-Չու գնացքով, որն էլ հանդիսանում է երրորդ գրքի՝ Ամայի երկրների ակնարկը[12]։

Աճուրդ

խմբագրել

Սթիվեն Քինգը eBay-ում աճուրդի դրեց մարդասպան զոմբիներից մեկին՝ 6559998991 համարի ներքո։ Նա հայտարարեց, որ կհայտնի հաղթողի անունը, ով կվճարի ամենամեծ գումարը իր հերոսներից մեկի համար։ Սկզբում աճուրդը մտածված էր որպես First Amendment Project կազմակերպության համար ստեղծագործական ճանապարհով գումարի հավաքման միջոց[13][14]։ Այդ կազմակերպությունը իրավական ծառայություններ էր մատուցում ազատության խոսքի պաշտպանման համար[15]։ Աճուրդը շատ արագ դարձավ կայքի ամենահայտնի ծառայությունը[13]։

  Մեկ (և միայն մեկ) հերոս՝ նշված վեպում, ով անվանվում է ՀԵՌԱԽՈՍ, հիմա աշխատում է և կհայտնվի կա՛մ 2006 թվականին, կա՛մ՝ 2007: Գնորդը պետք է իմանա, որ ՀԵՌԱԽՈՍԸ դաժան գործ է, որը լցված է զոմբիներով, որոնք էլ քայքայում են ուղեղը։ Ինչպես էժանագին վիսկին, նա շատ տհաճ է և բացառապես թունդ է։ Կերպարը կարող է լինել և՛ տղամարդ, և՛ կին, սակայն գնորդը, ով ցանկանում է մահանալ, պետք է այդ իրավիճակում լինի կին։ ԱՄեն դեպքում, ես խնդրում եմ աճուրդի հաղթողի ֆիզիկական նկարագրությունը՝ ներառած նաև մականունները (կարող է լինել հորինված, ինձ համար մեկ է)[14][16]։  

Հետևյալ աճուրդը շարունակվել է տաս օր՝ 2005 թվականի սեպտեմբերի 8-ից 18-ը[14], և այդ դերը գնել է տնային-տնտեսուհի Պեմ Ալեքսանդրը (անգլ.՝ Pam Alexander) Ֆլորիդայի Ֆորտ-Լոդերդեյլից՝ վճարելով քսան հինգ հազար հարյուր դոլար[11]։ Նա իր եղբայրի Ռեյ Հուիզենգին (Ray Huizenga) է նվիրում, ում անունով էլ արդյունքում անվանվում է կերպարը, ով իրեն սպանում է գլխին կրակելով[17]։ Պեմը ցանկանում էր ուրախացնել իր եղբորը, ով հանդիսանում էր հեղինակի ստեղծագործությունների երկրպագուն. «Դա, անկասկած, տարօրինակաբար, բայց այն գործն է, որը պետք է անել կյանքում մեկ անգամ»։ Աղջիկը գերազանցում է Նեբրասկա նահանգի Պապիլիոն քաղաքի Փոլ Սթիգմանին (անգլ.՝ Paul Stegman), ով պատրաստ էր տունը գրավ դնել և վերցնել գումարը, որպեսզի «գներ անմահությունը»։ Բացի Քինգից, այսպիսի աճուրդին մասնակցել են Ջոն Գրիշեմը, Դեյվ Էգգերսը, Նիլ Գեյմանը[13] և մոտ երկու հարյուր գնորդ[11]։ Քինգի հերոսը վաճառվել էր առավելագույն գնով. հետո Գրիշեմինն էր,որի հերոսի անվանումը գնել էին տասներկու հազար հարյուր դոլարով[14]։

