Սուրբ Սարգիս եկեղեցի (Բջնի)
հայկական եկեղեցի Բջնիում
(Վերահղված է Բջնի Սուրբ Սարգիս եկեղեցիից)
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Սուրբ Սարգիս եկեղեցի (այլ կիրառումներ)
Բջնի Սուրբ Սարգիս եկեղեցի, գտնվում ՀՀ Կոտայքի մարզի Բջնի գյուղի արևելյան մասում, բլրի գագաթին[2]։
Սուրբ Սարգիս եկեղեցի | |
---|---|
Հիմնական տվյալներ | |
Տեսակ | եկեղեցի |
Երկիր | ![]() |
Տեղագրություն | ![]() |
Դավանանք | Հայ Առաքելական Եկեղեցի |
Թեմ | Կոտայքի թեմ |
Ժառանգության կարգավիճակ | մշակութային հուշարձան Հայաստանում[1] |
Անվանված | Սուրբ Սարգիս |
Ճարտարապետական նկարագրություն | |
Ճարտարապետական ոճ | Հայկական |
Կառուցման սկիզբ | 7-րդ դար, վերանորոգվել է 1970 թ. |
Կոորդինատներ: 40°27′50.000000100408″ հս․ լ. 44°39′50.000000100393″ ավ. ե. / 40.46388888891677738° հս․. լ. 44.66388888891677311° ավ. ե. |
ՊատմությունԽմբագրել
Բջնիի Սուրբ Սարգիս եկեղեցին սրբատաշ տուֆից գմբեթավոր խաչաձե եկեղեցի է, կառուցվել է 7-րդ դարում։ Իր արտակարգ փոքր չափերի հետևանքով (Հայաստանի նույնատիպ հուշարձաններից ամենափոքրն է) կոնստրուկցիաները խիստ պարզեցված են՝ յուրատեսակ տրոմպներն անմիջապես դրված են գմբեթակիր կամարներին, որոնք և ծածկում են չափազանց կարճ խաչթևերը։ Արևելյան խաչթևը ներսից կիսաշրջանաձև է։ Ութնիստ թմբուկը ավարտվում է վեղարավոր գմբեթով։ Լուսամուտն արևմուտքից է։ Ճակատների հարդարանքը՝ մեծաչափ ելուստով, մի մասը մշակված պայտաձև կամարախորշիկներով քիվերն են, միակ մուտքը բացվում է արևմտյան խաչթևում։
Վերանորոգվել է 1970 թվականին։
ՊատկերասրահԽմբագրել
ԾանոթագրություններԽմբագրել
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ |