Բջնակի լճակներ, լճակներ են Շահապոնք գավառամասում, Բջնակ գյուղից 4 կմ հյուսիս՝ Բատաբատ արոտավայրում։ Բջնակի լեռնանցքում, Նախիջևան-Սիսիան խճուղու ձախ կողմում, իրարից 200-600 մ հեռավորության վրա գտնվող այս 3 լճակները ծովի մակարդակից ունեն 2130 մ բարձրություն։ Քաղցրահամ աղբաջրերով փոքրիկ լճակներ են, որոնք սնվում են մի քանի հորդահոս աղբյուրներից ու շրջակա լեռների ձնհալից։ Այս լճակներից և շրջակա ձորակներից սկզբնավորվում է Նախիջևան գետը։

ԳրականությունԽմբագրել

  • Ա. Այվազյան, Նախիջևան. բնաշխարհիկ պատկերազարդ հանրագիտակ։