Հրատարակում

խմբագրել

Amazon.com կայքի տասամյակի առթիվ 2005 թվականի հուլիսին թողարկվեց վեպից մի հատված, որի անվանումն էր «Իմպուլս»[18]։ Արդյունքում, ստեղծագործության երկու առաջին գլուխները հրատարակվել են Entertainment Weekly ամսագրի կայքում[19]։ «Բջջային հեռախոսի» և «Լիզիի պատմությունը» վեպերի վրա աշխատելու պատճառով «Մուգ Աշտարակի» կոմիքսների շարքի թողարկումը հետաձգվել էր[18]։ Վեպը վաճառքի հանվեց 2006 թվականի հունվարի 24-ին[2][18]։ Այդ ընթացքն ընտրված էր նրա համար, որ Ջոն Գրիշեմը հետաձգում էր հերթական գիրքը, որի արդյունքում կարգացուցակում նոր գործ է հայտնվում։ Նույն ամսին ձայնապնակներով և CD-սկավառակներով կարելի էր ձեռք բերել աուդիոգիրքը, որը կարդացվել էր Սքոթ Քեմբելլի կողմից։ Այն թողարկվել էր Simon & Schuster հրատարակչության կողմից[20]։ Ստեղծագործության առաջին տիրաժը կազմել է մեկ միլիոն հարյուր հազար օրինակ[10]։ Չնայած նրան, որ Լիզիի պատմությունը վեպը գրվել է ավելի շուտ քան Բջջային հեռախոսը, հրատարակողը որոշել է առաջինը հրատարակել մոբիլոիդների մասին ձեռագիրը[7], քանի-որ համարում էր, որ դա կբարձրացնի մյուս գրքի վաճառքը։

Scribner-ը հնարավորություն էր տալիս հաճախորդներին գնել աուդիոձայնագրությունը, որն ինքը Քինգն էր կարդացել, որպես զանգի երաժշտություն, որը հնչում էր հետևյալ կերպ. «Զգուշացիր, հնարավոր է, որ մյուս զանգը կարող է ձեզ համար լինել վերջինը»[9]։ Մեկ այլ ձայնագրություն հաղորդում էր. «Ամեն ինչ լավ է, դա նորմալներն են զանգահարում»[10][21]։ Սթիվենն առաջարկում էր հրատարակչությանը նաև այս տարբերակը. «Մի՛ պատասխանիր, մի՛ պատասխանիր», բայց այն մերժված էր։ Հեղինակի մարկեթինգային խումբը կազմակերպեց հարյուր հազար հաղորդագրությունների ուղարկումը բջջային հեռախոսներին հետևյալ տեքստով. «Հնարավոր է, որ հաջորդ զանգը ձեզ համար կլինի վերջինը։ Միացեք Սթիվեն Քինգի VIP ակումբին www.cellthebook.com կայքում»։ Յուրաքանչյուր ստացող համաձայն էր հաղորդագրություններ ստանալուն։ Այդ կայքում նաև տարածվել էին աշխատանքային սեղանի համար պատկերներ։ Հավաքված գումարը պետք է փոխհատուցեր գովազդային ընկերության արշեքը։ Համաձայն մարքեթինգային հետազոտությունների, վեպի ենթադրվող լսարանի 55 %-ը 18-ից 54 տարեկան տղամարդիկ էին։ Այս գործողությանը մասնակցում էր նաև Deutsche Telekom-ը. գրքի գովազդը հայտնվել էր Yahoo!-ում։ Այդպիսի ընկերությունը սովորաբար գրքային բիզնեսում գործունեություն չէր ծավալում, սակայն հեղինակը որոշում է այն օգտագործել՝ համարելով օրինակը կենսունակ[10]։

Այնուամենայնիվ, ոմն Լեյսի Սաթերֆիլդը (անգլ.՝ Laci Satterfield), ում հաղորդագրություն էր եկել, դիմել էր Հյուսիսային Կալիֆոռնիայի շրջանի դատարանին Simon & Schuster դեմ՝ կապված հեռահաղորդակցման խափանումների հետ։ Սկզբում հայցը մերժվեց, սակայն Սան Ֆրանցիսկոյի իններորդ շրջանի Բողոքարկման դատարանը չեղյալ համարեց առաջին ատյանի դատարանի որոշումը[22]։ Գրքի թվային հրատարակման իրավունք ուներ Findaway ընկերությունը[23]։ Scribner հրատարակչությունը հրաժարվեց ստի տարածումից, որպեսզի կանխի «Բջջային հեռախոսի» հայտնվելը eBay-ում մինչև գրքի պաշտոնական թողարկման պահը[24]։ Ռուսաստանում «Բջջային հեռախոսն» առաջին անգամ հրատարակվել է 2006 թվականին ըստ Վիկտոր Վեբերի թարգմանության։ Ինչպես և մնացած գործերը, տեքստը համացանց էր հայտնվել նրա մեջ ուղղումներ անելու և գրքասերների նկատողությունների համար։ Մեկնաբանություններով մատակարարված՝ թարգմանությունը թողեց «հաճելի տպավորություն»[25][26][Մ 1].

Քննադատություն

խմբագրել

2006 թվականի արդյունքներով վեպը նոմինացվել է «Ֆանտաստիկայի աշխարհում»՝«Գրքեր. Լավագույն արտասահմանյան միստիկա, թրիլլեր, քաղաքային ֆանտաստիկա» կատեգորիայում, ինչպես նաև՝ «Հերոսները և իրադարձությունները. Ամենասարսափելի ծրագիրը»։ Վեպի թարգմանությունը արժանի էր Սիգմա-Ֆ, 2007 (Լավագույն արտասահմանյան ստեղծագործություն) գրական մրցանակին[27]:«Բջջային հեռախոսը» նաև ստացել էր նոմինացիա The Quill Awards-ում գիտական ֆանտաստիկայի, ֆանտաստիկայի, սարսափի կատեգորիայում՝ «Մուգ Աշտարակի» ցիկլի յոթերորդ գրքի հետ միասին[28]։ Թողարկումից հետո ֆանտաստիկայի ժանրի կոշտ կազմով գրքերի շարքում այն զբաղեցրել է առաջին հորիզոնականը[29]։ 2006 թվականի ընթացքում ֆանտաստիկական վեպերի շարքում ըստ վաճառքի քանակի «Բջջային հեռախոսը» ութերորդ հորիզոնականում էր[30]։

USA Today-ի տեսաբանը՝ Քերոլ Մեմմոթը գրել էր, որ խեղված խելագարները և բռնության ընդհանուր մակարդակը գրքում արժանի են R վարկանիշով սարսափների ֆիլմի։ Քինգը մատնացույց է անում այն թույլ տեղը, որտեղ «նորմալները» խորհում են Լյուցիֆերի և Մեծ վշտի մասին։ Աշխարհում, խելագարվածների հետ, ողջ մնալու համար պայքարում Քինգը հնարավորություն է տալիս որոշ կերպարներին միանան ընտանեկան կապերով[3]։ Բրենդան Օ Նիլը նշել է. «Քինգի երկրպագուների համար «Բջջային հեռախոսը» իրենից ներկայացնում է նրա երկար սպասված վերադարձը[…] վերադարձ ակունքներին, իրական աշխարհին, որը նրա մոտ ամենից լավ է ստացվում»[21]։ The Boston Globe թերթի քննադատ Էրիկա Նուննեն անվանել է վեպը ոչ խոհական, իսկ կերպարներին՝ երկչափ[31]։ Chicago Tribune-ի տեսաբան Քերոլ Հոլդբերգը ուշադրություն է դարձրել այն հանգամանքին, որ Քինգը այդպես էլ չի տալիս միարժեք պատասխան, թե ինչու է առաջացել «Իմպուլսը», և նաև, թե ինչու է չարը գրքում ներկայացված «ժամանակակից տեխնոլոգիաների նյարդայնացնող փաստերի» տեսքով[32]։ Ջորջ Ռեյմոնդ Ռիչարդ Մարտինը գովաբանել է զոմբիների զարգացման և վատ ռոք-երաժշտության հակման գաղափարը։ Նա գրել է, որ գրքում պակասում են սարսափելի տեսարանները։ Ավելի զուսպ նա արտահայտվում է գլխավոր հերոսի անփի մասին։ «Բջջային հեռախոսը» գրեթե բարձրանում է հորրորի գագաթին, բայց երբեք չի հասնում իսկական սարսափին, չխոսելով արդեն բարձունքների մասին, որոնք վերցված էին հեղինակի լավագույն գործերից[33]։

Էկրանավորում

խմբագրել

Սկզբում ֆիլմը ըստ գրքի պետք է թողարկվեր 2009 թվականին։ Ֆիլմի ռեժիսոր էր նշանակվել Էլայ Ռոթը[34]։ Սցենարը գրել էին Լարի Կարազեվսկին և Սքոթ Ալեքսանդրը։ Սակայն Ռոթը հայտնում է, որ նա այլևս չի նկարելու սարսափ ֆիլմեր, որից հետո նա հեռացել է ծրագրից[35]։ Սցենարը արտագրել է Սթիվեն Քինգը՝ Ադամ Ալեքի (անգլ.՝ Adam Alleca) խմբագրման օգնությամբ[36], իսկ ֆիլմի ռեժիսոր է դառնում Թոդ Ուիլիամսը[35]։ Քլայ Ռիդելի դերը ստացել է Ջոն Քյուսաքը, իսկ Թոմ Մաքքորթի՝ Սեմյուել Լ. Ջեքսոնը։ Երկու դերասաններն էլ նախկինում աշխատել են «1408» պատմվածքի էկրանավորման վրա[37]։ Հետագայում նրանց է միանում Սթեյսի Կիչը (Չարլզ Արդայ) և Իզաբել Ֆուրմանը (Ալիսա Մաքսվելլ)[36][38]։ Քյուսաքը նշել է, որ Քինգը հեշտ է հարմարեցվել. «Նրա գաղափարներն ունեն կարևոր նշանակություն։ Նա ներկայացնում է իրերը մինչ այն, երբ դրանք կիրականան[…] Ինձ դուր է գալիս նրա հետ աշխատելը»[39]։ Նկարահանումները սկսվել են 2013 թվականի մայիսից[40]։ Ֆիլմի միջազգային պրեմիերան տեղի է ունեցել 2016 թվականի հուլիսի 8-ին[41]։ Էկրանավորումը ստացել է քննադատների ռեկորդային ցածր գնահատականները. «Բջջային հեռախոսը» Rotten Tomatoes-ում 100 տոկոսից ստանում է 0[42]։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. «Cell. From the Flap» (անգլերեն). Stephenking.com. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ դեկտեմբերի 20-ին. Վերցված է 2014 թ․ դեկտեմբերի 20-ին.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 «Cell. Synopsis» (անգլերեն). StephenKing.com. Վերցված է 2014 թ․ դեկտեմբերի 20-ին.
  3. 3,0 3,1 3,2 Carol Memmott. (2006 թ․ հունվարի 23). «King rings up the horrors of cellphone creeps» (անգլերեն). USA Today. Վերցված է 2014 թ․ դեկտեմբերի 21-ին.
  4. Lois H. Gresh, Robert Weinberg. The Science of Stephen King: From Carrie to Cell, The Terrifying Truth Behind the Horror Masters Fiction. — John Wiley & Sons, 2007. — С. 45-46. — 264 с. — ISBN 0471782475
  5. Geoff Hamilton, Brian Jones Cell. Stephen King // Encyclopedia of American Popular Fiction. — New York: Infobase Publishing, 2009. — ISBN 1438116942
  6. 6,0 6,1 «Cell. Inspiration» (անգլերեն). StephenKing.com. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ դեկտեմբերի 20-ին. Վերցված է 2014 թ․ դեկտեմբերի 20-ին.
  7. 7,0 7,1 7,2 7,3 7,4 Christopher Lehmann-Haupt, Nathaniel Rich. «Stephen King, The Art of Fiction No. 189» (անգլերեն). The Paris Review. Վերցված է 2014 թ․ հուլիսի 28-ին.
  8. Ольга Дмитриева. (2006 թ․ նոյեմբերի 13). «Тихий ужас» (ռուսերեն). Российская газета. Վերցված է 2015 թ․ փետրվարի 23-ին.
  9. 9,0 9,1 Edward Wyatt. (2005 թ․ հունվարի 25). «Pull Up the Covers, Your Cellphone Is Ringing» (անգլերեն). The New York Times. Վերցված է 2014 թ․ դեկտեմբերի 21-ին.
  10. 10,0 10,1 10,2 10,3 Jeffrey A. Trachtenberg. (2006 թ․ հունվարի 17). «Stephen King Tries To Ring Up Book Sales» (անգլերեն). The Wall Street Journal. Վերցված է 2014 թ․ դեկտեմբերի 21-ին.
  11. 11,0 11,1 11,2 11,3 Эрлихман Вадим. Король тёмной стороны. Стивен Кинг в Америке и России. — Санкт-Петербург: Амфора, 2006. — С. 347-350. — 386 с. — 3000 экз. — ISBN 5-367-00145-9
  12. «Darktower connections» (անգլերեն). StephenKing.com. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 28-ին.
  13. 13,0 13,1 13,2 Associated press. (2005 թ․ սեպտեմբերի 27). «Woman wins Stephen King name auction» (անգլերեն). Today.com. Վերցված է 2014 թ․ դեկտեմբերի 20-ին.
  14. 14,0 14,1 14,2 14,3 Christopher Cihlar. Your name is lights! // The Grilled Cheese Madonna and 99 Other of the Weirdest, Wackiest, Most Famous eBay Auctions Ever. — New York: Crown Publishing Group, 2006-05-09. — 208 с.
  15. «About first Amendement project» (անգլերեն). Официальный сайт организации. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հունվարի 23-ին. Վերցված է 2014 թ․ դեկտեմբերի 20-ին.
  16. Ransom Riggs. (2009 թ․ հունվարի 22). «5 WTF-Worthy eBay Auctions» (անգլերեն). MentalFloss. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ դեկտեմբերի 23-ին. Վերցված է 2014 թ․ դեկտեմբերի 8-ին.
  17. Dave Itzkoff. (2006 թ․ փետրվարի 5). «Dead Ringers» (անգլերեն). The New York Times. Վերցված է 2014 թ․ դեկտեմբերի 20-ին.
  18. 18,0 18,1 18,2 «News Archive (2005)» (անգլերեն). StephenKing.com. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ դեկտեմբերի 20-ին. Վերցված է 2014 թ․ դեկտեմբերի 20-ին.
  19. Stephen King. (2006 թ․ հունվարի 20). «'Cell': The First Two Chapters» (անգլերեն). Entertainment Weekly. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ դեկտեմբերի 20-ին. Վերցված է 2014 թ․ դեկտեմբերի 20-ին.
  20. «Cell. Audiobook» (անգլերեն). StephenKing.com. Վերցված է 2014 թ․ դեկտեմբերի 20-ին.
  21. 21,0 21,1 Albert Rolls. Stephen King: A Biography. — Westport: ABC-CLIO, 2008. — С. 156. — 216 с. — (Greenwood Biographies). — ISBN 0313345732
  22. Motoko Rich. (2009 թ․ հունիսի 22). «Appeals Court Sides With Woman Who Objected to Publisher's Text Message» (անգլերեն). The New York Times. Վերցված է 2014 թ․ դեկտեմբերի 21-ին.
  23. «Cell - a novel» (անգլերեն). StephenKing.com. Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ նոյեմբերի 1-ին. Վերցված է 2014 թ․ դեկտեմբերի 8-ին.
  24. Motoko Rich. (2006 թ․ հոկտեմբերի 4). «Stephen King Explores Joy In Marriage, Grief in Loss» (անգլերեն). The New York Times. Վերցված է 2014 թ․ դեկտեմբերի 20-ին.
  25. Владимир Пузий. (2006 թ․ դեկտեմբերի 25). «Стивен Кинг. «Мобильник»» (ռուսերեն). Мир фантастики. Արխիվացված է օրիգինալից 2014-12-20-ին. Վերցված է 2014 թ․ դեկտեմբերի 20-ին.
  26. «Мобильник» (ռուսերեն). Лаборатория фантастики. Վերցված է 2013 թ․ դեկտեմբերի 20-ին.
  27. «Мобильник» (ռուսերեն). Лаборатория фантастики. Վերցված է 2014 թ․ դեկտեմբերի 20-ին.
  28. «Quill Award Nominees List» (անգլերեն). Locusmag.com. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ մայիսի 20-ին. Վերցված է 2014 թ․ դեկտեմբերի 20-ին.
  29. Dwight Garner. (2006 թ․ փետրվարի 12). «Inside the List» (անգլերեն). The New York Times. Վերցված է 2014 թ․ դեկտեմբերի 21-ին.
  30. Khaled Hosseini. (2008 թ․ մարտի 24). «Bestselling Books of the Year, 1996-2007» (ռուսերեն). Publishers Weekly. Վերցված է 2014 թ․ դեկտեմբերի 22-ին.
  31. Erica Noonan. (2006 թ․ հունվարի 24). «In King's uneven 'Cell,' evil rings up Boston» (անգլերեն). The Boston Globe. Վերցված է 2014 թ․ դեկտեմբերի 22-ին.
  32. Carole Goldberg. (2006 թ․ փետրվարի 10). «Stephen King's `Cell' a zombie jamboree» (անգլերեն). Chicago Tribune. Արխիվացված է օրիգինալից 2014-12-22-ին. Վերցված է 2014 թ․ դեկտեմբերի 22-ին.
  33. George R.R. Martin (2006 թ․ փետրվարի 5). «Can You Hear Me Now?» (անգլերեն). The Washington Post. Վերցված է 2014 թ․ դեկտեմբերի 22-ին.
  34. «Коллективное сознательное» (ռուսերեն). Мир фантастики. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ դեկտեմբերի 22-ին. Վերցված է 2014 թ․ դեկտեմբերի 22-ին.
  35. 35,0 35,1 David Konow. (2013 թ․ մայիսի 18). «Stephen King's Cell is back» (անգլերեն). Tgdaily.com. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ դեկտեմբերի 22-ին. Վերցված է 2014 թ․ դեկտեմբերի 22-ին.
  36. 36,0 36,1 Dave McNary. (2014 թ․ փետրվարի 6). «Berlin: Isabelle Fuhrman, Stacy Keach Join Stephen King Adaptation 'Cell'» (անգլերեն). Variety. Վերցված է 2014 թ․ դեկտեմբերի 22-ին.
  37. Dave McNary. (2013 թ․ նոյեմբերի 4). «AFM: Samuel L. Jackson Joins John Cusack in Stephen King's 'Cell'» (անգլերեն). Variety. Վերցված է 2014 թ․ դեկտեմբերի 22-ին.
  38. «Cell (2015). Full Cast & Crew» (անգլերեն). IMDb. Վերցված է 2014 թ․ դեկտեմբերի 22-ին.
  39. Russ Burlingame. (2014 թ․ օգոստոսի 31). «Cell's John Cusack: Stephen King Is Ahead Of the Curve» (անգլերեն). Comicbook. Վերցված է 2014 թ․ դեկտեմբերի 22-ին.
  40. ««Բջջային հեռախոսը» պատրաստ է նկարահանումներին» (ռուսերեն). Filmz.ru. 2013 թ․ փետրվարի 9. Վերցված է 2015 թ․ մայիսի 30-ին.
  41. «Мобильник» (ռուսերեն). Film.ru. Վերցված է 2016 թ․ հուլիսի 8-ին.
  42. «Cell» (անգլերեն). Rotten Tomatoes. Վերցված է 2016 թ․ հուլիսի 11-ին.

Արտաքին հղումներ

խմբագրել
  • StephenKing.com. — Վեպի էջը Սթիվեն Քինգի պաշտոնական կայքում«Cell» (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հուլիսի 15-ին. Վերցված է 2014 թ․ հուլիսի 20-ին.
  • Стивен Кинг.ру. — Վեպի էջը Քինգի երկրպագուների կայքում«Мобильник» (ռուսերեն). Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հուլիսի 1-ին. Վերցված է 2014 թ․ հուլիսի 20-ին.


Քաղվածելու սխալ՝ <ref> tags exist for a group named "Մ", but no corresponding <references group="Մ"/> tag was found